AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 105. ԶԱՆԳՎԱԾԵՂ ՑԱՆԿԱՊԱՏԻ ՎՐԱՅՈՎ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԱՌԵՎԱՆԳԵՑԻՆ ՄԻ ՏՆԱՆԿ ՄԱՐԴՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 10-03-2017



Տեղադրվել է` 2017-03-09 22:53:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 4806, Տպվել է` 484, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ. ԵՎՐՈՊԱԿԱՆ «ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ» ԳԻՇԱՏԻՉՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՑՆԾԱԼ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Իսկ մենք ճաշակելու ենք «տոլերանտության» եւ «յուվենալ» արդարադատության «բարիքները»

Ի՞նչ է այն փաստաթուղթը, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ստորագրել ԵՄ-ի հետՙ «համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» անվանմամբ, հասարակական լայն շրջանակների համար դեռեւս անհայտ է: Սակայն փետրվարի վերջին Հայաստանի նախագահիՙ հերթական եվրոպական այցելության ժամանակ, ԵՄ տարբեր կառույցների պատասխանատուների հետ հանդիպումներում, պարբերաբար շեշտվում էր, որ այդ փաստաթղթի շուրջ բանակցությունները ավարտվել են եւ այն առաջիկայում կստորագրվի:

Հիմնականն այս համաձայնագրում այն է, որ տնտեսական բաղադրիչը կա՛մ չի լինելու, կա՛մ երկրորդական է լինելուՙ ի տարբերություն նախկինՙ «խորը եւ համապարփակ» կոչվող պայմանագրի, որը բարեբախտաբար չստորագրվեց: Եթե այն ստորագրվեր, ապա Հայաստանի Հանրապետությունը կանգնելու էր բոլոր այն լրջագույն խոչընդոտների առջեւ, որոնք այժմ գոյություն ունեն ԵՄ հետ ասոցիացման համաձայնագրեր ստորագրած Ուկրաինայի եւ Մոլդովայի առջեւ:

Այսինքն, մենք կորցնելու էինք մեր ավանդական շուկանՙ Ռուսաստանը, չէինք կարողանալու մեր ապրանքները արտահանել այդ երկիր, էներգակիրների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր էինք վճարելու, դրանք ստանալու էինք միջազգայինՙ ավելի թանկ գներով (ինչի մասին հայտնեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը), հավելյալ դժվարություններ էին առաջանալու Ռուսաստան գնացող եւ վերադարձող մեր աշխատանքային միգրանտների համար եւ այդ ամենի արդյունքում, բնականաբար, տնտեսական անկում էր արձանագրվելուՙ ավելի վատթար, քան այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ: Ի դեպ, Մոլդովայի նորընտիր նախագահը, նկատի ունենալով ԵՄ հետ ասոցիացման ցավագին հետեւանքները, արդեն հայտարարել է այդ համաձայնագրից դուրս գալու համար հանրաքվե անցկացնելու ցանկության մասին:

Անշուշտ, մեր գրանտակերներըՙ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թեւերում, առանց որեւէ առարկայական փաստարկների կգովերգեն ԵՄ-ի հետ այս համաձայնագիրը, իսկ որոշ «ազատ» «դեմոկրատներ» էլ այն արդեն դարձրել են իրենց նախընտրական գլխավոր լոզունգը: Սակայն, հարցին օբյեկտիվորեն մոտենալու եւ արդեն համանման համաձայնագրեր կնքած երկրների նախադեպերին ծանոթանալու դեպքում հստակ երեւում է, թե ի՞նչ հետեւանքեր են դրանք ունենում:

Սկզբում վերոնշյալ գրանտակերների միջոցով հզոր քարոզչություն է սկսվում հօգուտ համարյա թե ամենափրկչի աստիճան բարձրացվող այդ համաձայնագրի օգտին: Քարոզչությունն ֆինանսավորում է նույն Եվրոմիությունը: Այնուհետեւ, առանց միջոցների ընտրության, քարոզչական տեխնոլոգիաների օգնությամբ գունավոր կամ անգույն հեղափոխությամբ իշխանության է բերվում ԵՄ հնազանդ եւ դրա համար առատաձեռնորեն վճարվող նույն ուժերըՙ քաղաքական եւ քաղաքացիական սոուսով խառնված միմյանց: Հետո արդեն սկսվում են նախկին գործընկեր երկրների հետ կապերի խզումն ու ասոցիացված երկրների տնտեսությունների ազատ անկումը: Փոխարենը, միջազգային ֆինանսական կազմակերպությունները, մեծ ուշացումով, ծանր պայմաններ թելադրելովՙ սոցիալական ծախսեր կրճատել, սուբսիդիաներ չտրամադրել եւ այլն, վարկեր են տրամադրում, որոնք երբեք թույլ չեն տալիս տնտեսության իրական հատվածիՙ արդյունաբերության եւ գյուղատնտեսության վրա ծախսել: Այդպես երկիրը հայտնվում է թմրամոլի վիճակումՙ վարկային ասեղի վրա: Այսինքն, տեղի է ունենում այն, որ «ազատությունն» ու «դեմոկրատիան» դառնում են ԵՄ անդամ երկրների կողմից այլ երկրներին կլանելու եւ տնտեսական կցորդ դարձնելու ճանապարհ:

