AZG Daily #20, 26-05-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 80. ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԾՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017



ԴԵՏԵԿՏԻՎ

Տեղադրվել է` 2017-05-05 00:11:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 3725, Տպվել է` 448, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱԽԱԾ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Է ԳՏԵԼ

ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Վերջին ժամանակներս եվրոպական քաղաքական գործիչներն ավելի հաճախ են հանդես գալիս որպես դատական համակարգի վրա ներազդելու գործիք: Իսկ ամենավտանգավորն այն է, որ նման քաղաքական գործիքները սկսում են ակտիվորեն օգտագործվել հանցագործ աշխարհի ներկայացուցիչների կողմից:

Վերջերս Ինտերպոլը ստացել էր Եվրոխորհրդարանի մի շարք պատգամավորների դիմումը ղազախստանյան նախկին բանկիր Մուխտար Աբլիազովի եւ նրա մի շարք գործակիցների հանդեպ «կարմիր շրջաբերականը» չեղյալ հայտարարելու խնդրանքով: Նամակը, որը ստորագրել էին Ջուլիա Ուորդը (S&D, Մեծ Բրիտանիա), Մարյու Լաուրիստինը (S&D, Էստոնիա), Տոմաշ Զդեխովսկին (EPP, Չեխիա) եւ Տուննե Կելամը (EPP, Էստոնիա) լոբբիինգ էր արվել «Բաց երկխոսություն» հիմնադրամի կողմից, որը ֆինանսավորվում է Աբլիազովի միջոցներով: Այդ հիմնադրամը, որը ստեղծվել է Լեհաստանում 2009թ., մասնագիտանում է ժողովրդավարության հետազոտություններում հետխոհրդային տարածքի երեք երկրներումՙ Ռուսաստանում, Ղազախստանում եւ Ուկրաինայում: Զարմանալի զուգադիպությամբ, հենց այդ երեք երկրներն են ամենատուժածները Աբլիազովի խմբի հանցավոր գործողություններից եւ հետապնդում են նրա արտահանձնման խնդիրը այդ երկրներից գոնե որեւէ մեկը: Հիմնական գաղափարը, որ խորհրդարանականներին է նետել «Բաց երկխոսություն» հիմնադրամն այն է, որ Աբլիազովի հետապնդումը քաղաքական բնույթ է կրում: Իբր նա հանդիսանում է Ղազախստանի գործող իշխանության քաղաքական հակառակորդը: Սակայն միանգամից մի քանի երկրների (ոչ միայն Ղազախստանի, այլեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի) դատական իշխանություններին հաջողվել է ապացուցել, որ ֆինանսական մեքենայություններում մեղադրանքը, որը ներկայացված է Աբլիազովին Աստանայի կողմից, ճշմարիտ է:

Դեռ 2012թ. Լոնդոնի Բարձրագույն դատարանը Աբլիազովին մեղավոր ճանաչեց ԲՏԱ Բանկին վնաս հասցնելու գործում: Ավելին, դատարանն արձանագրեց, որ «Աբլիազովը կազմակերպել է խարդախ գործարքների շարք, որոնց օգնությամբ բանկի ներդրումային միջոցները տեղափոխվել էին Բրիտանական Վիրգինյան կղզիներում գտնվող մի քանի դրածո ընկերություններ: Աբլիազովը կրում է անձնական պատասխանատվություն ներդրումների անօրինական յուրացման համար: Նա միաժամանակ մասնակից է փաստաթղթերի պատրաստմանը, որոնք կոչված էին «հետին թվով» հիմնավորելու կատարված գործարքները: Նա միաժամանակ խոստովանել է, որ մի ամբողջ շարք ընկերություններ, որոնց միջոցով իրականացվել են գործարքները, հանդիսանում էին Աբլիազովի կողմից վերահսկելիՙ Drey Associates Limited, Intefunding Facilities Limited, «ԱՄԿ-Ինվեստ» նախագծային-շինարարական ընկերություն ԲԲԸ, «ԹուրանԱլեմ Կապիտալ» ԲԲԸ, Zrl Beteiligung AG եւ այլն:

