AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 85. ԽԱՆԴՈՏ ԱՄՈՒՍԻՆԸ ՎԵՐՑՐԵՑ ՄԻ ԽԱՆՁՈՂ, ԾԽԱԽՈՏ ՎԱՌԵՑ ԵՎ ՆԱԽԱՆՁՈՎ ՆԱՅԵՑ ԿՐԱԿԻ ՇՈՒՐՋԸ ԽԱՆԴԱՂԱՏԱՆՔՈՎ ԻՐԱՐ ԳԳՎՈՂ ԶՈՒՅԳԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017



Տեղադրվել է` 2017-04-06 23:20:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 3757, Տպվել է` 429, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՆՈՐ ԴԱՐ»ՙ ՄԵՀՐԻԲԱՆ ԱԼԻԵՎԱ՞

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Մարտի 31-ին Ադրբեջանում տեղի ունեցավ բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություն: Պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի մի խումբ գեներալներ, որոնց տարիքը դեռ չէր լրացել, արձակվեցին պահեստազոր: Այդ շարքում հատկապեսս ուշագրավ էր գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ Էլբրուս Օրուջեւի պաշտոնազրկությունը: Օրուջեւը բավական սկանդալային զինվորական էր: 1992թ.-ի այս օրերին նա զբաղեցնում էր Շուշի քաղաքի զինվորական պարետի պաշտոնը: Շուշիի ազատագրումից հետո Ադրբեջանում նրա դեմ քրեական գործ էր հարուցվել, Օրուջեւը կալանավորվել էր: Մեկ տարի անց, վերադառնալով իշխանության, Հեյդար Ալիեւը նրան ոչ միայն ազատ էր արձակել, այլեւ վերականգնել էր զինվորական կոչումը եւ նշնակել զորմասերից մեկի շտաբի պետ, ապաՙ բանակային կորպուսի հրամանատար: Օրուջեւը 2014թ.-ին նշանակվել էր գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ:

Եւ ահա նման ճանապարհ անցած մարդը, որ իշխող ընտանիքի ամենահավատարիմ անձանցից մեկն էր համարվում, հեռացվում է զբաղեցրած պաշտոնից: Ինչպես ասացինք, հեռացվել են նաեւ այլ գեներալներ եւ բարձրաստիճան սպաներ: Դա նշանակում է, որ ապրիլյան պատերազմից մեկ տարի անց Ադրբեջանը պատժում է պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի պաշտոնյաներին: Պատճառն ակնհայտորեն անցյալ ապրիլին ադրբեջանական այսպես կոչված կայծակնային պատերազմի ծրագրի տապալումն է: Եւ որքան էլ հակառակորդ երկրում խոսվում է մեկ տարի առաջ արձանագրած հաջողությունների մասին, բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունը հակառակն է վկայում. պատերազմում հաջողության հասած բանակի գեներալներին պահեստազոր չեն ուղարկում:

Բայց Ադրբեջանը համատարած կեղծիքի երկիր է: Այնտեղ ոչ մի օրինաչափություն չի գործում: Եթե խոսքն անգամ պաշտոնական փաստաթղթի եւ պետության դիրքորոշման մասին է: Անցյալ շաբաթ ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել: Դա Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի աարդյունքներով ընդունված հայտարարության նենգափոխման հերթական փորձն է: Հակառակորդի ձեւակերպումները քաջածանոթ են, դրանց անդրադառնալու անհրաժեշտություն չկա: Մի հանգամանք, սակայն, ուշադրության է արժանի: Ադրբեջանի ներկայացուցչության հայտարարության տեքստում ասված է, որ շփման գծում հրադադարի պահպանման իրավական հիմքը Բիշքեկի արձանագրությունն է: Խոսքը 1994թ.ի փաստաթղթի մասին է: Այն ստորագրվել է Ադրբեեջանի, Արցախի եւ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից: Այսպիսով Ադրբեջանը պաշտոնապես ընդունում է, որ Արցախը զինված հակամարտությանը վերջ տալու համաձայնագրի իրավահավասար կողմ է: Բայց նույն տեղում Արցախի հետ ուղղակի բանակցություններ սկսելու որեւէ ցանկություն չի դրսեւորում: Ստացվում է քաղաքական կազուս, եւ արդեն տեւական ժամանակ է, ինչ միջնորդները փորձում են Ադրբեջանին վերադարձնել իրատեսական դաշտ: Ի՞նչ արդյունք կտան այդ քայլերըՙ կանխատեսումներ չանենք:

