AZG Daily #35, 22-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 111. ԱՆԵՐԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-03-17 14:12:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1926, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՈՒՐ ՏԱՆԻՔՙ ԵՎՍ ՀԻՆԳ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ

Բնակարանային խնդիրն ուղղակիորեն անդրադառնում է հասարակության կենսամակարդակի եւ բարեկեցության վրա: Տարիներ շարունակ, սոցիալական ներդրումներ կատարելով եւ կառավարման պատասխանատու մոդելի կիրառմամբՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը փորձել է նպաստել երկրի կայուն զարգացմանը, աղքատության ցուցանիշի կրճատմանը եւ ընտանիքներիՙ արժանապատիվ պայմաններում ապրելու ձգտմանը: Գործընկեր կառույցների հետ տարբեր ծրագրերի իրականացումն այդ ռազմավարության մի մասն է կազմում:

Հինգ տարվա ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Հայաստանում լուծվել է 135 ընտանիքի բնակարանային խնդիր: Այդ նպատակով ներդրվել է ավելի քան 333 մլն դրամ:

Համագործակցության արդյունքում, Հայաստանի տասը մարզում, միայն 2016 թվականին բնակարանի խնդիր է հաղթահարել 42 ընտանիք:

Համագործակցող կողմերի ղեկավարները հերթական շրջայցով հանդիպել են Արագածոտնի մարզի Զարինջա, Կաքավաձոր եւ Ավան համայնքների շահառու ընտանիքներին: Այս մարզում ծրագրից օգտվել է հինգ ընտանիք: Կողմերի աջակցության արդյունքումՙ ավարտվել է 4 կիսակառույցի շինարարություն: Հիմնովին փոխվել են եւս մեկ տան տանիքն ու պատուհանները: Զարինջա գյուղում բնակվող Ավետիսյանների հինգ հոգուց բաղկացած ընտանիքը երկրաշարժից հետո ապրել է վագոն-տնակում. այստեղ են ծնվել ու հասակ առել Ավետիսյանների երեք որդիները:

«Վագոն-տնակը դարձել էր տան մասին մեր պատկերացումների սահմանը: Հույսը, որ երբեւէ այս կիսակառույցի շինարարությունը կավարտվի, եւ մենք էլ քարե կացարան կունենանք, կարծես, մարում էր: Այժմ նոր ենք սովորում ապրել. նախկինում միայն գոյության կռիվ էր: Հիմա հնարավոր է թվում անգամ անհնարինը: Թող յուրաքանչյուր ընտանիք զգա տուն ունենալու բերկրանքը: Խոսքեր չեմ գտնում երախտագիտությունս արտահայտելու համար: Աստված օրհնի ձեզ»,- ասել է ընտանիքի հայրըՙ Գարեգինը :

«Ամեն ինչ ունի իր ռեզոնանսը. դրական հույզերը լավատեսություն են ծնում, բացասականներըՙ հիասթափություն: Այս համատեղ ծրագրի նպատակը վաղվա օրվա նկատմամբ հավատ արթնանցելն է, միաժամանակՙ պատասխանատու արժեհամակարգ փոխանցելը: Անչափ կարեւոր է, որ մեր հայրենակիցներն զգան, որ մենակ չեն իրենց հոգսերի մեջ: Այդ հավատն անհրաժեշտ է կայացած երկիր ունենալու համար: Հոգսերի մեջ մեկուսանալու փոխարեն, մարդը սկսում է հավատալ իր ուժերին, ձեւավորում բարձր ինքնագնահատական եւ դառնում է առավել պատասխանատուՙ երկրին օգտակար լինելու հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կաքավաձոր համայնքում բնակվող Խաչատրյանները եւս տարիներ շարունակ ապրել են վագոն- տնակում: Այստեղ նույնպես պատմությունն առանձնապես չի տարբերվում: Ձմռանըՙ սաստիկ ցուրտ, ամռանըՙ շոգ վագոն-տնակը, ցավոք, երկու որդիների համար տարիներ շարունակ տան միակ նախատիպն է եղել:

«Մեծ որդիս անցած տարի վերադարձավ զինվորական ծառայությունից, մյուսը հիմա սահմանն է պաշտպանում եւ դեռ չի տեսել մեր նոր տունը: Տարիներ շարունակ փորձել ենք քարը քարին դնել, սակայն այդպես էլ հաջողության չենք հասել ու, հավանաբար, չէինք էլ հասնի, եթե չլիներ այս ծրագիրը: Հրաշք էր, որ կատարվեց մեզ հետ. անհնարինը դարձավ հնարավոր: Շնորհակալ եմ»,- ասել է ընտանիքի հայրըՙ Մելքոնը :

«Մարդկային էության ամենակարեւոր առանձնահատկությունը կարեկցելու, օգնության ձեռք մեկնելու կարողությունն է: Ընդ որումՙ ոչ թե այն ժամանակ, երբ հարմար է, այլՙ երբ անհրաժեշտ է: Հինգ տարվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է 135 ընտանիքիՙ երջանկության ու ապագայի հանդեպ լավատեսության զգացում փոխանցելով 677 մարդու: Հպարտ ենք մեր գործընկերության համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

Գործընկեր կառույցների ղեկավարներն այցելել են նաեւ Ավան համայնք, որտեղ անցած գարնանը համատեղ շինարարական աշխատանքներ էին իրականացնում: Այս համայնքում ավարտվել է երկու կիսակառույցի շինարարություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.