AZG Daily #15, 21-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 66. ԱՌԱԾ, ԱՌԱԿ ԵՎ ԱՌԱՍՊԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-03-17 14:12:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 4621, Տպվել է` 481, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ՆՈՐ ԱՆԿՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տեսադաշտում` Ադրբեջանի եւ Ռուսաստանի տնտեսությունները

Երեք ամսից ավելի տեւած նավթի միջազգային գների որոշակի աճից եւ կայունացումից հետո, մարտի 8-ից սկսած, դրանք սկսեցին իջնելՙ հասնելով անցած տարվա դեկտեմբերից հետո եղած ամենացածր մակարդակին: Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերին Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջեւ համաձայնություն ձեռք բերվեց նվազեցնելու նավթի արդյունահանումըՙ գների անկումը կասեցնելու, ապա բարձրացնելու նպատակով: Ձեռք բերված պայմանավորվածությունը իսկապես գործեցՙ 2014-ի երկրորդ կեսից սկիզբ առած նավթի գների անկման գործընթացը կանգ առավ, ապա գները որոշակիորեն բարձրացան: Անցած 3 ամիսների ընթացքում դրանք տատանվում էին 55 դոլար 1 բարելի դիմաց (Brent տեսակի նավթ) սահմանագծում: Սակայն ամեն ինչ փոխվեց մարտի 8-ին ԱՄՆ էներգետիկայի նախարարության հրապարակած տեղեկատվությունից հետո:

Ամերիկյան գերատեսչությունը հայտարարեց, որ իր երկրի տերմինալներում կուտակված նավթի պաշարները վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելացել են 8,2 մլն բարելով կամ 1,6 տոկոսով: Դրանից անմիջապես հետո սկսվեց նավթի գների անկումը: Եթե մինչեւ մարտի 8-ը WTI թեթեւ տեսակի նավթի գինը կազմել էր 53,14 դոլար, իսկ Brent տեսակի նավթի գինըՙ 55,92 դոլար, ապա մի քանի օրվա ընթացքում դրանք նվազեցին 9-10 տոկոսով, հասնելովՙ WTI թեթեւ տեսակի նավթի գինը ցած իջնելով 46 դոլարից, իսկ Brent տեսակի նավթի գինըՙ 51 դոլարից:

Առաջին օրվա գների անկումը բացատրվում էր միայն ԱՄՆ նավթի պաշարների ավելացմամբ: Սակայն հաջորդ օրերին գների նվազման շարունակությունը ցույց տվեց, որ գործ ունենք միտումի հետ, որն ունի նաեւ այլՙ ավելի լուրջ պատճառներ: Խոսքը OPEC-ի երկրների միջեւ նավթի արդյունահանումը կրճատելու մասին պայմանավորվածությունը երկարացնելու դեպքում ռիսկի եւ ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման աճի մասին է: Սրանք փոխկապակցված են, քանի որ եթե անգամ OPEC-ի ներսում համաձայնությունը երկարացվի, ԱՄՆ-ն ոչ մի ցանկություն եւ մտադրություն չի ունենալու միանալու այդ համաձայնությանը եւ նվազեցնելու թերթաքարային նավթի արդյունահաման ծավալները:

Արժե հիշեցնել, որ այդ երկրի նոր նախագահ Դոնալդ Թրամփը իր նախագահ դառնալուց հետո տված առաջին հարցազրույցում խոստացել էր հանել բոլոր այն արգելքները, որոնք խոչընդոտում են ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների ավելացմանը: Ըստ էության, այս պահին դա տեղի է ունենում, ինչն էլ ի չիք է դարձնում OPEC-ի ներսում պայմանավորվածությունը, քանի որ եթե անգամ այդ պայմանավորվածությունը լինի, որեւէ արդյունք չի տա եւ կնպաստի միայն ԱՄՆ-ում նավթ արդյունահանողներին: Վերջիններս մշտապես օգտվելու են նավթի գների բարձրացումից եւ ավելացնելու են իրենց արդյունահանման ծավալները:

Իրերի այսպիսի դասավորվածության պարագայում, նավթի գների անկումը կարող է որոշ ժամանակ շարունակվել եւ հասնել նախադեկտեմբերյանՙ 44-48 դոլար 1 բարելի (Brent տեսակի նավթ) դիմաց գնին: Ի՞նչ է դա նշանակում Հայաստանի եւ մասնավորապես մեր տնտեսության համար: Այստեղ գոյություն ունի երկակի նշանակություն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես մեր տնտեսական հիմնական գործըներ եւ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, այնպես էլՙ մեր թշնամի Ադրբեջանի տնտեսությունների վրա նավթի գործոնը մեծ ազդեցություն ունի:

