AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 117. ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017



Տեղադրվել է` 2017-04-20 23:21:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 3520, Տպվել է` 301, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐԻ ՀԻԼՏԻ «Ո՞Վ Է ԱՅՍՕՐ ՀԻՇՈՒՄ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Հ. Ծ.

Մասաչուսեթսի (ԱՄՆ) նահանգային ներկայացուցիչների պալատի պատկերասրահում ապրիլի 10-17 ցուցադրվել են բնիկ արլինգտոնցի, մրցանակակիր նկարչուհի Մերի Հիլտի ջրաներկով վրձնած դիմանկարների շարքը: Եղեռնի 102-րդ տարեդարձին նվիրված` «Ո՞վ է այսօր հիշում» խորագիրը կրող նրա անհատական ցուցահանդեսում ներկայացված են Հայոց ցեղասպանությունը վերապրած, Ուոթերթաունում, Բելմոնտում եւ շրջակա քաղաքներում բնակվող իրական անհատներ, որոնց հետ նա 1994-ին, մասնակցելով Ուոթերթաունի հայկական թանգարանի նախաձեռնած ծրագրին, անձամբ հանդիպել եւ հարցազրույց է անցկացրել տեսագրողի ուղեկցությամբ:

«Ամեն մեկի դեմքին գրված էր մի ուրույն պատմություն ոչ միայն աներեւակայելի վայրագությունների, այլեւ հերոսական պայքարի եւ խիզախության: Ես ցանկացել եմ սարսափի կողքին ցույց տալ նաեւ այդ ոգին», նշել է նա: Իսկ իր գործընկերների հարցին, թե «Ինչպես կարող էիր ջրաներկով պատկերել այդ բոլորը, երբ թեման այդքան լուրջ է ու ողբերգական», նա պատասխանել է. «Որոշակի պրոցեսների շնորհիվ ջրաներկը կարող է նույնքան դրամատիզմ արտահայտել, որքան բնորդը»: Նրա «Բերթա Դուլգարյանի դիմանկարը» կտավը վերջերս (հունվարին), ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, Նյու Ինգլենդի ջրաներկով նկարող նկարիչների ընկերության (որին լիիրավ անդամ է Հիլտը) կողմից արժանացել է «Մարշալ Ջոյսի» անվան հիշատակի մեդալին:

Հիլտը ներկայիս դասավանդում է Արլինգտոնի երիտասարդ մասնագետների պրոֆտեխնիկական հատուկ դպրոցում: Նրա կտավները ցուցադրվել են Նյու Յորքում, Նյու Ինգլենդում, Արիզոնայում եւ այլուր:

Նկար 1. Մերի Հիլտը վերապրողների կտավների առաջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.