AZG Daily #16, 28-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 93. ՊԱՐԵԳՈՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017



Տեղադրվել է` 2017-04-19 16:01:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 4426, Տպվել է` 489, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱԿԱԴԱՐՁ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸՙ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՄՆ

Ա. Մ.

Այս տարվա առաջին երկու ամիսներին դեպի Հայաստան բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ուղարկված դրամական փոխանցումները կազմել են 185 մլն դոլար: Դա նախորդ` 2016 թվականի նույն ամիսների համեմատ ավելի է մոտ 22 մլն դոլարով: Սակայն, միայն փետրվար ամսվա մոտ 101 մլն դոլար դրամական փոխանցումները 1,6 մլն դոլարով ավելի քիչ են, քան նախորդ տարվա փետրվարի ցուցանիշն էր: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի հրապարակումներից:

Հիշեցնենք, որ նախորդ երկու տարիներինՙ 2015-2016-ի ընթացքում դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը նկատելիորեն նվազել էր: 2015-ին բանկային համակագրով ֆիզիկական անձանց կողմից Հայաստան էր փոխանցվել 1 մլրդ 631 մլն դոլար, 2016-ին ավելի քիչՙ 1 մլրդ 532 մլն դոլար: Սա այն դեպքում, երբ 2014-ին այդ ցուցանիշը կազմել էր 2 մլրդ 123 մլն դոլար: Նվազումը պայմանավորված էր Հայաստանի հիմնական առեւտրային գործընկեր Ռուսաստանի Դաշնության տնտեսական վիճակի վատթարացմամբՙ պայմանավորված նավթի գների անկմամբ: 2015-ին, կոնկրետ Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների տեսքով մուտք է գործել 1 մլրդ 8 մլն դոլար, 2016-ինՙ 896 մլն դոլար, այն դեպքում, երբ 2014-ին Ռուսաստանից դեպի Հայաստան էր փոխանցվել 1 մլրդ 554 մլն դոլար: Այս տարին սկսվել է մասնավոր փոխանցումների որոշակի աճով, ինչը պայմանավորված է Ռուսաստանի տնտեսական վիճակի բարելավմամբ, որտեղ այս տարի ակնկալում են տնտեսական անկման ավարտ եւ փոքր տնտեսական աճ: Սա կանդրադառնա նաեւ այդ երկրում ապրող կամ աշխատող մեր հայրենակիցների կողմից դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ցուցանիշների վրա:

Համեմատաբար ավելի քիչ է ավելացել զուտ ներհոսքը (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը) դեպի Հայաստան այս տարվա փետրվար ամսինՙ նախորդ տարվա փետրվարի համեմատ շուրջ 300 հազար դոլարով, կազմելով 34,8 մլն դոլար: Այդուհանդերձ, հունվար-փետրվարի զուտ ներհոսքի աճը նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատՙ նկատելի է մոտ 22 մլն դոլարով, հասնելով 76,4 մլն դոլարիՙ Ռուսաստանից ուղարկված գումարների ավելացման շնորհիվ: Դարձյալ հունվար-փետրվարին միայն այդ երկրից ուղարկված դրամական փոխանցումները կազմել են ավելի քան 100 մլն դոլար կամ 23 մլն դոլարով ավելի նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ, իսկ զուտ ներհոսքը (արտահոսքի եւ ներհոսքի տարբերությունը) Ռուսաստանից դեպի Հայաստան կազմել է 62 մլն դոլար կամ ավելի քան 36 մլն դոլարով ավելի 2016-ի հունվար-փետրվարի համեմատ: Այսինքն, նախՙ ավելացել է Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական ներհոսքը, երկրորդՙ նվազել (մոտ 13 մլն դոլարով) հակառակ ուղղությամբ արտահոսքը, որը նախորդ երկու տարիներին աճել էր:

Սակայն, ի տարբերություն Ռուսաստանից Հայաստան դրամանական ներհոսք-արտահոսքի ցուցանիշների, մեզ համար մասնավոր փոխանցումների երկրորդ կարեւոր երկրիցՙ ԱՄՆ-ից դեպի Հայաստան դրամական փոխանցումների հոսքերը հակառակ տրամաբանությամբ են զարգացել: Այսպես, եթե այս տարվա հունվար-փետրվարին այդ երկրից Հայաստան փոխանցվել է 22 մլն դոլար, ապա Հայաստանից ԱՄՆՙ ավելի քան 26 մլն դոլար, որից գրեթե 21 մլն դոլարըՙ միայն փետրվարին: Փետրվարին Հայաստանից ԱՄՆ մասնավոր փոխանցումներն ավելացել են մոտ 15 մլն դոլարով թե՛ նախորդ տարվա փետրվարի, թե՛ այս տարվա հունվարի համեմատ:

Ինչո՞վ է սա պայմանավորվածՙ մի՞թե սկսել ենք ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին Հայաստանից օգնել: Ոչ, իհարկե: Պատճառը ժամանակակից տեխնոլոգիաներովՙ ինտերնետի միջոցով տարբեր վճարային համակարգերով գնումներ կատարելու հնարավորությունների ընդլայնումն է: Համենայնդեպս, այդ մասին են փաստում բանկային համակարգի ներկայացուցիչները: Բանկային քարտերի միջոցով ԱՄՆ-ից ամենատարբեր ապրանքների գնումների ծավալները ամսե-ամիս ավելանում են եւ այս երեւույթը զարգանալու միտում ունի:

Վերադառնալով դրամական փոխանցումների ներհոսքի հետագա հնարավոր զարգացումներին, կարելի է ենթադրել, որ այն կավելանաՙ վերեւում նշվածՙ փոխանցումներ ուղարկող հիմնական երկրի տնտեսական վիճակով պայմանավորված, իսկ զուտ ներհոսքի ցուցանիշը կավելանա ավելի ցածր տեմպով, դարձյալ վերեում նշված երեւույթիՙ օնլայն գնումներ կատարելու ծավալների ավելացման արդյունքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.