AZG Daily #20, 26-05-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 74. ԶԱՐՄԱՆԱԼԻ «ԳԱԼ» ԲԱՌԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017



Տեղադրվել է` 2017-03-17 14:12:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1890, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2017 թ. մարտի 24-ին, ուրբաթ օրը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի կունենա կլոր սեղան «ԵԱՏՄ-ն ինքնիշխան պետությունների միություն. Կառավարման մարմիններ, զարգացման փուլեր եւ հեռանկարներ» թեմայով: Միջոցառման կազմակերպիչներն են հետազոտության եւ վերլուծության «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպությունը, Եվրասիական փորձագիտական ակումբը, ՌԴ Սոցիալական ծրագրերի աջակցության ազգային հիմնադրամը եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը:

Զեկուցումներով հանդես կգան «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Հարությունյանը , պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գրիգոր Բալասանյանը , պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Մարութ Վարդազարյանը եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ինտեգրացիոն գործընթացներ ուսումնասիրող հեղինակային կոլեկտիվի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը :

Նրանց ելույթներում կքննարկվեն հետեւյալ թեմաները.

1. Ետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների կառավարման մարմինները, եվրասիական ինտեգրման քաղաքական-իրավական հիմքերը եւ որոշումների ընդունման մեխանիզմները:

2. Եվրասաիական տնտեսական ինտեգրման նորմատիվային-իրավական հենքի զարգացումն ու ամրապնդումը: Ազգային իրավական համակարգերի ներդաշնակեցումը:

3. Եվրասիական տնտեսական ինտեգրում. Նպատակներ, խնդիրներ, հիմնական ուղղություններ, ծրագրեր եւ նախագծեր:

4. ԵԱՏՄ-ն որպես ինքնիշխան պետությունների միություն: ԵԱՏՄ անդամ-պետությունների ազգային տնտեսությունների զարգացման եւ ամրապնդման ալգորիթմը եւ հիմնական փուլերը գլոբալիզացիայի եւ եվրասիական տնտեսական ինտեգրման համատեքստում:

Կլոր սեղանը կազմակերպվում է հայկական բուհերի ուսանողների, ասպիրանտների եւ երիտասարդ գիտնականների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների անդամների եւ փորձագիտական հանրության ներկայացուցիչների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.