AZG Daily #16, 28-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 53. ԱՂԱԼՈՒՑ ԱԼՅՈՒՐ Է ՍՏԱՑՎՈՒՄ, ՄԱԼԻՑՙ ՄԱՏԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017



Տեղադրվել է` 2017-04-19 16:01:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 3572, Տպվել է` 490, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի՞ՆՉ «ԴԵՐ ՈՒՆԻ» ԱԴՐԲԵՋԱՆԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Ապրիլի 7-ին Սիրիայում կառավարական ուժերի ավիաբազաներից մեկում պայթած ամերիկյան հրթիռները լուրջ վնաս հասցրին ռուս-ամերիկյան հարաբերություններին: Միջազգային մամուլը տարաբնույթ կանխատեսումներ է անում: Իշխող տպավորություն է, որ Միացյալ Նահանգների նոր նախագահի հետ կապված Մոսկվայի հույսերը չեն արդարացել: Ոչ ոք, իհարկե, այնքան միամիտ չէր, որպեսզի մտածեր, թե ամերիկյան շահերը Սիրիայում կարող են լիովին անտեսվել: Պարզ էր, որ Ռուսաստանը միայն փորձում է օգտագործել Վաշինգտոնում նոր կառավարության ձեւավորման համար ժամանակը եւ ավելի մեծ հնարավորություններով գնալ պայմանավորվածությունների մասին բանակցություններին:

Իհարկե, կային Դոնալդ Թրամփի հետ կապված որոշակի հույսեր, բայց ԱՄՆ-ը հերթական անգամ ապացուցեց, որ այդ երկրում հարցեր լուծում է ոչ թե անհատը, այլ ձեւավորված պետական համակարգը: Այդ համակարգի համար, պարզվում է, ավելի կարեւոր երկիր է Թուրքիան, քան թե Ռուսաստանը: Որովհետեւ սկզբունքի հարց է, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Միացյալ Նահանգները չեն կարող հանդուրժել, որ ձեւավորվի ռուս-թուրքական ռազմաքաղաքական դաշինք: Ահա թե ինչու ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը Մոսվայից առաջ այցելել է Անկարա, բանակցություններ վարել Թուրքիայի արտգործնախարարի, վարչապետի եւ նախագահի հետ:

Գուցե պատահական զուգադիպություն է, բայց պետքարտուղար Թիլերսոնը դեռ երեւի Վաշինգտոնի ճանապարհին էր, երբ Սիրիայի Իբդիլ նահանգում տեղի ունեցավ քիմիական զենքի կիրառում, որի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ մահացավ: Արեւմտյան տերությունները դրանում մեղադրեցին Սիրիայի նախագահ Ասադին, իսկ ԱՄՆ-ը դիմեց պատժիչ գործողության: Ապրիլի 7-ի ամերիկյան հրթիռային հարվածները, արդեն կարելի է վստահաբար ասել, սահմանագիծ դրեցին նաեւ ռուս-թուրքական հարաբերությունների միջեւ: Թուրքիան շտապեց պաշտպանել ամերիկյան տեսակետը եւ Ռուսաստանին կոչ արեց այլեւս չպաշտպանել Սիրիայի նախագահ Ասադին:

Ակնհայտ դարձավ, որ ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում են շատ անվստահ մակարդակում, եթե ավելին չասվի:Թուրքիան փաստացի չեղյալ հայտարարեց Իրանի եւ Ռուսաստանի հետ եռակողմ պայմանավորվածությունները, որոնք պետք է երաշխավորեին Սիրիայում հրադադարի ռեժիմի ամրապնդման հետագա քայլերը: Սիրիայի խնդիրը վերստին տեղափոխվեց ռուս-ամերիկյան մրցակցության տիրույթ: Իսկ դա խիստ նեղացնում է Ռուսաստանի դիվանագիտական մանեւրի դաշտը, քանի որ մյուս կողմում ԱՄՆ-ը ունի ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ երկրների բացարձակ աջակցությունը, իսկ Սիրիայի հարցում Ռուսաստանի տեսակետն այսօր պաշտպանում է թերեւս միայն Իրանը: Նույնիսկ Ռուսաստանի համար կարեւորագույն հարցերում նրա դաշնակից Չինաստանն է Սիրիայի եւ Ասադի հարցում հակված պաշտպանելու ամերիկյան մոտեցումները:

Ահա նման բարդ իրավիճակում է, որ Մոսկվայում տեղի են ունեցել ԱՄՆ պետքարտուղարի բանակցությունները նախ արտգործնախարար Լավրովի, ապա եւ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ: Այս վերջին հանգամանքը կարեւոր է, քանի որ նախապես ասվել էր, որ Պուտինը չի հյուրընկալի Թիլերսոնին: Եթե Ռուսաստանի նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին, նշանակում է նա շատ կարեւոր ասելիք է ունեցել, որի հասցեատերը Միացյալ Նահանգների նախագահն է:

