AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 76. ԽՐԱԽՃԱՆՔ, ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2017-04-20 23:21:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 3116, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ

Պ. Ք.

Անկարան մարտահրավեր է նետում Բրյուսելին

Թուրքիայի սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, որի ընթացքում ընտրողների 51,3%-ը դրականորեն քվեարկեց, սկզբունքորեն նոր իրավիճակ ստեղծեց ոչ միայն բուն երկրում, այլեւ միջազգային հարաբերությունների համակարգում, հետեւաբար նաեւ Մերձավոր Արեւելքում: Ինչպես նշում է գերմանական «Die Zeit» թերթը, կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության (AKP) եւ նրա դաշնակից Ազգայնական շարժման ստացած նվազագույն առավելությունը վկայում է երկրում ստեղծված պառակտման մասին, որը Էրդողանի համար կդժվարացնի երկրի հիմնարար վերակառուցման իրականացումը:

Սակայն բանը դա չէ: Եվրոպայի խորհրդի այն հայտարարությունից հետո, թե հանրաքեն չի համապատասխանում խորհրդի չափանիշներին, իսկ իրավական հիմքը չի համապատասխանել ճշմարիտ եւ ժողովրդավարական գործընթացի անցկացման պահանջներին, ծանր վիճակում հայտնվեց Գերմանիան:

Նա մի կողմից հայտարարում էր Թուրքիայի հանրաքվեի արդյունքների ճանաչման մասին, իսկ մյուս կողմից դրանց հանդեպ իր վերջնական վերաբերմունքը կապում էր ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի հաշվետվությունների հետ: Իր հերթին Էրդողանը Անկարայում իր ելույթում հայտարարեց. «Արդեն 54 տարի մեզ սպասեցնում են ԵՄ դռան մոտ: Մենք հանրաքվե կանցկացնենք նաեւ այդ հարցի վերաբերյալ: ԵՄ հիմնադիր երկրներից մեկըՙ Մեծ Բրիտանիան դուրս եկավ միությունից, դուրս է եկել Նորվեգիան: Մեզ մոտ որոշում է ժողովուրդը, կանենք այնպես, ինչպես նա կասի»:

2016 թ. նոյեմբերին Եվրոմիությունը սառեցրել էր Թուրքիայի անդամակցության բանակցությունները Բրյուսել-Անկարա առեւտրատնտեսական համագործակցության ֆոնի վրա: ԵՄ բաժինը Թուրքիայի արտահանության մեջ կազմում է 48,5 %, ներմուծման մեջՙ 40 %: Եթե թուրքերը կորցնեն եվրոպական շուկան, ապա նրանց տնտեսության համար դա աղետաբեր կլինի: Այդուհանդերձ Անկարան ճնշում է գործադրում Բրյուսելի վրա: Ըստ երեւույթին, Թուրքիայի նախագահը որոշել է գործ դնել B ծրագիրը: Այլ բան է, եթե Անկարան Լոնդոնի պես լիներ ԵՄ անդամ: Սակայն ԵՄ անդամ չլինելով Թուրքիան անցկացնում է եվրոինտեգրումից հրաժարվելու հանրաքվե: Ըստ որում, նրա դաշնակիցներից ոչ մեկը չի վիճարկում Թուրքիայիՙ ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքը:

Միեւնույն ժամանակ Էրդողանը Բրյուսելին կմեղադրի այն բանում, որ Եվրոմիությունը «կկորցնի Թուրքիան», իսկ բավական ուժեղ թուրքական ընդդիմությունը այլեւս չի կարողանա խաղարկել «եվրոպական խաղաքարտը»: Դատելով ըստ ամենայնի, իրադարձությունների շփման ընթացքը ձեռնտու է Վաշինգտոնին, որը ըստ The Guardian թերթի գնահատման, Եվրոպան տեսնում է ուրիշ ուրվագծերով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էրդողանին զանգահարեց, որպեսզի շնորհավորի հանրաքվեի արդյունքների առթիվ: Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարեց, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Անկարային եւ հավատարիմ է մնում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ը շարունակում է օժանդակել Թուրքիայի ժողովրդավարական զարգացմանը, երբ օրենքի իշխանությունը եւ ազատ լրատվամիջոցների բազմազանությունը հիմնարար դեր ունեն: Ինքըՙ Էրդողանը հայտարարում է, թե շարունակում է առաջ շարժվել ժողովրդավարության ուղիով: Այն տպավորությունն է ստեղծվում, որ ԱՄՆ-ին բնավ չի մտահոգում եվրոպական տիպի ժողովրդավարական կառույցների ճակատագիրը Թուրքիայում, իսկ նախագահի ձեռքին իշխանության կենտրոնացումը ամերիկացիներին ավելի մեծ հնարավորություններ է տալիս Մերձավոր Արեւելքում իրենց նախագծերն իրականացնելու համար:

2002 թվականին Թուրքիայում կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցության իշխանության գլուխ անցնելուց ի վեր ԱՄՆ-ը այդ երկիրը մտցրել է աշխարհաքաղաքական փորձարարության գոտի, նշում է Մերձավոր Արեւելքի եւ Անդրկովկասի գծով փորձագետ Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» գործակալության կայքում: Փորձարարությունը իրականացվել է մի քանի փուլով: Առաջին փուլի մասին իր հուշերում գրել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը. «Աշխարհիկ մահմեդական ավանդույթի պահպանման դեպքում Թուրքիան կարող է Արեւմուտքի համար դառնալ դարպաս դեպի նոր Մերձավոր Արեւելք, իսկ եթե Մերձավոր Արեւելքում խաղաղությունը խաթարվի իսլամական ծայրահեղականության վերելքի հետեւանքով, ապա կայուն ու ժողովրդավարական Թուրքիան կարող է պատվար դառնալ դեպի Եվրոպա դրա տարածման ճանապարհին»:

Երկրորդ փուլում ԱՄՆ-ը սկսեց պաշտպանել միասնական տարածաշրջանային առաջնորդ Թուրքիայի գաղափարը, որին հետեւում էր Օսմանյան կայսրությունը իր մայրամուտին: Այդ ժամանակ Եվրոմիությունը, Թուրքիային խոստանալով եվրոինտեգրում, ձգտում էր այդ երկրում պահպանել խորհրդարանական համակարգը եւ ձգձգել նոր Օսմանյան կայսրության ձեւավորման գործընթացը:

Երրորդ փուլ: Թուրքիային եվրոպական տիպի օրենսդրություն պարտադրելու Բրյուսելի ձգտումը հանգեցրեց այն բանին, որ երկիրը սկսեց իրեն գիտակցել որպես բազմազգ ու բազմադավանանք ամբողջություն: Քաղաքական ասպարեզ հանվեց քրդական հարցը, օրակարգում դրվեց Թուրքիայի դաշնայնացման խնդիրը: Իր հերթին Վաշինգտոնը 2003 թ. Իրաք ներխուժելուց հետո փաստորեն իրականացրեց այդ երկրի դաշնայնացումը:

Չորրորդ փուլ: Էրդողանը սկսեց հեռանալ ԵՄ-ից, բայց հայտնվեց ԱՄՆ-ի գրկում, որը Սիրիայի ճգնաժամի խորացումից հետո սկսեց ակտիվորեն աջակցել քրդերին: Սակայն Թուրքիան այսպես կոչված չափավոր իսլամական երկիր դարձնելու Վաշինգտոնի փորձերին խանգարում էր խորհրդարանական համակարգը: Հիմա այն վերանում է սահմանադրական ուղղումների հանրաքվեի անցկացումից հետո: Այս կապակցությամբ քեմալականներն այլեւս չեն համարվում պատվար արմատական իսլամի տարածման ճանապարհին, իսկ Անկարան ներքին եւ արտաքին իսլամացումը շարունակելու դեպքում կարող է դառնալ նոր Պակիստան:

Ուստի բացառված չէ, որ Թուրքիայում սկսվեն ընդդիմադիր ուժերի նոր զանգվածային ձերբակալություններ: Այդ ուժերը հանդես են գալիս աշխարհիկ վարչակարգի պահպանման օգտին: Դրա հետ մեկտեղ հարվածի տակ կարող են հայտնվել ազգայնականները: Պատահական չէ, որ հանրաքվեից հետո էրդողանամետ թուրք փորձագետները սկսեցին հարձակումներ գործել «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելիի դեմ, շարժում, որը ավելի վաղ դաշինք էր կազմել կառավարող կուսակցության հետ: Բախչելիին մեղադրեցին այն բանում, թե նա չի արդարացրել իր հետ կապված հույսերը, եւ հիմա հարկավոր է խորացնել պառակտումը ազգայնական «Ազգայնական շարժում» կուսակցության ներսում:

Թուրքիայում սկսվում է նոր ընտրությունների շրջափուլ: Այդ երկրում շատերը հասկանում են, որ Սահմանադրության փոփոխումը եւ կառավարման նախագահական համակարգի ստեղծումը վավերացրել է ինչ-որ նոր միտում: Բայց թե ինչ կլինի հետագայում, դեռեւս անհայտ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.