AZG Daily #19, 19-05-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 89. ԶԲԱՂՎԵՆՔ ԲԱՂԱՁԱՅՆԻ ՈՒ ԲԱՂԵՂԻ ԲԱՂԴԱՏՄԱՄԲ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 10-03-2017



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-03-09 22:53:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 4625, Տպվել է` 480, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԹՎԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԻՋՆԱԴԱՐՆ» ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՍՏ ԵՎԳԵՆԻ ԿԱՍՊԵՐՍԿՈՒ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համակարգչային հանցագործների սարսափը Երեւանում էր

Անցյալ տարի «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր գործադիր տնօրեն եւ նախագահ Եվգենի Կասպերսկին գտնվում էր Հայաստանում, ստանալու համար տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը: Այդ օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա խոստովանեց, որ սիրում է լինել Հայաստանում (նախորդ անգամ եղել էր 2011-ին) եւ խոստացավ մեր երկիր այցելել 2-3 տարին մեկ: Համակարգչային հանցագործների ոխերիմ թշնամին գերակատարեց իր խոստումը, անցած շաբաթվա ընթացքում այցելելով Հայաստան:

Այս անգամ Երեւանում գտնվելու ժամանակ Եվգենի Կասպերսկին հանդիպեց լրագրողների հետ, այսպես կոչվածՙ մամուլի ընթրիքի ժամանակ ներկայացնելով «Թվային աշխարհի սպառնալիքները» թեմայով «Կասպերսկի Լաբորատորիայի» հետազոտությունը, որը տվյալներ էր պարունակում այն սպառնալիքների վերաբերյալ, որոնց բախվում են աշխարհի ու նաեւ Հայաստանի օգտատերերը: Բացի Եվգենի Կասպերսկուց, հետազոտության մանրամասները ներկայացրեցին նաեւ «Կասպերսկի Լաբորատորիայի» սպառնալիքների վերլուծության եւ ուսումնասիրության գլոբալ կենտրոնի փոխտնօրեն Սերգեյ Նովիկովը եւ Հայաստանում ու Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիայի» ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը :

Պարզվում է, որ 2016 թվականին Հայաստանում յուրաքանչյուր երրորդ օգտատերը համացանցում բախվել է կիբեռսպառնալիքներիՙ վնասաբեր ծրագրերի, ցանցահենային գրոհների, դրամաշորթության (մասնավորապեսՙ կեղծ, ֆիշինգային էջերի), սպամի եւ շատ այլ բաների: Այս ցուցանիշով Հայաստանը բավականին բարձրՙ 14-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում:

Բացի այդ, Հայաստանում օգտատերերի 40 տոկոսը ենթարկվել է, այսպես կոչված, տեղային սպառնալիքներիՙ վնասաբեր օբյեկտների, որոնք սարքեր են թափանցում հանովի կրիչների միջոցով (օրինակՙ ֆլեշ-հիշողությունների): Նման սպառնալիքների ենթարկվածության առումով Հայաստանը 55-րդն է աշխարհում: Այս ցուցանիշով նախկին Խորհրդային Միության երկրներից Հայաստանը, ցավոք, վատ դիրքերում է:

Օգտատերերի եւս 10 տոկոսն ունեցել է շարժական սարքերի սպառնալիքների հետ բախման փորձառություն: Բջջային հեռախոսների նկատմամբ սպառնալիքներն աճել են տարեց-տարիՙ 2014-ինՙ 5 մլն, 2015-ինՙ 17 մլն, 2016-ինՙ 40 մլն: Հակառակ սրան, ըստ Սերգեյ Նովիկովի, շատերը համարում են, որ բջջային հեռախոսները ավելի պակաս են ենթակա ռիսկի:

Հայաստանում անհատական համակարգչի յուրաքանչյուր օգտատերը տարվա ընթացքում միջին հաշվով 13 անգամ հանդիպել է համացանցային սպառնալիքների: Իսկ ահա տեղային վնասաբեր ծրագրերի հետ նա 6 անգամ ավելի հաճախ է գործ ունենումՙ տարվա ընթացքում միջին հաշվով 83 անգամ:

«Կասպերսկի Լաբորատորիայի» գնահատմամբ, յուրաքանչյուր կիբեռսպառնալիք առաջ է բերում կարեւոր տեղեկատվության, այդ թվումՙ էլեկտրոնային փոստի եւ սոցիալական ցանցերի հաշվեգրերի մուտքանունների եւ գաղտնաբառերի, բանկային հաշիվներին առցանց հասանելիության տվյալները, կապի տվյալները, ընտանեկան ֆոտոպահոցի եւ շատ այլ տվյալները կորցնելու ռիսկ: Ավելին, կան վնասաբեր ծրագրեր, որոնք կարող են հափշտակել օգտատերերի փողերը, եւ եթե անգամ դա նրանց չհաջողվի, ապա նրանց վնասաբեր ծրագրերի պատճառով ֆինանսական ծախսերը գործնականում անխուսափելի են: Ըստ հետազոտության արդյունքների, մեկ կիբեռգրոհի արդյունքում օգտատերերի կրած վնասը միջին հաշվարկով կազմում է 134 դոլար: Վնասաբեր ծրագրերով վարակման զոհն այդ գումարը ծախսում է սարքի վերանորոգման, կորցրած տվյալների վերականգնման, պաշտպանական ծրագրային ապահովման տեղադրման եւ այլ ուղեկցող ծախսերի համար:

