AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 40. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՄԲԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 10-03-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-03-09 22:53:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 4991, Տպվել է` 485, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐԱՐՏԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ԻՍԿ ՆՊԱՏԱ՞ԿԸ...

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Իշխանության վերարտադրություն. այս արտահայտությունը սովորաբար օգտագործվում է որպես մեղադրանք ուղղված Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած կուսակցությանը: Մեղադրողները հիմնականում նրանք են, կուսակցություններ ու դաշինքներ, ովքեր այժմ մեծ ոգեւորությամբ մտել են ընտրապայքարի մեջ... փաստորեն վերարտադրվելու համար: Նայեք ցուցակին խորհրդարանական աթոռները զբաղեցնելու հավակնություն ունեցող կուսակցությունների ու դաշինքների. բացի կոմկուսից, նրանք բոլորն էլ առնվազն մեկ շրջան, նկատի ունեմ ընթացիկ շրջանը, արդեն զբաղեցնում են այդ աթոռները եւ անկախ իրենց սիրուն-սիրուն կարգախոսներից ու մեծամեծ խոստումներից, փաստորեն փորձում են ամեն գնով վերարտադրվել: Նույնիսկ Կոմկուսը, որին բացառություն որպես հիշեցի, իրականում ինքն էլ է փորձում անել նույնը, բայց այն տարբերությամբ, որ ինքը ձգտում է ոչ թե վերարտադրվել, այլՙ վերարտադրել, հասկանալի էՙ համայնավարական «գերազանց» (իրենց կարգախոսից է) վարչակարգը:

Նախընտրական քարոզարշավն ընթանում է բուռն թափով, ինքնագովերգման եւ ինքնափառաբանման արշավըՙ նույնպես: Բազմացել է երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգվածների թիվը: Հիմա բոլորը, իբր, գիտեն ինչ անել, ինչպես անել, որպեսզի երկիրը զարգանա, տնտեսությունը բարգավաճի, պետությունն ավելի պաշտպանված լինի, արտագաղթը կանգ առնի, ժողովրդավարությունը տիրապետի բոլոր մակարդակներում եւլն, եւլն: Զանց չի առնվում նաեւ Արցախի հարցը, որի կարգավորումը սակայն, բոլորը տեսնում են գրեթե նույն կերպ, բացառությամբ դաշինքի վերածված Կոնգրեսից, որի առաջարկած լուծումը սակայն նոր չէ, այլ 20 տարվա հնության եւ միտված է, պարզապես, Առաջին նախագահի «անսխալականությունը» փաստելուն:

Սակայն նրանցից ոչ մեկը չի կարողանում անկեղծ խոսել ժողովրդի հետ, խոստովանել, բացատրել նրան, թե ո՞ր հարցերում է ինքը ձախողել, որո՞նք են եղել պատճառները եւ, եթե հավելյալ ձայներ ու մանդաթներ ստանա, ինչպես է սրբագրել-լուծելու դրանք:

Քաղաքական անպատասխանատվությունը Հայաստանում ոչ մի ժամանակ այսքան ցայտուն չի եղել, ընտրողների առաջ հաշվետու չլինելը երբեք այսքան չի շեշտվել: Գիտեմ, գիտեմ, շատերը հակաճառելու են ինձ- այսքան օրինագիծ ենք ներկայացրել, այսպիսի նախաձեռնություններով ենք հանդես եկել, եւլն: Սակայն մարդկանց կյանքի պայմանները, երկրի ընդհանուր վիճակը մնացել է նույնը, իսկ դուք պատասխանատու չեք. չորս տարի ի՞նչ էիք անում խորհրդարանում, ՀՀԿ-ի համատարած տիրապետության պայմաններում ոչինչ չէի՞ք կարող անել, ապա ինչո՞ւ շարունակեցիք մնալ նրա մամլիչի տակ, ինչո՞ւ միասնաբար չլքեցիք ձեր աթոռները, պատրաստ չէի՞ք ինքնազոհողության...

Այդ պարագայում, ստեղծված ու շարունակվող վիճակի համար ինքներդ եք պատասխանատու, առնվազնՙ իշխող կուսակցության հետ միասին եք կրում պատասխանատվությունը: Հետեւաբար ձեր ներկա ընթացքը, վերընտրվելու շատ բուռն ցանկությունը ուրիշ բան չեն, եթե ոչՙ ամեն գնով վերարտադրվել եւ, ո՜վ հեգնանք, միաժամանակ վերարտադրել այն իշխանությանը, որը տիրելով եւ տիրապետելով հանդերձ սահմանադրական երեք իշխանություններինՙ նույնպես ցանկություն չունի պատասխանատվություն կրելու եւ, հետեւաբար ու բնականաբար, ցանկանում է վերարտադրվել, ձեզ հետ, ձեր օգնությամբ նաեւ, որպեսզի միասին շարունակեք խաղալ նույն խաղը:

Ուստի, հարգարժան կուսակցություններ ու դաշինքներ, ոչ ոքի մի՛ մեղադրեք ու մի՛ բողոքեք: Տեսեք, ժողովուրդն էլ չի բողոքում, նույնիսկՙ ձեր ընդունած Ընտրական խայտառակ օրենսդրությունից: Մարդիկ գիտեն, որ այս ամբողջը գործարք է, իսկ գործարքի հիմքըՙ փոխադարձ շահը: Ձայն ես ուզումՙ ուրեմն վճարիր: Աթոռ ես ուզում` վարձը տուր:

Վճարեք ուրեմն, եւ առատորեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 10-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.