Ադրբեջանի դեպքում նավթի գների անկումը դրական գործոն է մեզ համար: Հիշեցնենք, որ մինչեւ նավթի գների անկումը, դրանց բարձր գների շնորհիվ, Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, շուրջ 22 մլրդ դոլար էր ծախսել սպառազինության ձեռք բերման եւ այլ ռազմական ծախսերի վրա: Արեւմտյան ընկերությունների, մասնավորապես «Բրիթիշ պետրոլիումի» կատարած ներդրումների շնորհիվ, Ադրբեջանը ստացավ միլիարդավոր դոլարների եկամուտ: Սակայն նավթի գների անկումից (2014-ի երկրորդ կեսից) ի վեր, այդ եկամուտները նվազեցին: Եթե 2013-ին այդ երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 70 տոկոսը ստացվում էր հենց նավթագազային ճյուղից, այժմ այդ ճյուղը տալիս է ՀՆԱ-ի մոտ 43 տոկոսը: Դոլարային արտահայտությամբ ՀՆԱ-ն նույն երեք տարվա ընթացքում ավելի քան կրկնակի նվազել է:

Նավթի գների վերջին ամիսների կայունացումը հնարավորություն էր տվել Ադրբեջանին իր հերթին կայունացնել տնտեսությունը արդեն նվազած մակարդակի վրա: Տպավորություն էր ստեղծվում, որ դա անկման հատակն էր այդ երկրի համար: Սակայն, եթե նավթի գները շարունակեն նվազել, ապա դա կնշանակի, որ տնտեսական անկման հատակին Ադրբեջանը դեռ չի հասել: Այսինքն, տնտեսական անկումը կշարունակի խորանալՙ ազգային արժույթը էլի կարժեզրկվի, նավթային եկամուտներից ստացված ֆոնդի գումարները կծախսվեն, սոցիալ-տնտեսական վիճակը կվատթարանա, ավելի ու ավելի դժվար կլինի մեծածավալ սպառազինություն գնել: Միաժամանակ, դա կբարձրացնի Ադրբեջանի կողմից հերթական ռազմական սադրանք սկսելու հավանականությունը, քանի որ դրանով հասարակության ուշադրությունը շեղվում է վատթարացող տնտեսական կացությունից: Այս առումով մեզանից ավելի մեծ զգոնություն է պահանջվում:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս դեպքում նավթի գների անկումը բացասական նշանակություն կունենա նաեւ մեր երկրի, մասնավորապես մեր տնտեսության վրա: Ճիշտ էՙ Ռուսաստանի կառավարությունն ու Կենտրոնական բանկը անցնող երկու տարիներին քայլեր են ձեռնարկել նավթից տնտեսական եւ փոխարժեքային կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ, զարգացման խթաններ ստեղծելով տնտեսության այլ ճյուղերիՙ գյուղատնտեսության, ՏՏ ոլորտի, ռազմարդյունաբերության եւ իրական հատվածի այլ ճյուղերի համար, եւ ակնկալվում է, որ այս տարի Ռուսաստանում ոչ միայն տնտեսական անկում չի արձանագրվի, այլ փոքր աճ կլինի: Սակայն նավթային գործոնը շարունակում է կարեւոր դեր ունենալ այդ երկրի տնտեսության մեջ եւ դրա գների փոփոխություններն անպայման ազդում են տնտեսական կացության վրա: Ռուսաստանի տնտեսության վատթարացման պարագայում, ինչպես 2015-ին, կնվազեն մեր ապրանքերի արտահանումը դեպի Ռուսաստան, այդ երկրից Հայաստան մտնող դրամական փոխանցումները, այդ երկրում աշխատող մեր հայրենակիցների ֆինանսական վիճակը նույնպես կվատանա եւ այլն, ինչի հետեւանքները անպայման կերեւան մեր տնտեսության մեջ եւ մեր կյանքում:

Նկատի ունենալով վերոնշյալը, պետք է փաստել, որ մեզ համար ձեռտնու կլինի նավթի գների որոշ, բայց ոչ շատ մեծ նվազումը այնպես, որ այն չիջնի 40 դոլար 1 բարելի դիմաց (Brent տեսակի նավթ) գնից: Մեզ համար ամենացանկալի տարբերակը կլինի նավթի (Brent տեսակի) գների 45-50 դոլար միջակայքը 1 բարելի դիմաց: Այս դեպքում Ռուսաստանի տնտեսության բացասական անդրադարձը մեծ չի լինի, իսկ Ադրբեջանի համարՙ բացասական ազդեցությունը կպահպանվի:

Դժվար է կանխատեսումներ անել մոտ ապագայում նավթի գների վարքագծի վերաբերյալ, բայց այս շուկայի մասնակիցների ու փորձագետների եզրակացություններից ընդհանուրն այն է, որ քանի դեռ նավթի գների շուրջ նոր պայմանավորվածություններ չկան, դրանց բարձրացումը դեռեւս ակնկալելի չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 17-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.