AZG Daily #19, 19-05-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017



Տեղադրվել է` 2017-05-12 00:14:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2100, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՎՐՈՐԱ. ՀԱՅՏՆԻ ԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ՀԱՍՆՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Հ. Ծ.

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ընտրող հանձնաժողովը, ամփոփելով 13 լեզուներով, 66 երկրներից 254 թեկնածուների օգտին ուղարկված 550 առաջադրումները, հրապարակել է եզրափակիչ փուլ հասնողների անունները, որոնցից մեկը այս տարվա մայիսի 28-ին կարժանանա նախատեսված մրցանակին: Հինգ թեկնածուները հետեւյալներն են.

1) Ֆարտուն Ադան եւ Իլուադ Էլման (մայր ու աղջիկ Սոմալիից), խաղաղության եւ մարդու իրավունքի «Էլման» կենտրոնի հիմնադիրներ, որոնք մասնավորապես պաշտպանում են կանանց եւ երեխաների իրավունքներն անապահով վայրերում:

2) Ջամիլա Աֆղանի, Աֆղանստանում կրթության եւ ձեռնհասության զարգացման «Նուր» կազմակերպության նախագահուհի, որ տառապել է պոլիոմիելիտ հիվանդությամբ ժամանակին եւ որոշել իր կյանքը նվիրել աղջիկների եւ կանանց կրթությանը:

3) Դոկտ. Թոմ Կատենա, վիրաբույժ «Գթության մայր» հիվանդանոցում (Սուդան), նուբիական սարավանդում աշխատող միակ բժիշկը, որ մոտ մեկ տասնամյակ է, ինչ ծառայում է կես միլիոն մարդկանց, տարեկան կատարելով մոտ հազար վիրահատություն:

4) Մոհամմեդ Դարվիշ, ատամնաբույժ, որ ստիպված է բժշկի բոլոր պարտականությունները (ներառյալ վիրահատություններ) կատարել պատերազմի թատերաբեմ դարձած Սիրիայի Մադաս շրջանի դաշտային հիվանդանոցում:

5) Դոկտ. Դենիս Մուկուեգի, գինեկոլոգ եւ Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության «Պանզի» հիվանդանոցի հիմնադիր: Նախնական մասնագիտությունըՙ ակնաբույժ: Հոգեբանական եւ իրավական օժանդակություն է նաեւ ցուցաբերում սեռական բռնությունների զոհ դարձած ավելի քան 50,000 հիվանդների:

«Այս մարդիկ մոռանալով իրենց անձնական կարիքները, նվիրումով հոգատար վերաբերմունք են ցուցաբերում ուրիշներին: Ուրախ ենք, որ մեր նախաձեռնությունը այսքան լավ արձագանք է գտնում», նշել է այս առթիվ Նյու Յորքի Կառնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրիգորյանը:

Ավելացնենք, որ այս տարվա մրցանակաբաշխության օրերին «Հայփոստը» անցյալ տարվա մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեյի դիմանկարով եւ 350 դրամ արժողությամբ դրոշմանիշ է թողարկելու 40 հազար օրինակով, որից ստացված եկամուտը ծառայելու է դարձյալ մարդասիրական նպատակների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.