AZG Daily #35, 22-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 122. ԹԱՐԳՄԱՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԹԱՐԳՄԱՆԵԼ, ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017



Տեղադրվել է` 2017-04-20 23:21:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2978, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է իր ֆիրմային անվանումը «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի փոխելու մասին: Ընկերության ապրանքային նշանըՙ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, չի փոփոխվել:

«Երբ 2007թ. ՎիվաՍելը միացավ ՄՏՍ խմբին, ընկերությունն արդեն իսկ հանդիսանում էր Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը եւ ապահովում էր հեռահաղորդակցության նորարարական ծառայությունների լայն շրջանակՙ մատչելի եւ մրցակցային սակագներով: Տարիների ընթացքում, արդեն «ՄՏՍ» խմբի կազմում, ընկերությունը փոխառեց խմբի լավագույն փորձը եւ օգտագործեց այնՙ ամենաժամանակակից ապրանքատեսակներն ու ծառայություններն իր բաժանորդներին առավել հասանելի դարձնելու համար: Ընկերության ֆիրմային անվանման մեջ «ՄՏՍ» անվանման օգտագործումը հերթական տրամաբանական քայլն էՙ «ՄՏՍ» խմբին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ինտեգրման գործընթացի համատեքստում»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը «ՄՏՍ» ՀԲԸ կազմում ներառվել է 2007 թվականին: «ՄՏՍ»-ը Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության ծառայությունների լայն շրջանակ տրամադրող առաջատար օպերատորն է:

«ՄՏՍ»-ում ընդգրկվելուց հետո խմբի կոմերցիոն գործիքներն ու տեխնիկական փորձառությունը օգտագոծելովՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ն էլ ավելի ամրապնդեց նոր ցանցերի եւ ծառայությունների ներդրման, ինչպես նաեւ գործառնությունների որակի եւ արդյունավետության բարձրացման ոլորտում իր մրցակցային առավելությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.