AZG Daily #16, 28-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 83. «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐԴՅԱԿՍ», ԱՍԱՑ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԻՐ ԱՋԸ ՀԱՄԲՈՒՐՈՂԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017



Տեղադրվել է` 2017-04-19 16:01:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 3443, Տպվել է` 479, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻՆ ՆՈ՞Ր ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

«Կատերպիլար միավորումի» (Caterpillar Inc.) գլոբալ կառավարման բաժնի նախկին տնօրեն Բիլ Լեյնը գրում է «Ուոլ Սթրիթ Ջոռնըլում», որ Ավստրալիան Մ. Նահանգների N1 դաշնակիցն է եղել սկսած Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Համել քաղաքի (Ֆրանսիա) շրջակայքում ծավալված ճակատամարտից, եւ վերջացրած հետագայում Վիետնամում, Կորեայում, Աֆղանստանում եւ Իրաքում ծավալված պատերազմական գործողությունները:

Առաջին համաշխարհային պատերազմը նաեւ սկիզբ դրեց Ամերիկայիՙ որպես ժողովրդավարության պաշտպան երկրի առավել լայն դերակատարությանը աշխարհում: Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր Մ. Նահանգների նախագահներին կոչում են «ազատ աշխարհի առաջնորդներ»:

Բայց դրությունը կարծես փոխվում է, դժգոհանքով շարունակում է նա: Նախագահ Թրամփը բավական անտաշ խոսքեր է ուղղել Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թըռնբուլի հասցեին իրենց առաջին պաշտոնական զրույցի ժամանակ: «Բայց արդար լինելու համար նշեմ, որ մենք զգուշացված էինք, գրում է նա: Թրամփը կոնգրեսի առաջ վերջերս հայտարարեց. «Իմ գործը աշխարհը ներկայացնելը չէ: Իմ գործը Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնելն է»: Այս խոսքերը ուղիղ հակառակն են ժամանակին նախագահ Քենեդիի հնչեցրած հայտարարության:

Քենեդին ասել էր. «Թող մեր լավը կամ վատը ցանկացող բոլոր ժողովուրդներն իմանան, որ մենք ամեն գնով, ամենայն նեղություններ եւ դժվարություններ հաղթահարելով պաշտպանելու ենք մեր բարեկամներին եւ ընդդիմանալու ենք մեր թշնամիներին հանուն ազատության գաղափարների հաղթանակի եւ հարատեւության»:

Անշուշտ կա նաեւ միջին ճանապարհ: Ժամանակի ընթացքում կպարզվի, Թրամփը շարունակելո՞ւ է իր մեկուսացումը (աշխարհից), թե՞ կթեքվի դեպի ներգրավվածություն եւ բաց շուկայական հարաբերություններ:

Մեկ դար առաջ Ավստրալիան ցույց տվեց աշխարհին, թե ինչպես կարելի է հաղթանակ տանել աշխարհամարտում եւ ապացուցեց, որ Ամերիկայի վստահելի դաշնակիցն է: «Իմ պապը այդ հաղթանակի մասնակիցներից էր: Հույս ունեմ, որ հաջորդ չորս տարիների ընթացքում Ավստրալիան շարունակելու է հավատարիմ մնալ բազմակողմանի համագործակցությանը, փոխադարձ պաշտպանությանը եւ միջազգային առեւտուրին: Դրանով նա ցույց կտա մեր նոր նախագահին, որ միմյանցից փոխադարձ կախում ունենալն է (interdependence), եւ ոչ թե սոսկ անկախությունը, Ամերիկային դարձնում ուժեղ, անվտանգ եւ բարգավաճ», եզրակացնում է Բիլ Լեյնը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.