Դեռ հինգ տարի առաջ Լոնդոնի Բարձրագույն դատարանի որոշմամբ Աբլիազովին պարտավորեցվել է հատուցել ԲՏԱ Բանկի վնասը 2,1 միլիարդ դոլար չափով: Եվ դա միայն վնասի մի մասն է: Մնացած հանցագործությունների գծով Լոնդոնի Բարձրագույն դատարանը շարունակում է վարել սեփական հետաքննությունը: Ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիայի դատարանների կողմից բացահայտվել են Աբլիազովի եւ նրա հանցավոր խմբի կողմից խաբեությամբ յուրացված ֆինանսական միջոցների փաստերը ընդհանուր առմամբ ավելի քան 4,3 միլիարդ դոլար ծավալով: Նաեւ ապացուցվել է, որ այդ գումարները ղազախստանյան ԲՏԱ բանկից դուրս են բերվել անդրազգային ցանցի միջոցով ավելի քան 1300 օֆշորային ընկերություններից աշխարհի ավելի քան տասը երկրներում: Այժմ հետաքննությունը Մեծ Բրիտանիայում շարունակվում է: Բայց հենց հինգ տարի առաջ այդպիսի որոշում կայացնելուց հետո Մեծ Բրիտանիան Աբլիազովին զրկեց փախստականի կարգավիճակիցՙ նրանում տեսնելով ոչ թե փախած քաղաքական գործչի, այլ միջազգային տրամաչափի խարդախի: Ֆրանսիան նույնպես ի դեմս Աբլիազովի ճանաչեց ֆինանսական խաբեբայի եւ նույնիսկ համաձայնվեց նրան հանձնել Ռուսաստանին: Այդ մասին հրամանագիրը ստորագրեց երկրի այն ժամանակվա վարչապես Մանուել Վալսը, 2015թ. սեպտեմբերին: Սակայն Աբլիազովի գործակալների ակտիվ աշխատանքը Ֆրանսիայում եւ, դատելով Ելիսեյան պալատից եկող շշուկներից, մի շարք քաղաքական գործիչների կաշառելը, որոնք ազդեցություն ունեն Պետական խորհրդի կողմից որոշումների կայացման վրա, հանգեցրեց այն բանին, որ դեպորտացիայի գործընթացը չեղյալ հայտարարվեց: Աբլիազովին Ռուսաստանին հանձնելը չեղյալ հայտարարելու ձեւակերպումը հենց այն նույնն էՙ քաղաքական հետապնդումը: Սակայն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ այլ երկրների դատարանների կողմից ապացուցված է, որ վնասը, որը հասցրել է Աբլիազովը Ռուսաստանի Դաշնության ֆինանսական համակարգերին, գերազանցում է մի քանի միլիարդ դոլարը: Միայն մոսկովյան ԱՄՏ Բանկի միջոցով Աբլիազովը դուրս է բերել ավելի քան մի քանի միլիարդ դոլար: Սխեման զարմանալիորեն պարզ էր: ԱՄՏ Բանկը անգրավ վարկեր էր վերցնում ուրիշ բանկերից, ներառյալ ղազախստանյան ԲՏԱ Բանկը եւ Ռուսաստանի Բանկը (որը 2008թ. ԱՏՄ Բանկին տվել է 800 միլիոն դոլար անգրավ վարկ): Հետո այդ փողերը տեղափոխվում էին ամերիյան Morgan Chase բանկ եւ տարանցիկորեն նրա միջոցովՙ դեպի American Express: Բացի դրանից, այդ միջոցներով Աբլիազովը դրածո ընկերությունների միջոցով ակտիվորեն տարբեր ակտիվներ էր գնում Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Եվրոպայում: Աբլիազովյան կայսրության կառուցվածքն իրենից ներկայացնում էր ԲՏԱ դուստր բանկերը (որոնք ղազախստանյան ԲՏԱ-ն չէր վերահսկում)ՙ ԲՏԱ-Ռուսաստան, ԲՏԱ-Կազան, ԲՏԱ-Ուկրաինա, ԻՊԳ «Եվրազիա» իր մասշտաբային դեվելոփերական նախագծերով, տարբեր ակտիվներիցՙ «ԿրասնոյարսկԿռայՈւգոլ» տիպի կամ Վիտինո նավահանգստից: Նկատենք, որ բոլոր այդ սխեմաները հաստատվել են հետաքննության կողմից եւ այդ հետաքննության արդյունքներն ընդունվել են տարբեր երկրների դատարանների կողմից: Այդ թվումՙ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի:

Ինչ վերաբերում է Ղազախստանին, Աբլիազովի գործողություններից նա տուժել է ամենաշատը: Աբլիազովի կառույցի կողմից այդ երկրին հասցված վնասի ընդհանուր չափը գերազանցում է 7,5 միլիարդ դոլարը:

Բառացիորեն օրերս Ղազախստանում սկսվեց հանցավոր օլիգարխի եւ նրա նախկին մի շարք թոփ-մենեջերների գործով գլխավոր դատական հետաքննությունը: Հետաքննությունն ապացուցել է, որ Աբլիազովը զանգվածայնորեն ներգրավում էր փոխառություններ բանկում միջազգային ֆինանսական ինստիտուների կողմից եւ բնակչության ներդրումներ: Եվ գործնականում ամնիջապես էլ բոլոր միջոցները դուրս էր բերում արտասահման վարկերի տեսքովՙ իր հետ կապված ընկերություններին: Այդ սխեմաների մասին, ի միջի այլոց, պատմեցին բազմաթիվ վկաներ: Մի քանի գործակիցներ ընդունեցին իրենց մեղքը, այդ թվում ԲՏԱ Բանկի նախկին վարչության նախագահի առաջին տեղակալ Ժ. Ժարիմբետովը: Նրանք նաեւ հայտնեցին, որ հափշտակված միջոցների զգալի մասն արտասահմանում լվացվում էր բրիտանական «Իսթ Բրիջ Քեփիթլ Լիմիթեդ» ընկերության միջոցով: Այդ ընկերությունը գրանցվել էր Լոնդոնում 2003թ. եւ ուներ ներկայացուցչություն Մոսկվայում: Այն ուղղակիորեն կապված չէր Ղազախստանում փողերի հափշտակության հետ: Բայց նրա ղեկավարները հանդիսանում էին Աբլիազովի վստահելի գործընկերները: Ինչպես նշված է մեղադրական եզրակացության մեջ, «Իսթ Բրիջ Քեփիթլ Լիմիթեդ» ընկերությունը հանդես է եկել իբրեւ ներդրումային հոլդինգ բոլոր հափշտակված ակտիվների լվացման եւ նրանց կառավարման գործում: Մի քանի երկրների հասցված ապացուցված վնասի ընդհանուր չափը կազմում է մոտ 12 միլիարդ դոլար: Այդ միջոցները հանդիսանում էին նաեւ բնակչության կենսաթոշակային ներդրումներ, Ղազախստանի քաղաքացիների անձնական խնայողություններ, փոխառություններ արտասահմանյան ֆինանսական կառույցներից եւ ընկերությունների դեպոզիտային հաշիվներ, պետական մարմինների (Ղազախստանում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում) փոխառություններ: Դրա համար էլ տրամաբանական է, որ նման բարձր մակարդակի եւ միջազգային մասշտաբի ավազակին միջազգային հետախուզման են հայտարարել Ինտերպոլի միջոցով:

Եվրոպայում շարունակում են անվստահորեն նայել դեպի զարգացող աշխարհի երկրներ: Ենթադրելով, որ այնտեղ ապրիորի բացակայում են ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները: Դրանից էլ օգտվում են խարդախները, որոնք փախչում են ԵՄ: ԵՄ-ի քաղաքական գործիչները տարբեր մոտիվներով հանդես են գալիս հանցագործների կողմումՙ նրանց անվանելով մեկ դեմոկրատներ, մեկ անմեղ տուժածներ: Ընդ որում, բուն Եվրոպայի երկրներում երբեք չէին համարձակվի արդարացնել այնպիսի խարդախների, ինչպիսին է Բեռնարդ Մեդոֆըՙ հայտարարելով, որ նրա հետապնդումը «քաղաքականապես մոտիվացված է»: Չնայած, եթե ավելի ուշադիր նայենք, Մեդոֆի եւ Աբլիազովի խարդախությունների սխեմաները շատ նման են միմյանց:

Եվրոմիության բազմաթիվ քաղաքական գործիչների դժվար է նաեւ անվանել կոռուպցիայի դեմ պայքարի մարտիկներ: Հենց թեկուզ այն պատճառով, որ նրանք նպաստում են, որ արդարադատությունից փախչեն զարգացող աշխարհի երկրների շատ կոռուպցիոներներ: Եվ դա այն դեպքում, երբ իրենց սեփական երկրներում քարոզվում է զրոյական հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ:

Ակնհայտ են երկակի չափորոշիչները, որոնք խրախուսվում են կա՛մ ժամանակակից աշխարհում զարգացող երկրների դերի ոչ ադեկվատ ընկալմամբ, կա՛մ «սառը պատերազմի» նոր աստիճանի տարրերովՙ ողջ հետխորհրդային տարածքի հանդեպ,կա՛մ էլ այդ նույն քաղաքական գործիչների շրջանում կոռուպցիայով:

Ինտերպոլը ստեղծվել է որպես միջազգային կազմակերպություն բոլոր երկրների հանցագործներին հայտնաբերելու եւ ձերբակալելու նպատակով: Ինտերպոլի 190 անդամ երկրներից յուրաքանչյուրն իրավունք ունի ուղղելու այսպես կոչված «կարմիր շրջաբերական», որը հարցում է պարունակում անմիջապես ձերբակալելու եւ արտահանձնելու այն անձին, ով կասկածվում է քրեական հանցագործություն կատարելու եւ այլ անդամ-պետության տարածքում գտնվելու մեջ: Եվ մեղադրել Ինտերպոլին այն բանում, որ նրա լիազորությունները «օգտագործվում են», նշանակում է չվստահել ինչպես սեփական արդարադատության համակարգին, այնպես էլ յուրաքանչյուր երկրի իրավունքինՙ պատժելու հանցագործներին եւ պաշտպանելու սեփական քաղաքացիներին: Հատկապես հանցագործներին, որոնք կազմակերպել են փողերի լվացման անդրազգային սխեմա: Ինչպես դա արել է Աբլիազովն իր գործակիցների հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.