AZG Daily #16, 28-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 34. ՄԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017



Տեղադրվել է` 2017-04-20 23:21:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 3850, Տպվել է` 509, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԵՐԵԿՈՆԵՐ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ապրիլի 24- ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման հանդիսավոր արարողություններ են անցկացվելու Գերմանիայի տարբեր քաղաքներում. անշուշտ դրանցից առավել ներկայացուցչական են Բեռլինում եւ հայաշատ Քյոլնում կազմակերպվող երեկոները: Վալենտին Պոդպոմոգովի 1981- ին վրձնած «Ռեքվիեմ» կտավն է զետեղվել 2017-ի բեռլինյան հրավիրատոմսի դիմերեսինՙ ծանուցելով, որ հուշահանդեսը սկսվում է ժամը 19-ին, ԳԴՀ մայրաքաղաքի պատմության թանգարանի ընդարձակ բակում, որի ապակյա ծածկը դահլիճի գործառույթ է ընձեռնել արձակ այդ տարածությանըՙ միաժամանակ հին պատմականը ագուցելով ժամանակակից ճարտարապետությանը:

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի, ՀՀ դեսպանության, Գերմանահայոց առաջնորդարանի, ինչպես նաեւ Բեռլինի հայ համայնքի, հայ եկեղեցական եւ մշակութային համայնքների նախաձեռնությամբ հրավիրված հուշահանդեսին բացման խոսքը վերապահված է ԳԿԽ վարչության անդամ Անի Սմիթ Տաքեսյանին, ելույթ կունենան Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Բունդեսթագի փոխխոսնակ Էդելգարդ Բուլմահնը:

Համբուրգի տեխնիկական համալսարանի նախագահ, միկրոկենսաբանության դոկտոր պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը ներկաներին կպատմի իր ընտանեկան հուշերը, ինչպես մեզ փոխանցեց 2011-ին, եւ «Ազգ»-ն առիթ ունեցավ դրանք ներկայացնել նույն տարվա հունվարի 22-ի համարում: Անդրանիկյանը Սվազում ծնված հոր կողմից ոչ մի ազգական չունի, բոլորը ցեղասպանության զոհեր են, 6 տարեկանում հայրն ականատես է դառնում եկեղեցում իր հարազատների ողջակիզմանը, քրդերի տանը պատսպարված Երուսաղեմ է հասնում, ապրում որբանոցում, 30 տարեկանում հանդիպում Այնթապից Հալեպ, ապա Երուսաղեմ հասած մորը, ամուսնանում է, գործ փնտրելով հասնում է Ամման, այնուհետ Կարապետն ուսանելու է մեկնում Բեյրութ, ապա նույն նպատակով տեղափոխվում Գերմանիա: Վերապրողի հաղթանակ կարելի է անվանել 2004-ին գերմանական բնապահպանական մրցանակի դափնեկիր Կարապետ Անդրանիկյանի ուղին, որի համբավը վաղուց դուրս է եկել Եվրոպայի սահմաններից:

Բեռլինում հրավիրված երաժշտական ընդմիջումներով հագեցած հուշահանդեսը կեզրափակվի Գերմանահայոց փոխառաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանի հիշատակի խոսքով եւ աղոթքով:

Նույն օրը ժամը 19.30-ին Քյոլնի ս. Սահակ - ս. Մեսրոպ եկեղեցում հրավիրված երեկոյին երիտասարդների մասնակցությունն է ընդգծված: Ողջույնի խոսք կասեն Քյոլնի հայ համայնքի ատենապետ Մինու Նիքփայը (գերմաներեն) եւ առաջնորդարանի մշակույթի հանձնախմբի անդամ Տիգրան Բագրատունին (հայերեն): Հուշաճառով հանդես կգա ճանաչված հրապարակախոս, հեղինակ Հենրիկ Մ. Բրոդերը: Ելույթ կունենան Քյոլնի հայ համայնքի Արտակ Ոսկանյանի ղեկավարած «Կոմիտաս» երգչախումբը, դաշնակահար Իրինա Տաբակերը, սոպրանո Անուշ Նազարյանը:

Ապրիլի 24-ին ժամը 19.30-ին Մյունխենի եկեղեցիներից մեկումՙ Allerheiligen-Hofkirche-ում ելույթ կունենան ճանաչված երաժիշտներ Լիլիան Ակոպովան (դաշնամուր), Անուշ Նիկողոսյանը (ջութակ), Լեւոն Մուրադյանը (թավջութակ): Հայոց ցեղասպանության 102- րդ տարելիցին նվիրված համերգի հովանավորը Շառլ Ազնավուրն է, ողջույնի խոսքը վերապահված է Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 21-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.