Բազմաթիվ հետաքրքրական տվյալներից մեկը ցույց է տալիս, թե որքանով մեծ է կիբեռգրոհների ենթարկվելու հավանականությունը ներկայումս: Եթե 1986-2006 թվականների ամբողջՙ շուրջ 30 տարվա ընթացքում, կիբեռհանցագործների կողմից ստեղծվել եւ կիրառվել է մոտ 1 մլն վնասաբեր ծրագիր կամ վարակ, ապա 2016-ի միայն մեկ շաբաթվա ընթացքում այդ թիվը կազմել է 2,2 մլն կամ 330 հազարՙ յուրաքանչյուր օրը: Կիբեռսպառնալիքներին բախվելու ռիսկի են ենթարկվում ոչ միայն շարքային օգտատերերը, այլեւ բիզնեսը, արդյունաբերական ձեռնարկությունները, ֆինանսական կազմակերպությունները, պետական կառույցները:

Այդուհանդերձ, Եվգենի Կասպերսկու բնորոշմամբ, «թվային աշխարհի միջնադարից» դուրս կարող ենք գալ, նախՙ զգույշ եւ ուշադիր գործելով, համակարգչային գրագիտության կանոնները սովորելով, ապա նաեւ «Կասպերսկի Լաբորատորիայի» առաջարկած հակավիրուսային եւ սպառնալիքների դեմ պայքարի տարատեսակ միջոցներ կիրառելով համակարգիչներում, բջջային հեռախոսներում եւ այլ թվային սարքերում: «Մենք օգտատերերին խորհուրդ ենք տալիս զգոն լինել ինչպես համացանց մտնելիս, այնպես էլ համակարգչով ցանցից դուրս աշխատելիս: Այդուհանդերձ, նույնիսկ ամենազգույշ սարքը չի երաշխավորում կիբեռսպառնալիքներից հարյուրտոկոսանոց պաշտպանություն: Հենց այդ պատճառով յուրաքանչյուր սարքի վրա պետք է տեղադրված լինի պրոակտիվ տեխնոլոգիաներով համալիր պաշտպանական լուծում, որն ի զորու կլինի կանխարգելել նույնիսկ անհայտ, չարագործների կողմից դեռեւս չհնարված միջոցներով վարակումը», շեշտեց Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը:

«Ազգ»-ի հարցն առնչվում էր աշխարհը ցնցած Էդուրադ Սնոուդենի բացահայտումներին այն մասին, թե ինչպես էր ԱՄՆ կողմից համատարած վերահսկողություն իրականացվում միլիոնավոր մարդկանց, այդ թվում պետությունների ղեկավարների նկատմամբ, գաղտնալսվում նրանց խոսակցությունները, ընթերցվում էլեկտրոնային գրագրությունը:

«Ինչպե՞ս կբնորոշեիք Սնոուդնեի բացահայտումները եւ հնարավո՞ր է կանխել կամ թույլ չտալ նման ապօրինի վերահսկողություն միլիոնավոր մարդկանց նկատմամբ»: Ի պատասխան մեր այս հարցի, Եվգենի Կասպերսին ասաց, որ ինտերետ հոսքերի հսկողությունը գաղտնիք չէր, բայց անպսասելի էր դրա մեծ ծավալները, ինչը բացահայտեց Սնոուդենը: «Դա հնարավո՞ր էր կանխել» հարցի շարունակությանը արդեն անձնական զրույցի ժամանակ պատասխանեց Սերգեյ Նովիկովըՙ «շատ բարդ է»: Մասնավոր օգտատետերի դեպքում, ըստ «Կասպերսկի Լաբորատորիայի» պատասխանատուի, դա գործնականում անհնար է, իսկ պետական կարեւոր օբյեկտների, ռազմական նշանակության եւ գաղտնիք պարունակող կառույցների դեպքում, թեեւ 100 տոկոսանոց պաշտպանվածություն չի լինում, բայց հնարավոր էՙ պաշտպանվածության մի քանի փուլանոց համակարգերի միջոցով:

Ի դեպ, պատասխանելով լրագրողների հարցերին, Եվգենի Կասպերսկին տեղեկացրեց, որ Հայաստանի պետական կառույցների հետ իր ղեկավարած լաբորատորիան համագործակցում է եւ հայտնեց, որ քայլեր են արվում բարձրացնելու Հայաստանի պաշտպանվածությունը ցանցահենային գրոհներից եւ այլ սպառնալիքներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 10-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.