AZG Daily #35, 22-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 101. ԻՄԻՋՄԵՅՔԵ՞Ր, ԹԵ՞ ԿԵՐՊԱՐԱՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017



Տեղադրվել է` 2017-03-17 14:12:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2991, Տպվել է` 472, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՏՈԿԸ» ԿՏԱ

Հ. ԱՖՅԱՆ, Գյումրի

Իսկ մեքենային, այդքան շքեղ, թանկարժեք, սեւ ու բարձր, դիպչել կարելի՞ է: Այն մեքենային, որ գալիս-մտնում է ժողովրդի մեջ, որից դուրս է գալիս արքայից արքան, եւ հերթով բարեւում, համբուրում, թռցնում, գրկում, օգնում...Այն մեքենային, որին այդքան անհամբեր սպասում է այդքան շատ ժողովուրդ, որն այնքան սոված է եւ կուշտՙ սին խոստումներից ու անվերջ սպասումներից: Երեւի չի կարելի, մեքենան շատ թանկ է, իսկ թանկ բաներին դիպչել չի կարելի, մեզՙ չի կարելի. թանկ բաները նրանցն են: Իրենց դիպչել կարելի է, հինգ տարին մեկ անգամ, ընտրությունների ժամանակ, հետոՙ չի կարելի: Հետո ընկղմվում են գործերի մեջ, ցերեկներն աշխատում են, գիշերներըՙ մտածում, ու քանի որ անքուն են մնում, հաճախ Ազգային ժողով չեն գնում, չնայած ընտրված պատգամավոր են: Տեղեկանք էլ չեն տանում, ումի՞ց տանեն, ո՞վ է տեղեկանք տալիս այն մասին, որ մարդը աշխատանքի չի եկել, քանի որ ամբողջ գիշեր մտածել է, ժողովրդի մասին, անշուշտ, բա էլ ո՞ւմ: Հետո, երբ դադարել է մտածելուց, կամ միաժամանակ մտածելով, դուրս է եկել իր շքեղ տնից, նստել է իր շքեղ մեքենան, մինչ այդ շոյել է իր շքեղ վագրիկի, կամ առյուծիկի մռութը եւ գնացել է արդեն ոչ թե մտածելու, այլ աշխատելուՙ հանուն ժողովրդի, անշուշտ, բա էլ հանուն ո՞ւմ են աշխատում: Ու ժողովուրդը դա անմիջապես զգացել է, նկատի չունեմ այն, որ մեկն օրնիբուն աշխատում է հանուն իրեն, այլ այն, որ մեկն անցնում է իր կողքովՙ շքեղ ավտոշարասյունով: Ասում են անգամ «տոկ» կա այդ մեքենաների մեջ, կպնեսՙ խփում է, «տոկն» էլ չխփի, խփողներ կլինեն, ամեն մեքենայի մեջ մի երկու հոգի, ուժեղ, ձիգ, ամուր, գեր, անվիզ: Ու էդպես գնում ենՙ եկեղեցի կառուցելու, բարեգործություն անելու, բնակարան նվիրելու, մեքենան հանձնելու, ազգը փրկելու, Դուբայ...

Իրենց գործն էլ դա է, մեկի գործն, օրինակ կոշիկ կարելն է, իրենցըՙ ազգափրկությունն է, եկեղեցաշինությունն է, պե՞տք էՙ քաղաքականությունն է, պետք չէ՞ՙ քաղաքականությունը չէ, նայած ժողովուրդն ինչպես կասի, ի՞նչ կասի, կորոշի, ժողովուրդի ցավը տանեմ: Ու տանում են, մեկին վիրահատություն են անում, մյուսիՙ վարկն են փակում, երրորդինՙ պսակում են, անգամ, եթե աղջիկ չկա, ճարում են. իրենք ամեն ինչ կարող են, իրենք կարող են ցավեցնել, օրինակ ուժեղ ծեծելով, կարող են ցավը տանել, ասենքՙ բնակարան նվիրելով: Իրենք ժողովրդական ցավի մասնագետներն են, ցավագիտության դոկտոր-պրոֆեսորներ, ուստա տղերք:

Դրա համար էլ, երբ իրենք հինգ տարին մեկ ժողովրդի մեջ են մտնում իրենց մեքենաներով, իրենց մեքենաներին կպնել չի կարելի: Հեռվից կարելի է նայել, առանց դիպչելու, դիպչեսՙ «տոկը» տալիս է, ուժեղ, իրենց պես:

Մենք էլ ուժեղին սիրող ազգ ենք: Ուժեղանալ չէ, ուժեղին սիրող: Մանավանդ, երբ այդ ուժեղներն ասում են, որ եկել են մեր ցավը տանեն, մանավանդ երբ տանում են: Մոռանում ենք մյուս ցավերը ու գրկում, նետվում գրկները, ձեռքները սեղմում, սեղմելիս կարմրում, ու չենք նկատում, որ կարեւորն այստեղ նրանց մեքենաներն ենՙ շքեղ, թանկարժեք, սեւ ու բարձր, որոնց դիպչել չի կարելի. «տոկը» կտա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.