AZG Daily #11, 24-03-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 66. ԱՌԱԾ, ԱՌԱԿ ԵՎ ԱՌԱՍՊԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 10-03-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-03-09 22:53:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2220, Տպվել է` 461, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. 2005-2017ԹԹ. ԱՎԵԼԻ ՔԱՆ 28 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄ` Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

Գործունեության ավելի քան տասնմեկ տարվա ընթացքում, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 28,015,900,000 (ավելի քան 28 միլիարդ) դրամ է հատկացրել Հայաստանում սոցիալական ներդրումներ իրականացնելու նպատակովՙ տարբեր ոլորտների բարելավման եւ կայուն զարգացման ուղղությամբ: Դրանից շուրջ 1,338,400,000 դրամը (ավելի քան 1.3 միլիարդ դրամ) նախատեսված է 2017թ.-ի ընթացքում աշխատանքներ իրականացնելու համար: Միջին տարեկան կտրվածքովՙ սոցիալական ներդրումների տարեկան գումարային ծավալը կազմում է 2,234,600,000 դրամ (ավելի քան 2,2 միլիարդ): Ծրագրերի շրջանակներումՙ տարեկան իրականացվել է հանրային շուրջ 82 միջոցառում:

Սոցիալական ներդրումների համալիր ծրագիրը հիմնված է երկրաժամկետ եւ համակողմանի ռազմավարության վրա: Ծրագրային առանձին ուղղություններ ընտրվել են համապատասխան ոլորտների կարիքների գնահատումից, ինչպես նաեւ երկարաժամկետ կտրվածքով առկա խնդիրներին արձագանքելու հրատապությունից ու դրանց կարեւորությունից ելնելով: Տարբեր ոլորտներ ներառող ծրագրերն իրականացվում են հետեւողականորենՙ նպատակ ունենալով հիմքեր ստեղծել հետագայում այդ ոլորտների շարունակական զարգացման համար:

Տարիների ընթացքում, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումները ներառել են հետեւյալ հիմնական ծրագրերը.

Բնակարանի ապահովումՙ ներառյալ Գյումրիում ու Վանաձորում երկրաշարժից տուժած կարիքավոր 40 ընտանիքի բնակարանների տրամադրում, ինչպես նաեւ «Ֆուլեր» տնաշինական ծրագրի շրջանակներումՙ 58 գյուղական, այդ թվումՙ սահմանամերձ համայքների 200 ընտանիքի համար կիսակառույց տների շինարարության ավարտ եւ վերանորոգման աշխատանքներ:

Ենթակառուցվածքի զարգացման 191 նախագիծՙ Հայաստանի 10 մարզի 50 գյուղական համայնքներումՙ ներառյալ գազատարների, ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի ներդրում, այլընտրանքային էներգիայի ենթակառուցվածքի ստեղծում (արտաքին LED լուսավորության եւ ջեռուցման համակարգեր): Ինչպես նաեւՙ մարզային կրթական հաստատությունների եւ մշակութային օջախների վերանորոգում եւ պաշտպանիչ պատի կառուցումՙ սահմանամերձ գյուղերում:

Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրեր, որոնց շրջանակներում բնապահպանական գիտելիքներով վերազինվել է ավելի քան 2000 երիտասարդ, ստեղծվել է շուրջ 1000 աշխատատեղ, «Արեւորդի» էկո-ակումբների սաների կողմից նկարահանվել է ավելի քան 40 փաստավավերագրական ֆիլմՙ բնապահպանական թեմաներով: Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակներումՙ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի շուրջ 8000 հա տարածքի պահպանման նպատակով, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի էկոկրթական կենտրոնին տրամադրվել են մշտադիտարկման ժամանակակից սարքավորումներ եւ կառուցվել է բազային նոր կայանՙ կենտրոնի հարեւանությամբ:

Առողջապահական ծրագրերի շրջանակներում բժշկական ավելի քան 30 տեսակի սարքավորում է հատկացվել մայրաքաղաքի եւ ավելի քան 31 համայնքի բուժհաստատություններիՙ ներառյալ նորածնային խնամքի բուժսարքավորումների տրամադրում ծննդատներին: Մանսագիտական աջակցություն է ցուցաբերվել հատուկ կարիքներով ավելի քան 400 երեխայի: Կազմակերպվում են հիպոթերապիայի կուրսերՙ խնդիրներ ունեցող շուրջ 100 երեխայի համար:

Մշակույթի եւ ազգային ինքնության պահպանման ոլորտներին աջակցելու շրջանակներում կազմակերպվել է ավելի քան 2000 համերգ եւ մշակութային տարբեր միջոցառումՙ մայրաքաղաքում եւ մարզերում:

Աջակցություն տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, ներառյալՙ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը, Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադաների անցկացումն ու ֆաբլաբերի ստեղծումը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, «Սինոփսիս Արմենիա» եւ «Յունիքոմփ» ընկերությունների միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվում է ՏՀՏ փորձարարական ուսումնական ծրագիր, որի նպատակն է ապահովել «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումն ավագ դպրոցներում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ իրականացվում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծման աշխատանքները:

Հատուկ կարիքներ ունեցող, ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով 1200 ուսանողի ուսման վարձի հատուցում: Wi-Fi անկյունների եւ լաբորատորիաների ստեղծում 30 բուհում եւ տարբեր մարզերի 16 դպրոցում:

Աջակցություն սպորտի ոլորտին, ներառյալՙ շախմատի, ֆուտբոլի, նետաձգության զարգացմանը եւ այլն:

«Ավելի քան 11 տարի անընդմեջ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատարմորեն առաջնորդվել է իր արժեհամակարգի առանցքը հանդիսացողՙ կորպորատիվ պատասխանատվության օրակարգով: Ընդ որում, կայուն զարգացմանը միտվածՙ սոցիալական լայնածավալ ներդրումներն այդ օրակարգի ընդամենը մեկ բաղադրիչն են: Ոչ պակաս կարեւոր է թե՛ կազմակերպության ներսում, եւ թե՛ սոցիալական լայնածավալ ներդրումների միջոցով կորպորատիվ պատասխանատվության ինստիտուտի ներդրումն ու ամրապնդումը Հայաստանումՙ հետեւողական եւ համակարգված աշխատանքների միջոցով»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը :

Տարբեր նախագծերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների ներգրավվածությունն էապես նպաստում է երկրում կամավորականության մշակույթի խրախուսմանը: Այս մոդելը գործունեության առաջին իսկ տարիներից դրվել է ընկերության գործունեության հիմքում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հեռահաղորդակցության միակ օպերատորն է Հայաստանում եւ առաջին ընկերությունը ԱՊՀ տարածաշրջանում, որն իրականացրել է սոցիալական պատասխանատվության ISO 26000 ուղեցույցների հանձնարարականները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 10-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.