AZG Daily #35, 22-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 72. ԽՌԻԿ ՏԱԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017



Տեղադրվել է` 2017-04-20 23:21:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2995, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՆՈՐԱՑՎԱԾ ԿԱՅՔԸՙ ՄՏՍ.ՀԱՅ ՀԱՍՑԵՈՎ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է իր պաշտոնական կայքի նորացված տարբերակը, որն արդեն հասանելի է նաեւ հայատառ տարբերակովՙ մտս.հայ: Կայքն ունի ճկուն կառուցվածք, որը հարմար է նաեւ սմարթֆոններից եւ պլանշետային համակարգիչներից օգտվողների համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր կայքէջը կառուցված է նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբՙ գերժամանակակից պլատֆորմի հիման վրա, ինչը թույլ է տալիս ապահովել ներբեռնման ավելի բարձր արագություն: Կայքի ծրագրային եւ կառուցվածքային փոփոխությունները պայմանավորված են շուկայի պահանջներին առավալագույնս համապատասխանելու եւ կայքի հնարավորություններն ընդլայնելու անհրաժեշտությամբ:

Վերափոխվել է նաեւ կայքի բովանդակային կառուցվածքը. այն առավելագույնս պարզեցվել եւ համապատասխանեցվել է բաժանորդների կարիքներինՙ բազմաբնույթ ծառայությունների եւ ապրանքատեսակների վերաբերյալ տեղեկություններն առավել հեշտ փնտրելու եւ բաժանորդին դրանք առավել ընդգրկուն եւ հասկանալի ձեւով մատուցելու համար: Նոր կառուցվածքում հաշվի է առնված ծառայությունների եւ ապրանքատեսակների պահանջարկըՙ ըստ շուկայի սահմանած առաջնահերթությունների, ինչպես նաեւՙ փնտրվող տեղեկությանը հասնելու համար քայլերը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը:

Նորացված կայքէջն առցանց վճարումների ընդլայնված հնարավորություններ է ընձեռում ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի մատուցած, այլեւ տարատեսակ այլ ծառայությունների համարՙ անհամեմատ արագ եւ ապահով եղանակով: Կայքի միջոցով գործառնությունները հասանելի են օպերացիոն տարբեր համակարգերից օգտվող օգտատերերի համար:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի hիմնովին թարմացված կայքը նաեւ մտս.հայ հասցեով հասանելի դարձնելովՙ ընկերությունը հերթական քայլն է կատարելՙ համացանցում հայերենի կիրառումն առավելագույնս խրախուսելու ուղղությամբ: Ուրախ կլինենք ծանոթանալ մեր վիրտուալ այցելուների դիտարկումերինՙ հետադարձ կապի համար նախատեսվածՙ «Ունե՞ք հարցեր» բաժնում: Նորացված կայքն ընձեռում է առավել լայն հնարավորություններՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ առցանց ծառայություններից օգտվելն առավել հարմարավետ, արագ եւ անվտանգ դարձնելու համար», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.