AZG Daily #19, 19-05-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 76. ԽՐԱԽՃԱՆՔ, ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 10-03-2017



Տեղադրվել է` 2017-03-09 22:53:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2759, Տպվել է` 470, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ԿԱՅՔԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՄԻ ՆՈՐ ԲԱԼԱՔՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հ. Ծ.

Նրա անունը Ժիրայր (Ջերարդ) Բալաքյան է: Հայտնի է եղել անցյալ դարի 60-70-ական թվերին էներգալուծույթով հարուստ «Գատոր Էյդ» (Gator Ade) եւ «ՍպորտԷյդ» (Sportade) անվանումներով սպորտային, հատուկ մարզիկների համար նախատեսված զովացուցիչ ըմպելիքների իր գյուտերով:

Մտահոգված մարզիկների, հատկապես ֆուտբոլիստների շրջանում ջերմահարությունից առաջացած մահվան դեպքերի աճի տեմպերով, դոկտ. Բալաքյանը հորինում է ծարավը հագեցնող իզոտոնիկ ըմպելիքը, որին «Սպորտէյդ» անվանումն է տալիս: Այդ ժամանակ նա աշխատելիս է եղել Ինգլվուդի (Նյու Ջերսի) հիվանդանոցում եւ նախագահն է եղել թմրանյութերի հետազոտության կոմիտեի: Նրա խմիչքը վերականգնել է մարզիկների օրգանիզմում ֆիզիկական լարման հետեւանքով առաջացած նատրիումի եւ կալիումի պակասը:

1968-ին լիցենզավորումից հետո խմիչքը սենսացիա է առաջացրել եւ մամուլը (Նյու Յորք Թայմս, Նյուզուիք, Ուորոլդ Թենիս Մեգեզին, Մեդիկալ Թայմս, եւայլն) մեծապես արձագանքել է դրան: Հրավիրվել է NBC հեռուստաընկերություն ելույթ ունենալու, հրատարակել է մի շարք հոդվածներ եւ հրավիրվել դասախոսություններ կարդալու համալսարաններում եւ բժշկական ֆորումներում: 1970-ին ելույթ է ունեցել Օքսֆորդի համալսարանում կազմակերպված Սպորտային բժշկության համաշխարհային կոնգրեսի նիստերում:

Ըմպելիքի առաջին օգտագործողներից են եղել «Նոթր Դամ», Սիրակուզա, Սթենֆորդ, Դորտմութ, Բաքնել եւ այլ ֆուտբոլային խմբերը: Սպորտեյդը թույլատրվել է օգտագործել նաեւ 1968 եւ 1969 թվերի օլիմպիական խաղերի ժամանակ: Այն նաեւ գրանցվել է օտար երկրներում, ինչպիսիք Կանադան է, Մեքսիկան, Հոնկոնգը, Ճապոնիան, Մալայզիան, Սինգապուրը եւ Թայլանդը:

Մանրամասնությունների համար այցելել «gerardbalakianmd.com» կայքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 10-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.