AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԲԱՌԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-04-06 23:20:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 3832, Տպվել է` 479, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉՄԱՍՆԱԿՑԱԾՆԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցած ընտրություններում մեկ կարեւոր թիվ կարՙ 39,14: Մյուս թվերն էլ, օրինակՙ ՀՀԿ-ի հավաքած տոկոսը, կամ Ելք կուսակցությունների դաշինքի, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված խաղաղասերների եւ այլոց հավաքած ձայների թիվը եւս կարեւոր է, իրենց համար գուցե ամենակարեւորը, բայց 39,14 թիվը ամենակարեւորն է պետության համար: Հենց այսքանՙ 39,14 տոկոսը ընդհանուր ընտրողների չի մասնակցել ընտրություններին, որոնց մասնակցել է, ըստ ԿԸՀ-ի տվյալների, համապատասխանաբարՙ 60,86 տոկոսը: Այսինքն ընտրություններին ավելի շատ մարդ չի մասնակցել, քան մասնակցել ու ընտրել են ծառուկյանականներին ու դաշնակցականներինՙ միասին վերցված: Սա այն պարագայում, երբ քարոզարշավի ժամանակ ե՛ւ ծառուկյանականներն էին վստահ ու վստահեցնում, որ ամբողջ ժողովուրդն իրենց հետ է եւ իրենց հաղթանակն առջեւում է, ե՛ւ դաշնակցականները, չնայած վերջիններս ոչ թե պնդում էին, որ ամբողջ ժողովուրդն իրենց հետ է, այլ հորդորում էին ողջ ժողովրդին ընտրելՙ խղճի մտոք, հավանաբար վստահ լինելով, որ ժողովրդի խիղճը դաշնակցականի խիղճ է: Ինչեւէ, դառնանք կարեւորին:

Ո՞ւր էիք, ժողովուրդ: Չէ, հասկանալի է, որ ամեն մեկս մեր գործերն ունենք, մեր հոգսերը, մեր վարկերը, վարկային տխուր պատմությունները, երեխաները, նրանց ապագայի հետ կապված ծախսաշատ հոգսերը, Ռուսաստան կամ Արեւմուտք մշտական տեղափոխվելու հույսերն ու տոմսերը, բայց հո բոլորդ չէի՞ք պատրաստվում հեռանալ, կամ հո բոլորը չե՞ն, որ հեռացել են: Հիասթափվա՞ծ են, ընդ որում ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից, վերջինիցս, ի դեպ, ավելի շատ, հույս չե՞ն կապում այլեւս ոչ մեկի հետ, նայել են ընտրություններին մասնակից կուսակցությունների ու դաշինքների ցուցակները եւ հասկացել, որ ոչ մեկին էլ չե՞ն ցանկանում ընտրել... Հնարավոր է, ավելինՙ ընտրություններին չմասնակցելու հիմնավոր պատճառ է: Բայց այստեղ մի նրբություն կա. բանն այն է, որ բոլոր նրանք, ովքեր ընտրություններին չեն մասնակցում, ընտրում են օրվա իշխանությանը: Այսինքն եթե մարդը ընտրությանը չի մասնակցում, կնշանակի հիասթափված է ու այլեւս հույս անգամ չունի, որ իր կյանքում որեւէ բան է փոխելու ընտրությունը: Հետեւաբար նա, մեղմ ասած, դեմ է օրվա իշխանություններին, այսինքն, եթե գնար ընտրության եւ ընտրեր, փաստորեն իշխանությանը դեմ էր քվեարկելու: Բայց քանի որ չի գնացել եւ չի ընտրել, իշխանությանը դեմ քվեարկողների թիվը նվազել է, տվյալ պարագայումՙ 39,14 տոկոսով:

Պատկերացրեցի՞ք: Ո՞ւմ է սա ձեռնտու, իհարկե իշխանություններին, ո՞վ է ուրեմն թերացել այս մարդկանց ընտրության բերելու, կոչելու առումով, անշուշտՙ ընդդիմությունը: Ու հարցն այն չէ, որ ընդդիմադիր ուժերը հրապուրիչ ծրագրեր չունեին, բոլորն էլ ունեին, օրինակ ծառուկյանականների ծրագիրը, էլ չեմ խոսում հայտնի 15 մլրդ դոլար անմիջապես ներդրումի հավանականության հայտնի խոստման մասին, շատ էլ հրապուրիչ էին, բայց....Կնշանակի մարդկանց ընտրության բերելու համար միայն փարավոնային ծրագիր ներկայացնելը հերիք չէ, ոչ էլ փարավոն լինելը, կամ նախկին նախարարներ, ոչ էլ տանիքներ բարձրանալը, ոչ էլ հինավուրց գաղափարախոսությունը, առավել եւս նորից կոմունիզմ կառուցելը, կամ ազգովին վերածնվելը: Մարդկանց, որոնք հավատն են կորցրել, չես գայթակղի անգամ ազատ Եվրոպայով ու դեմոկրատական ՆԱՏՕ-ով, մանավանդ, որ ոչ Եվրոպան է այդքան ազատ, ոչ էլ ՆԱՏՕ-ն է փայլփլում ներքին դեմոկրատիայից: Խաղաղության քարոզո՞վ, բարիդրացիության կոչո՞վ, գուցե եւ հնարավոր է, բայց մի քսան տարի հետո, ավելի ճիշտՙ քառասուն, չէՙ վաթսուն, լավՙ հարյուր, երեւի...

Հետեւաբար առաջարկում եմ այսօր խորհրդարան մտած բոլոր չորս ուժերին ու մանավանդ խորհրդարան չմտած հինգ ուժերին, ընտրություններին չմասնակցած բոլոր կուսակցություններինՙ մտածել այս կարեւորագույն հարցի շուրջ. ինչպե՞ս Հայաստանի չափահաս բնակչության շուրջ կեսին բերել ընտրության:

Մի հուշում անեմ, եթե փողով հնարավոր լիներ, ապա նրանք կմասնակցեին անցած ընտրություններին, չնայած, մասնակցել են եւ ընտրել են իշխանությանը, առանց փողի, ինքնակամ, ավելի ճիշտՙ անկամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 07-04-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.