AZG Daily #20, 26-05-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 106. ԶԵ՞ՐԴ, ԹԵ՞ ԶԵՐԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017



Տեղադրվել է` 2017-05-05 00:11:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 3686, Տպվել է` 450, Ուղարկվել է էլ.փոստով` 0

96 ՀԱԶԱՐ 200 ԱՇԽԱՏԱՏԵՂ. ՀԵՏՈ՞...

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նախքան կանցնենք բուն նյութին, խնդրում եմ մտապահեք 96 հազար 200 թիվը: Իմ առաջին աշխատավարձը ամսվա կտրվածքով կազմեց 400 դրամ: 2004-ն էր, ես ապրում էի Աբովյան քաղաքում եւ աշխատանքի ընդունվեցի քաղաքի Աբովյան հեռուստաընկերությունումՙ որպես լրագրող: Մեկ ռեպորտաժը վարձատրվում էր 200 դրամ, այդ ամիս երկու ռեպորտաժ արեցի, ստացա 400 դրամ աշխատավարձս, գնեցի մեկ տուփ սիգարետ, կարողացա, քանի որ եւս 50 դրամ մոտս ունեի:

Մայիսի մեկին, Աշխատավորների միջազգային օրը, երբ Փարիզում, Ստամբուլում անկարգություններ էին, իսկ Երեւանումՙ տոն, Ֆեյսբուքում սկսվեց մի ուշագրավ ֆլեշմոբ: Օգտատերերը գրում էին, թե որքա՞ն եւ ե՞րբ է եղել իրենց առաջին աշխատավարձը, եւ ի՞նչ են արել վաստակած առաջին գումարով: Կային իհարկե զավեշտալի, անգամ լպիրշ պատմություններ: Օրինակՙ 30-ին մոտ տղամարդը 22 տարեկան Ինգայի անունից գրում էր, թե իր առաջին աշխատավարձը ստացել է մեքենայում. սեւ էր, վարձատրողն էլ չսափրված, բայց ընդհանուր առմամբ ֆեյսբուքահայերի մեծ մասի առաջին աշխատավարձի մասին լրիվ պատկերացում կազմել հնարավոր էր: Օրինակ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրել էր, որ իր առաջինՙ դրամով աշխատավարձը ստացել է 1993-ին, դեկտեմբեր ամսվա համար, երբ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարն էր, աշխատավարձն էլ կազմել է 700 դրամ: Ինչեւէ...

Եղան շատերը, սակայն, որոնք չգրեցին իրենց առաջին աշխատավարձի մասին: Մինչդեռ շատ հետաքրքրական կլիներ իմանալ, թե ենթադրենք որքա՞ն է կազմել ՀՀ վարչապետի առաջին աշխատավարձը, կամ օրինակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ե՞րբ է ստացել առաջին աշխատավարձը եւ որքա՞ն է այն կազմել: Ի դեպ այս երկուսը Ֆեյսբուքում բավականին ակտիվ են, հետեւաբար տեսել են, որ բոլորը գրում են իրենց առաջին աշխատավարձի մասին, բայց իրենք հարկ չեն համարել գրել: Ինչո՞ւ: Չէ, նորմալ է, որ գաղափարը նրանց ուղղակի չի հետաքրքրել, բայց չէ՞ որ նրանք ընտրել են մի ճանապարհ, երբ առաջնայինը ոչ թե այն է, թե ինչ է իրենց հետաքրքրում, այլ այն է, որ իրենք են հետաքրքրական եւ իրենց հետ, մանավանդ իրենց փողի հետ կապված ամեն բանը:

Բայց ամենակարեւորըՙ որեւէ միլիոնատեր չգրեց, թե ինչպե՞ս եւ ե՞րբ է վաստակել իր առաջին միլիոնը: Ես, անշուշտ, հասկանում եմ, որ շատ դեմքերում սա հաղորդագրություն կլիներ հանցագործության մասին, ինքամատնության պես մի բան, բայց գոնե առաջին հարյուր հազարը (դոլարով) ե՞րբ եւ ամենակարեւորը ինչպե՞ս են վաստակել: Չիմացանք: Երեւի երբեք էլ չիմանանք, եթե իմացող լինեինք, մենք էլ այդ առաջին հարյուր հազարը կունենայինք, այն արագ կվերածեինք առաջին միլիոնի, հետո մի քանի միլիոնի, հետո խանութներ կկառուցեինք, եկեղեցի եւ բարեգործություն կանեինք, իհարկե:

Ու այս ողջ պատմության մեջ կորան-գնացին աշխատողի իրավունքները: Ոչ ոք այդ մասին չխոսեց, հավանաբար օրն աշխատանքային չէր, իսկ մարդիկ որպես կանոն Ֆեսյբուք մտնելու ազատ ժամանակ ունենում են աշխատանքի ժամերին, աշխատավայրում: Ամեն դեպքում այս հարցը, օրվա ամենակարեւոր հարցը, մոռացվեց: Մինչդեռ աշխատողի իրավունքների պաշտպանությունը հիմա ավելի լուրջ խնդիր է, քան աշխատատեղերի բացակայությունը: Վերջինն ըստ էության խնդիր էլ չէ, քանի որ մարդիկ բաժանվում են երկու խմբիՙ աշխատողների եւ չաշխատողների: Ընդ որում, աշխատանք ունենալը երկու պարագայում էլ կարեւոր չէ: Խնդիրն ուրեմն աշխատողների իրավունքների պաշտպանությունն է, ավելի ճիշտՙ այդ իրավունքների անպաշտպան լինելը: Այս խնդիրը մեզանում ունի ե՛ւ քաղաքական պաստառ, ե՛ւ սոցիալական պաստառ, ե՛ւ անմարդկային պաստառ: Օրինակ, երբ կուսակցական մամուլում աշխատող ոչ կուսակցական լրագրողը կուսակացության ղեկավարության կողմից ընկալվում է որպես սեփական աշխատող եւ կուսակցական կարգադրություն է կատարում, ընդ որումՙ չվարձատրվող, ապա մենք գործ ունենք աշխատողի իրավունքների չպաշտպանվածության քաղաքական դեպքերից մեկի հետ: Իսկ եթե բենզալցակայանում բենզին լցնող երիտասարդ, ուսանող, գյուղացի տղային շեֆը կարգադրում է նաեւ ավտոմեքենաները լվալ, սա արդեն աշխատողի իրավունքի անմարդկային խախտում է... Ինչեւէ:

Հիմա, եթե հիշում եք այդ թիվըՙ 96 հազար 200-ի մասին: Հենց այսքան մարդ, պաշտոնական տվյալներով, Հայաստանում ակտիվ փնտրում է աշխատանք: Ես իհարկե գիտեմ, թե նրանք ինչու են աշխատանք փնտրում, բայց անկեղծ ասած չգիտեմ, թե ի՞նչ են փնտրելու, երբ գտնեն այդ աշխատանքը, կամ փնտրելո՞ւ են արդյոք: Հավանաբարՙ ոչ, քանի որ հարմարվելը միշտ ավելի հեշտ է փնտրելուց, առավել եւսՙ գտնելուց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.