AZG Daily #16, 28-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 8. ԿՅԱՆՔԻ ԿԵՆԱՑԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017



Տեղադրվել է` 2017-04-19 16:01:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 4416, Տպվել է` 488, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ NASA-Ի ՄՐՑՈՒՅԹԻՆ

Հայաստանը արդեն երկրորդ անգամ կմասնակցի ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիայի (NASA) միջազգային Տիեզերական հավելվածների վեցերորդ մրցույթին: Մրցույթն անցկացվելու է 2017 թվականի ապրիլի 29-ից 30-ը Բյուրականի Աստղադիտարանի միջազգային համաժողովների կենտրոնում, Աստղադիտարանի ղեկավարության աջակցությամբ: Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի հյուրընկալը եւ կազմակերպիչը XTECH ընկերությունն է, համակազմակերպիչըՙ Locator ընկերությունը:

Մրցույթի տեւողությունը 24 ժամ է` ապրիլի 29-ին ժամը 12:00-ից մինչեւ ապրիլի 30-ըՙ 12:00-ը, որի ընթացքում ողջ աշխարհից մասնակցող թիմերը կմշակեն եւ նախ տեղական, այնուհետեւ միջազգային ժյուրիի գնահատմանը կներկայացնեն իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները, որոնց հիմքում ընկած են սկսնակների, ուսանողների, փորձագետների, ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների եւ վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարները:

Ի դեպ` Բյուրականի Աստղադիտարանի նոր տնօրեն է ընտրվել հայտնի աստղաֆիզիկոս Արեգ Միքայելյանն` այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Հարությունյանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.