AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 10-03-2017



Տեղադրվել է` 2017-03-09 22:53:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2953, Տպվել է` 472, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՈՋԱԼՈՒ: ՆՈՐԻՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆ Է ՀԱՆՎՈՒՄ

Հ. Ծ.

«Խոջալուի դեպքերի 25-ամյակի առթիվ YouTube-ով փետրվարի 12-ին ցուցադրված մի տեսաֆիլմ երեւան է հանում քարոզչության նպատակով Ադրբեջանի տարածած աղավաղված պատմությունները», գրում է Կարեն Ղազարյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրում»:

Տեսաֆիլմը պատմում է զինվորական լրագրող Չինգիզ Մուսթաֆայեւի մասին, ով դեպքի վայր է հասնում ուղղաթիռով եւ նկարում գետնին պառկած դիակները, որոնց զինված մարդիկ քարշ էին տալիս: «Այդ մարդիկ հայեր չէին եւ տեսնելով լուսանկարչական ապարատսՙ փախուստի դիմեցին: Հաջորդ օրը նույն վայրը նկարելիս, նկատեցի, որ դիակները այլանդակված, խեղված էին: Նախորդ օրը նման բան չկար: Ես հասկացա, որ դա արվել էր դիտավորյալ, «միջազգային հանրության» համար», պատմում է նա:

Նրա երկու օրերի նկարահանած կադրերը ապացուցում էին, որ «կոտորածը» կազմակերպված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից, բանակի այսպես կոչված «ժողովրդական ճակատի» ներկայացուցիչների կողմից, ովքեր պայքարում էին այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի դեմ:

Աղճատված դիակները քարոզչական նպատակ էին հետապնդում:

Մուսթաֆայեւը մահացել է 1992-ի հունիսի 15-ին անհայտ հանգամանքներում: Ըստ պաշտոնական վարկածի, Նախիջեւանիկ գյուղի մոտ փոխհրաձգության ժամանակ նա մահացել է ականանետի կրակից: Բայց պարզ է, որ նրան պարզապես «լռեցրել» են պատահածի մասին ճիշտ տեղեկատվություն ունենալու պատճառով: Այդուհանդերձ նրան հաջողվել էր նկարահանած կադրերը ապահով վայրում թաքցնել:

Իշխանությունների ներքին պայքարի հետեւանքով կազմակերպված «կոտորածի» մասին խոստովանել է նաեւ Այազ Մութալիբովը:

Ըստ ֆիլմի ներածականը պատմողի, Մուսթաֆայեւի տեսաժապավենը հավելյալ փաստ է վավերական նյութերի այն մեծ փաթեթի, որը բացահայտում է ազերիների հորինած պատմությունները եւ պետք է օգտագործվի ըստ այդմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 10-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.