Սակայն, ինչպես արդեն նշեցինք, Հայաստանը չի անցել եւ բարեբախտաբար չի անցնի այս դաժան ճանապարհը, քանի որ Հայաստանի եւ ԵՄ համաձայնագրի տնտեսական բաղադրիչը երկրորդական է: Դատելով ԵՄ պաշտոնյաների հայտարարություններից, այդ պայմանագրով Հայաստանի եւ ԵՄ միջեւ հարաբերությունները զարգանալու են դեմոկրատիայի զարգացման, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենսդրության կատարելագործման ոլորտներում: Սակայն այն իր մեջ լուրջ վտանգ է պարունակում, քանի որ «դեմոկրատիա» կոչվածը ԵՄ-ն պարզաբանում եւ կիրառում է ըստ նպատակահարմարության: Մասնավորապես, եթե Ֆրանսիայում ոստիկանությունը արցունքաբեր գազ կիրառելով բողոքի ցույց է ցրում, այդ դեպքում ԵՄ-ն չի ասում, որ կիրառվել է «անհամաչափ ուժ»: Երբ դա տեղի է ունենում Երեւանում (Քիշնեւում, Մոսկվայում, Սկոպիեյում եւ այլն), ապա հայտարարվում է ոստիկանության կողմից «անհամաչափ ուժ» կիրառելու մասին: Կամ, երբ Նիդեռլանդներում հանրաքվեի ժամանակ Ուկրաինայի ասոցիացմանը ԵՄ-ին «ոչ» է ասվում, ԵՄ կառույցները փորձում են տարբերակներ գտնել ժողովրդի «ոչ»-ը շրջանցելու եւ իրենց հարմար քաղաքական որոշում ընդունելու համար: Եթե Հայաստանում ժողովրդի գերակշիռ մասը «ոչ» է ասում այլասերվածությանը (սեռական փոքրամասնություններին, յուվենալ արդարադատությանը եւ այլն) եւ այն օրինականացնելուՙ մարդկանց փոքր խմբերի ցանկությանը, ապա դա «եվրոպական արժեհամակարգի» տեսանկյունից անհամատեղելի եւ դատապարտելի է համարվում: Այսինքն, չնայած «դեմոկրատիան» հին հունարենով ժողովրդի իշխանություն է համարվում, բայց ԵՄ չինովնիկների համար ժողովրդի ձայնը հաշվի առնելը ամենեւին էլ կարեւոր չէ, եթե տվյալ պահին այլ բան է անհրաժեշտ:

Ի դեպՙ այլասերվածության եւ այն քարոզողների մասին: Սրանք են դառնալու ԵՄ հետ «համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի դառը պտուղները, որ առաջիկայում մենք պարտադրված ենք լինելու քաղել եւ ուտել: Եթե մինչ այժմ «Ընտանեկան բռնության մասին», «Խտրականության մասին» եւ նման անմեղ անվանումով օրենքներն առաջ մղող գրանտակերներին հանրության առողջ հատվածը եւ բնակչության գերակշիռ մեծամասնությոնը կարողանում էր դիմակայել ու թույլ չտալ, որ արդարադատության նախարարության թեթեւ ձեռքով դրանք օրենքի նախագիծ դառնան, ապա հիմա «եվրոպական արժեքների» քարոզիչները կանաչ լույս են ստանալու եւ պարտադրելու են պետությանը ընդունել ազգային արժեքները քայքայող, հայկական ընտանքիը կործանող օրենսդրական նախաձեռնությունները:

Կարեւոր չէ, որ բռնությունը պետք է պատժվիՙ անկախ նրանիցՙ ընտանիքում է, թե՞ ընտանիքից դուրս, որ դրա համար պետք է պարզապես գործող օրենքները կիրառել, եվրոպական «արժեհամակարգի» գիշատիչները, միեւնույնն է, պնդելու են, որ հենց իրենց օրենքն է կանխելու բռնությունները եւ կարեւոր էլ չի նրանց համար, որ այդպիսով հող են ստեղծում, որ ամուսինների միջեւ տհաճ խոսակցությունն անգամ դիտարկվի որպես ընտանեկան բռնություն եւ հանգեցնի ընտանիքի քայքայմանը: Կարեւոր չէ, որ նման օրենք ունեցող երկրներում ընտանեկան բռնության ծավալները տասնյակ եւ հարյուրավոր անգամներով են գերազանցում Հայաստանում նման դեպքերին, կարեւորը, որ իրենք կցնծան իրենց «պյուռոսյան» հաղթանակով եւ մեր բոլորիս պարտությամբ: Միասեռականների «իրավունքները» ստիպված ենք լինելու մի այլ կարգի հարգել ու պաշտպանել, խտրականություն չդրսեւորել, «տոլերանտ» լինել նրանց երթերի եւ ապրելաձեւը մեզ պարտադրելու երեւույթի նկատմամբ, քանի որ նրանք ամենազոր ԵՄ հովանու ներքո են լինելու այսուհետ: Ապա կգա յուվենալ արդարադատության հերթը, երբ երեխան իրավունք կունենա ծնողի դեմ բողոքել, օրինակՙ այն բանի համար, որ ծնողը թույլ չի տվել նրան գիշերային ակումբ գնալ կամ դիտողություն է արել ինչ-որ սխալ քայլ կատարելու համար: Հետո կգա մասնագիտացված պետական կամ պետության կողմից ֆինասնավորվող կառույցի ներկայացուցիչը եւ երեխային կխլի իր ընտանիքիցՙ նրա իսկ բողոքի հիման վրաՙ ծնողից նրան «պաշտպանելու» համար, իսկ ծնողի դեմՙ քրեական գործ կհարուցվի «երեխակի իրավունքների ոտնահարման» համար :

Հիմա հարցՙ բավարարվե՞նք նրանով, որ տնտեսական բաղադրիչը չի գերակշռում Հայաստան ԵՄ համաձայնագրում...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 10-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.