Նման կարգի եւ, կարելի է ասել, արտակարգ ռեժիմի բանակցությունների վերաբերյալ դատողություններ անելը կլիներ խիստ ռիսկային: Մամուլի տարածած տեղեկությունները սուղ են, երբեմն հակասական: Այդուհանդերձ, եթե հիմք ընդունենք բանակցությունների ավարտին արտգործնախարար Լավրովի եւ պետքարտուղար Թիլերսոնի համատեղ մամուլի ասուլիսին օգտագործված ձեւակերպումները, ապա կստացվի մոտավորապես նման պատկեր. Միացյալ Նահանգներն ակնկալում են, որ Ռուսաստանը այլեւս միանշանակ չի պաշտպանի Ասադին, քանի որ վերջինս պատերազմական հանցագործ է: Ի պատասխան, Ռուսաստանն ասում է, որ հարցը չպետք է անձնավորել, հարկավոր են ապացույցներ, որ Իբդիլում իրոք քիմիական զենք է կիրառվել, եւ դա արել են Սիրիայի կառավարական ուժերը: Եւ որպեսզի հետագա քննարկումների տեղ մնա, կողմերը որոշել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը հրատապ կարգով կանդրադառնա տարաձայնության թեմա հանդիսացող ցանկացած հարցի:

Բայց սա բանակցությունների մակերեսն է, ի՞նչ կա խորքումՙ մնում է միայն ենթադրել: Դրա համար ժամանակ եւ լրացուցիչ տեղեկատվություն է պետք: Ժամանակը բնականաբար, կանցնի, տեղեկատվության պակասը, մինչդեռ, հազիվ թե լրացվելու լինի: Ակնհայտ է մի բան. 2018թ.-ը Ռուսաստանում նախագահի ընտրության տարի է: Ոչ ոք չի կասկածում, որ գործող նախագահ Պուտինը թեկնածու է առաջադրվելու: Դա կլինի նրա նախագահության վերջին ժամկետը: Քաղտեխնոլոգները եւ աշխարհաքաղաքականության ծրագրավորողները խոսում են Պուտինից հետո Ռուսաստանի մասին: Պուտինի դարաշրջանը, որ կտեւի 25 տարի, Ռուսաստանում կարող է ձեւավորել համակարգային իշխանություն, որտեղ անհատից քիչ բան կախված կլինիՙ ինչպես դա Միացյալ Նահանգներում է: ԱՄՆ-ը չի ուզում հանդուրժել եւս մեկ համակարգային գերտերություն, որպիսին կարող է դառնալ Ռուսաստանը: Եւ ամեն ինչ անելու է, որպեսզի հաջորդ նախագահական ընտրություններին Պուտինը գնա անհամեմատ ավելի թույլ կարգավիճակում, քան ունի ասյօր: Իսկ Ռուսաստանը ցանկացած գնով դիմադրելու է: Որտե՞ղ են հանդիպելու եւ կիսվելու այդ շահերը եւ մրցակցութոյւնըՙ ահա խնդիրը: Ռուսաստանը ձգտում է, որ համաձայնությունների համար հարթակ լինի Մերձավոր Արեւելքը, որտեղից նրան դուրս են մղել մեկ դար առաջ:

Եւ բոլորովին արտառոց ձեւով այս իրավիճակում Ռուսաստանը Բաքու է գործուղել Անվտանգության քարտուղար Պատրուշեւին: Նա Իլհամ Ալիեւի հետ քննարկել է, ինչպես ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ, «անվտանգության հետ կապված հարցեր»: Ի՞նչ մակարդակի եւ ընդգրկման հարցեր են դրանքՙ հայտնի չէ: Մնում է ենթադրություններ անելՙ առանձնացնելով հետեւյալ փաստերը. Պատրուշեւի Բաքու այցի օրը Ռուսաստանի Կասպից նավատորմիղը բերվել է մարտական թիվ մեկ պատրաստվածության, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում ընդունել են Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարին: Որոշ տեղեկություններով, նույն օրը Բաքվում է գտնվել նաեւ Թուրքիայի նախկին նախագահ Գյուլը: Զուգադիպությունների՞, թե՞ նախնական պայմանավորվածությունների հետ գործ ունենք: Ի՞նչ «դեր ունի» Ադրբեջանը Մերձավոր Արեւելքի հետ կապված նախածրագրումներում, որ ՙՙանվտանգության հետ կապված հարցերը՚՚ Մոսկվան քննարկում է Բաքվում, այլ ոչ թեՙ ՀԱՊԿ անդամ պետությունների: Լրագրող Սոլովյովը ԵԱՏՄ համար գրեթե հովվերգական ապագա է տեսնում, եթե Ադրբեջանը դառնա այդ միության անդամ: Սոլովյովը վերջերս է հարցազրույց վերցրել Իլհամ Ալիեւից...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.