AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 75. ԳԼՈՐԵՆՔ ԴՈՒՐՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017



Տեղադրվել է` 2017-05-12 00:14:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 3728, Տպվել է` 442, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԱՏԱՍՏԱՆԻՑ ԱՌԱՋ, ԴԱՏԱՍՏԱՆԻՑ ՀԵՏՈ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Շաբաթվա մեծ մասը չաշխատեցինք. նշում էինք: Տեսնեսՙ ի՞նչը: Շուշիի ազատագրո՞ւմը, Շուշին ազատագրվե՞լ է... Այն որ բոլորս կարող ենք ուզած ժամանակ գնալ Շուշի եւ մի մոմ վառել գեղաշուք Ղազանչեցոց եկեղեցում, դեռ չի նշանակում, որ Շուշին ազատագրվել է: Օրինակ բոլորովին վերջերս Տավուշի մարզում մի խումբ հոգեւորականներ, զինվորականնների հետ միասին, անցել էին սահմանը, մտել չեզոք գոտի, որտեղ գտնվում է մեր Խորենավանքը եւ ուխտել, որ եկեղեցին գերեվարված չի մնա: Կնշանակիՙ անգամ գերեվարված եկեղեցի կարելի է գնալ, այսինքն եթե եկեղեցի ես կարողանում գնալ, չի նշանակում, որ այն ազատագրված է:

Մարդի՞կ, շուշեցինե՞րը, նրա՞նք ենք ապացուցում, որ ազատագրվել է: Եթե անգամ ապացուցում են, ապա դա ամեն օր են անում, Շուշիի ազատագրման ապացուցումը արդեն 25 տարի է, ինչ ընթանում է, գործընթացն, ինչպես ասում ենՙ բարդ է, երկկողմանի զիջումներ պահանջող: Երկկողմանի, այսինքն Ադրբեջանի հետ, այսինքն համ մենք պետք է մի բան զիջենք այդ ազատագրումից, համ էլ իրենք: Լուրջ-լուրջ քննարկում ենք, այսինքն ընդունում ենք, որ Շուշին գուցե չի ազատագրվել, բանակցությունները կորոշենՙ ազատագրվե՞լ է, թե՞ ոչ: Շուշինՙ այսինքն ամբողջ Արցախը, ամբողջ Արցախն, այսինքնՙ շրջակա հողերը:

Հիմա, ուրեմն ի՞նչ էինք նշում: Եռաբլուրի օ՞րը... Թերեւս հենց դա, համենայն դեպս հնչած անունների մեծ մասը Եռաբլուրում ենՙ փառքով-պատվով: Փառքով-պատվո՞վ: Փառքն ու պատիվն ի՞նչ է հանուն հայրենիքի, հայրենիքը կրելով անդարձ-գնացածի համար, որ իր անունը հիշելո՞ւ են փոխիջումների հարցով բանակցությունների միջակայքում, թե՞ որ զիջումները բացառվելու են, ինչպես ինքը բացառեց, երբ գնաց, իմանալով, որ էլ չի գալու: Ափսոս Եռաբլուրում են, թե չէ կպատասխանեին, չնայած Եռաբլուրում լինելով արդեն իսկ պատասխանում են օրինակ այն հարցին, թե որքա՞ն է Շուշիի բարձունքի երկարությունը, քանի՞սն են այդ բարձունքը 25 տարի առաջ բարձրացածներից անհաղթահարելի ցավից բացականչելՙ ախխխ, քանի՞ ծաղիկ է տրորվել, ներկվել արյամբ, երբ իրենք բարձրանում էին բարձունքը, քանի՞սն են առջեւից գնացել, քանի՞սն են առաջ մղել, ու ի՞նչ են մտածելՙ կյանքը հանուն Շուշիի տալո՞ւ մասին, թե Շուշիում մի սպիտակ, փոքրիկ, հարմարավետ տուն կառուցելու ու էն աղջկան Շուշի բերելու մասին, հենց հաջորդ օրը, երբ մաքրեն Շուշին... Ափսոս, որ Եռաբլուրում են, թե չէ կպատասխանեին: Ու հիմա, երբ փոխզիջումներն ավարտվեն, մենք մեր բաժինը զիջենք, նրանք իրենց բաժինը ստանան, էլի՞ ենք նշելու մայիսի 9-ին Շուշիի ազատագրումը, գուցե տոնի անունը փոխե՞նք այդ ժամանակ, ասենք Շուշիի կիսաազատագրման կիսատոն:

Շուշիի, այսինքն ողջ Արցախի, ողջ Արցախի, այսինքն շրջակա տարածքների, որոնք ասում են մերը չեն, ոչ մեր հայրենիքն են, ոչ էլ մեր հասցեն, քանի որ անմարդաբնակ են ու ամայի: Լավ, ենթադրենք չեն, Վանը, Բիթլիսը, Անին, Կարինը,... Նախիջեւանը թուրքերի հայրենի՞քն է, որ փակել են ու պահում են, ինչպես մզկիթում Ղուրանն են պահում: Թող այդ մի քանի թիզն էլ մեր հայրենիքը չլինի, բայց այդ թիզ հողերն էլ մենք պահենք, ո՞վ չի պահել, ո՞վ չի պահում, բոլորն այսօր իրենց հայրենի հողե՞րն են պահում, միա՞յն, ումի՞ց ենք պակաս ու շատ ենք պակաս: Պակաս ենք հաղթել, մեր հաղթանակը մի տեսակ պակաս է, պակաս է, քանի որ միայն ազատագրել ենք, հաղթանակը պակաս չի լինում, երբ նաեւ գրավում եսՙ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա, որի վրա բոլորը թքած ունեն, որի դրույթներն նույնքան ծիծաղելի են, որքան Սուրբ Պատվիրանները այն աշխարհում, որտեղ ապրում ենք, որը չի փոխվում եւ առնվազն մինչեւ Երկրորդ գալուստը հազիվ թե փոխվի:

Երանի, ուրեմն նրանց, ովքեր հող են գրավում, որովհետեւ նրանք են ընդարձակ ապրելու մինչեւ Դատաստանը:

Երանի նրանց, ովքեր սպանում են իրենց թշնամուն, որովհետեւ նրանք թշնամի չեն ունենալու մինչեւ Դատաստանը ու դրանից հետո էլ, երբ ոչ ոք թշնամին չի ունենալու:

Երանի նրանց, ովքեր չեն տալիս անգամ այն, ինչը իրենցը չէ, որովհետեւ նրանցից ոչ ոք ոչինչ չի համարձակվի վերցնել, անգամ Դատաստանում:

Երանի նրանց, ովքեր չեն աղոթում, երբ կողքին կռվող ընկերոջ արյամբ է ծածկվում գետինը:

Երանի նրանց, ովքեր պատերազմ են տեսել, քանի որ նրանք չեն խոսում փոխզիջումներից:

Երանի նրանց, ովքեր չեն վախենում մոր արցունքներից, ոչ սեփական, ոչ թշնամու:

Երանի նրանց, ում անշարժ մարմնի կողքին ընկած զենքը անտեր չի մնում եւ էլի կրակում է նույն ուղղությամբ:

Երանի նրանց, ովքեր չեն վախենում Դատաստանից, քանի որ Աստված բոլորին է սիրում եւ ներում է բոլորին:

Երանի մինչեւ Դատաստանն ապրողներին, որովհետեւ նրանք են ապրելու Դատաստանից հետո:

Երանի Շուշին գրավողներին, որովհետեւ նրանցն է Բարձունքի թագավորությունը:

Երանի հանգիստ սրտով Եռաբլուր գնացողներին, հազար երանի նրանց:

Շնորհավոր տոնդ, Եռաբլուր, թող որ էլ չհամալրվես:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.