AZG Daily #11, 24-03-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 103. ՄԱԶԱՊՈՒՐԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017



Տեղադրվել է` 2017-03-17 14:12:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2081, Տպվել է` 468, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԿՐՎՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հ. ԱՖՅԱՆ

Հայաստանի կանանց 80 տոկոսը համակրում է վարչապետ Կարեն Կարապետյանին: Դե էլ չասեմ, թե Հայաստանի կանանց 80 տոկոսը գալիք ընտրություններում ում է ընտրելու: Իմիջիայլոց, սա ոչ թե Ահարոն Ադիբեկյանն է պարզել, այլ Նոր Նորքում եւ Նորք Մարաշում նախընտրական հանդիպման ժամանակ մի կին (այդ 80 տոկոսից) մոտեցել է վարչապետին եւ հայտնել այս լուրը եւ հետաքրքրվելՙ «Հիմա վերջը ո՞նց է լինելու»: Վարչապետն էլ ծիծաղելով (եւս երկու տոկոս հայաստանցի կանանց համակրանքին արժանանալով) պատասխանել էՙ «Վերջը լավ է լինելու, ես էլ գնալու եմ մեր տուն»:

Եթե ավելի լուրջ` ապա Հայաստանի բնակչության մեծամասնությունն, ինչպես գիտենք, կանայք են: Ըստ վերջին հաշվարկներիՙ կանայք կազմում են ընդհանուր բնակչության շուրջ 60 տոկոսը, եւ եթե նրանց 80 տոկոսն էլ համակրում է վարչապետին եւ խորհրդարանական ընտրությունների հարցում, կողմնորոշված է, ստացվում է, որ ՀՀԿ-ն գալիք խորհրդարանական ընտրություններում, միայն վարչապետ-հայաստանցի կանայք փոխհարաբերակցությունից ստանալու է շուրջ 40 տոկոս ձայն: Բայց սա դեռ բացարձակ մեծամասնություն չէ: Դրա համար առաջարկում եմ ՀՀԿ-ի քարոզարշավին մասնակից դարձնել ոչ միայն Կարեն Կարապետյանին, որն, ի դեպ, ՀՀԿ-ի ցուցակում չկա, չնայած ՀՀԿ-ի բոլոր քարոզչական պաստառներում ու նյութերում կա, այլ նաեւ արդարադատության նախարար` ցուցակի առաջին կին Արփինե Հովհաննիսյանին: Ամենայն հավանականությամբ տիկին նախարարին էլ, օրինակ` Էրեբունիում կամ, որն ավելի հավանական էՙ Նուբարաշենում (արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի մոտ), կմոտենա մի տղամարդ ու կասի, որ Հայաստանի տղամարդկանց 80 տոկոսը համակրում է Արփինե Հովհաննիսյանին: Մյուս քսան տոկոսն էլ, ի դեպ կանանց քսան տոկոսի հետ միասին արտագաղթել են, թե չէ, եթե այստեղ լինեին, անպայման եւ մեծ հաճույքով կհամակրեին, կանայքՙ Կարապետյանին, տղամարդիկՙ Հովհաննիսյանին:

Թե ինչի՞, ավելի ճիշտ` ո՞ւմ վրա են ընտրությունների մասնակից մյուս կուսակցություններն ու դաշինքները իրենց հույսը դրել, դժվարանում եմ ասել: Ամեն դեպքում, քանի դեռ տիկին Հովհաննիսյանը քարոզարշավին ակտիվ չի մասնակցում, ընտրողների հետ հանդիպումների չի գնում, մյուս կուսակցությունները հայաստանցի տղամարդկանց ձայները ստանալու հույսեր կարող են ունենալ, բայց այստեղ արդեն կարող է միջամտել Սերժ Սարգսյանը, որը չնայած ՀՀԿ-ի ցուցակում չկա, բայց, ինչպես հայտնի է նախորդ ընտրություններից, որքան ուզում` խփում է, նկատի ունեմ տոկոս: Գուցե այս պատճառով էլ տիկին նախարարին չեն ներքաշում նախընտրական թուհուբոհի մեջ. մնում են տղամարդ ընտրողները, իսկ տղամարդկանց կարելի է եւ խփել, ներքին զորքերի հրամանատար գեներալ Լեւոն Երանոսյանի ականջից եւ ծննդավայրՙ Ջրառատ գյուղից (Արմավիրի մարզ) հեռու, ցանկալի է առանց նրա գործուն միջամտության:

Մի խոսքով, գալիք ընտրություններում Հանրապետականի հաղթանակը, եթե կասկածներ առաջացնում էլ է, ապա գրանցվելիք տոկոսի հարցում, ասենքՙ ընդհանուր առմամբ, ՀՀԿ-ն 50 եւ մի քիչ ավել տոկոս կհավաքի, թե՞ շուրջ 70:

Մյուսները, մյուսներս համակրում ենք ու... համակերպվում:

Վերջն էլ, իրոք լավ է լինելու, պարզապես դեռ վերջը չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.