Արձանագրենք իրողությունը. Ադրբեջանում սկսվել է ներքաղաքական վերադասավորումների գործընթաց: Մեկնարկային էր առաջին փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիեւայի նշանակումը: Իսկ անցյալ շաբաթ Բաքվի մամուլը ուշադրություն է դարձրել, որ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի ընդունելության արարողությանը բացակայում էր վարչապետ Արթուր Ռասիզադեն: Մարտի 17-ին խորհրդարանի պատգամավորներից մեկը Ռասիզադեին հարցրել էր, թե դեռ որքան է նստելու վարչապետի աթոռին: Եթե հիշում եք, այն ժամանակ ասել էի, որ մոտ ժամանակներս Ռասիզադեն կհեռացվի վարչապետի պաշտոնից: Այդ կանխատեսումը կարծես իրականություն է դառնում: Ճիշտ է, Ադրբեջանում վարչապետի պաշտոնը քաղաքական չէ, բայց ամեն դեպքում նա է անմիջապես իրականացնում տնտեսական քաղաքականությունը: Եւ վարչապետի փոփոխությունը կարող է թույլ տալ ենթադրել, թե հակառակորդ երկիրն ինչ ուղղություն է ընտրելու:

Այստեղ կարեւորվում է Մեհրիբան Ալիեւայի հանգամանքը: Փորձագետների մոտ տպավորություն կա, թե առաջին փոխնախագահի պաշտոնում նրա նշանակումը ունի արտաքին քաղաքական նշանակություն: Ներկայումս խոսվում է նոր թիմի ձեւավորման մասին: Եթե վարչապետի եւ Բաքվի քաղաքապետի պաշտոններում նշանակվեն Մեհրիբան Ալիեւայի թիմի մարդիկ, կարելի կլինի զգուշորեն ենթադրել, որ 2018թ. Ադրբեջանում նախագահի թեկնածու կառաջադրվի Մեհրիբան Ալիեւան: Սպասվում է, որ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրելու եւ հստակեցնելու է առաջին փոխնախագահի լիազորությունների շրջանակը:

Բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունը, կառավարության եւ առհասարակ գործադիր իշխանությունում կառուցվածքային եւ քաղաքական փոփոխությունները հակառակորդի ճամբարում կարող են բերել ներքին ցնցումների: Մանավանդ որ խոսքը միջկլանային վերադասավորումների մասին է: Օրերս Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հույս էր հայտնել, որ Ադրբեջանը կմիանա եվրասիական ինտեգրացիային: Մեհրիբան Ալիեւան համարվում է Ադրբեջանում ռուսական կողմնորոշման պաշտպան: Նրա հայրական ընտանիքը բիզնես կապեր ունի Ռուսաստանի հետ: Որոշ մեկնաբանություններում կարծիք է հայտնվում, որ Ադրբեջանի ներքաղաքական փոփոխությունները կատարվում են ապագայի համար հաշվարկով: Բայց առավել հանգամանալի վերլուծություն կարող ենք անել, երբ Բաքվում տեղի ունենա կառավարության ղեկավարի եւ գործադիր իշխանության կառուցվածքի փոփոխություն: Դա թույլ կտա դատելՙ Ադրբեջանը գնում է դեպի եվրասիական ինտեգրացիա՞, թե՞ շարունակում է մնալ երկու ուղղությունների միջակայքում: Մեզ համար այդ ընտրությունը կարեւոր է Արցախի հարցի կարգավորման միջնորդության ֆորմատի առումով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.