AZG Daily #15, 21-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-03-17 14:12:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2756, Տպվել է` 470, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ե՞ՐԲ ԵՆ ԼՈՒԾՎԵԼՈՒ «ՍԱՂ» ՀԱՐՑԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հարցերն իրոք շատ են: Միայն Վայք քաղաքը մի հարյուր հարց ունիՙ մեկը մյուսից կարեւոր եւ անհապաղ լուծում պահանջող: Օրինակ վայքեցի փոքրիկ Արբակ Վարդանյանին արդեն տեւական ժամանակ հետաքրքրում է իր մասնավոր հարցը, որտե՞ղ պետք է ինքը սովորի, որպեսզի դառնա վարչապետ: Առաջ ուզում էր նախագահ դառնալ, բայց սահմանադրական փոփոխություններից հետո, երբ վարչապետն է լինելու երկրի ղեկավարը, սկսեց վարչապետ դառնալ ցանկանալ:

Անցած երկուշաբթի օրն էլ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը Վայքում էր եւ հանդիպում էր վայքեցի ընտրողների հետ, Արբակը եւս գնացել էր, գնացել էրՙ հստակ որոշած, որ վարչապետին պետք է հարցնիՙ որտե՞ղ է պետք սովորել, որպեսզի վարչապետ դառնաս: Ու տվեց հարցը: Վարչապետ Կարապետյանը սկզբում չի լսել, քանի որ վայքեցիներն ու ինքը բավականին հեռու են կանգնած եղել իրարից, քանի որ այդպես ՀՀԿ-ական բանախոսի համար ավելի անվտանգ է խոսել ժողովրդի հետ, իսկ ՀՀԿ-ն երբեք չի արել կամ անի քայլեր, որոնք կխարխլեն մեր անվտանգությունը: Ինչեւէ: Հետո վարչապետը խնդրել է Արբակին, որ տղան ավելի բարձր հնչեցնի հարցը: Տղան էլ հնչեցրել է: Ներկաները ուշադրությամբ եւ անհամբեր սպասել են վարչապետի պատասխանին, քանի որ իրոք մեծ մասին եւ ոչ միայն վայքեցիներին, հետաքրքրում է, թե որտե՞ղ պետք է սովորելս, որպեսզի վարչապետ դառնաս: Կարեն Կարապետյանը պատասխանել էՙ «Դպրոցում պետք է լավ սովորես», ...ու մինչ Արբակը փորձել է հակադարձել, թե ինքը չի հարցնումՙ ինչպե՞ս պետք է սովորել, այլՙ որտե՞ղ է պետք սովորել, վարչապետը, արդեն դիմելով բոլոր վայքեցիներին, հավելել է. «Տեսնո՞ւմ եք հաջորդ վարչապետին, իմ կողքին կանգնած: Այ հենց Արբակը դառնա վարչապետ, Վայքի «սաղ» հարցերը լուծելու է»:

Հասկանալի՞ է: Նախ, հաջորդ վարչապետը փոքրիկ Արբակն է լինելու, մինչ այդ Կարեն Կարապետյանը մնալու է վարչապետ, բայց սա դեռ ամենակարեւորը չէ, քանի դեռ Կարեն Կարապետյանը վարչապետ է, կամ Արբակը վարչապետ չէ, Վայքի «սաղ» հարցերը չեն լուծվելու, լուծվելու են, երբ Արբակը դառնա վարչապետ, նախքան դա, անշուշտ, ընդունվի ՀՀԿ...

Ներկաները ծիծաղել են, ծափահարել են, ողջունել են, էլ ավելի են սիրելՙ այլեւս սիրվելու տեղ չունեցող մեր վարչապետին, նկատի ունեմ` Կարեն Կարապետյանին: Արբակը, ստանալով իշխանության փաստացի խոստում, մոռացել է, որ վարչապետն այդպես էլ չպատասխանեց իր հարցին եւ հիմա օրացույցի վրա օրերն է ջնջում, որ շուտ մեծանա եւ Վայքի «սաղ» հարցերը լուծի: Վայքեցիներն էլ, ամեն մեկն իր չափով, լավ է նայում Արբակին, քանի որ բոլորն էլ ուզում են, որ հաջորդ վարչապետն առաջինն իրենց հարցերը լուծի...Մի խոսքով, այս օրերին Վայքում երկու հայտնի մարդ կաՙ Կարեն Կարապետյանը եւ Արբակ Վարդանյանը:

Վայքը, փաստորեն, փրկվեց. հստակ եւ պետականՙ ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, թե ե՞րբ են լուծվելու Վայքի «սաղ» հարցերը: Կարեն Կարապետյանը եղավ այն ազնիվ պետական-քաղաքական գործիչը, որը հստակ հայտարարեց, այն էլ ընտրություններից առաջ, քարոզարշավի եռուն ժամանակահատվածում, որ իշխանության հետ, Հանրապետական կուսակցության հետ չարժի հույսեր կապել, հույսեր ունե՞ք եւ վայքեցի՞ եք, ուրեմն դրանք կապեք Արբակի հետ: Իսկ, եթե հույսեր ունենք, բայց վայքեցի չե՞նք, ասենք սեւանցի ենք, կամ, որպեսզի շատ հեռու չգնանքՙ եղեգնաձորցի ենք, ո՞ւմ հետ կապենք, մեր Արբակն ո՞վ է, մեր «սաղ» հարցերը ե՞րբ են լուծվելու...

Այս մասին վարչապետը չի խոսել: Հավանաբար հաջորդ վարչապետն այս հարցերին կանդրադառնա, այ Արբակ Վարդանյանը կմեծանա, կմտնի ՀՀԿ, կդառնա վարչապետ (մինչ այդ, ինչպես բոլոր ՀՀԿ-ականները դպրոցում լավ կսովորի), նախընտրական քարոզարշավի ժամանակ կգնա Սեւան, կամ Եղեգնաձոր, այնտեղ էլ մի սեւանցի կամ եղեգնաձորցի փոքրիկ տղա, օրինակՙ Արգամը, նրան կհարցնի, թե որտե՞ղ է պետք սովորել, որպեսզի վարչապետ դառնա, նա էլ կպատասխանի, որ հաջորդ վարչապետը Արգամն է լինելու, եւ երբ նա վարչապետ դառնա, լուծելու էՙ Սեւանի կամ Եղեգնաձորի բոլոր հարցերը, նայած, թե Արգամը սեւանցի՞ է, թե՞ եղեգնաձորցի...

Քիչ մնաց, հլը սպասեք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.