AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 91. ԻՄԱՍՏԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017



Տեղադրվել է` 2017-03-17 14:12:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 4621, Տպվել է` 481, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎՐԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ԲԱԶԱ ՀԻՄՆԵԼ ՓՈԹԻՈՒՄ

Ղրիմի իրադարձություններից հետո Սեւծովյան տարածաշրջանը դարձել է ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտության թեժ կետ: Ի պատասխան ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հայտարարությանըՙ ընդարձակելու իրենց ներկայությունը Սեւ ծովում, Վրաստանն ու Ուկրաինան շտապել են առաջարկներ ներկայացնել: Լրագրող Ջոշուա Կուսերայի հաղորդմամբ, Վրաստանի կառավարության աշխատակազմի հրամանատարներիցՙ Վլադիմիր Չիչիբայան նշել է, որ հնարավորություններից մեկը ուժեղացնելն է Վրաստանի եւ Ուկրաինայի նավատորմը, որը շատ ծախսատար է: «Մյուսը ռազմավարական նշանակություն ունեցող Փոթիում «առափնյա պահակախմբի բազա» հիմնելն է»:

Մարտի սկզբներին ՆԱՏՕ-ի զինվորական կոմիտեի նախագահՙ գեներալ Պետր Պավելը այցելելով Թբիլիսի, քննարկել է Սեւծովյան տարածաշրջանի մի շարք հարցեր: «Վրաստանը հսկայական փորձ ունի, որից կարող ենք օգտվել: Նրա դերը ընդհանուր անվտանգության ապահովման գործում չի կարելի թերագնահատել»,- նշել է նա:

Ռազմական հարցերի գծով մասնագետ Իրաքլի Սլադաշվիլին «Կոմերսանտ» ռուսական թերթին հաղորդել է, որ առաջարկը ՆԱՏՕ-ի բազա, որպես այդպիսին հիմնելը չէ, այլ «ցամաքային ուժերի մի բազա, որը կկարողանա վերահսկողություն սահմանել Սեւ ծովի արեւելյան հատվածում»: Այնտեղ կտեղադրվեն հրթիռներ եւ հրետանային համակարգ:

Մյուս կողմից, Ուկրաինայի նավատորմի հրամանատար Վորոչենկոն առաջարկել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից գնել օգտագործված նավեր, վերազինելու համար երկրի նավատորմը: Այդ նպատակով ռազմածովային մի պատվիրակություն այցելել է այդ երկրներից մեկը (Վորոչենկոն չի նշել որ երկիրը) վերջերս, որտեղ քննարկվել է արեւմտյան նավերի գնման հետ կապված հարցեր: Ուկրաինային առանց այն էլ մեծ օգնություն են ցուցաբերում Բրիտանիան, Ֆրանսիան եւ Իտալիան:

Երկու առաջարկների մեջ Փոթիի «բազային գոտին» առավել ուշադրության է արժանացել: Չիչիբայան անցյալ նոյեմբերին է նշանակվել իր պաշտոնում եւ արդեն հանդես է եկել երկրի ռմբարկու օդանավերը դրոններով փոխարինելու օգտին: Նա եւս զբաղված է, պաշտպանության նախարարության հետ միասին բանակը վերազինելու գործով:

Անշուշտ ՆԱՏՕ-ի սեւծովյան ընդարձակմանը խոչընդոտ կարող են հանդիսանալ Մոնտրոյի (Շվեյցարիա) կոնֆերանսի (1935թ.) ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք սահմանում են սեւծովյան նեղուցների վերահսկողությունը:

Ռուսական կողմը պաշտոնապես դեռ չի արձագանքել վերոնշյալ առաջարկներին, բայց մամուլը անդրադաձել է հետեւյալ վերնագրերովՙ «Վրաստանը հմտորեն փորձում է շրջանցել Մոնտրոյի պայմանագիրը» («Սպուտնիկ»), «ՆԱՏՕ-ն խարիսխ է գցում Փոթիում» («Սվաբոդնայա պրեսա») եւ այլն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.