AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 22. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՎԱԾԱՏՈ՞ՒՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017



Տեղադրվել է` 2017-03-02 22:17:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2080, Տպվել է` 92, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐՙ «VivaStart» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

2015թ.-ից Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն իրականացնում է «VivaStart» կրթական ծրագիրը, որը վաճառքի եւ բաժանորդների սպասարկման հատվածում մասնագիտանալու մեկնարկային հնարավորություն է տալիս տարբեր բուհերի ուսանողներիՙ նրանց համար բացահայտելով սպասարկման ոլորտի առանձնահատկություններն ու հաղորդակցվելու հմտությունները:

Նախապատրաստական դասընթացներիցՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունների եւ սակագնային պլանների, էթիկայի կանոնների, ՄոբիԴրամի ծառայությունների, ինչպես նաեւ ընկերության ընթացակարգերի եւ գործընթացների մասին անհրաժեշտ տեղեկություններ ստանալուց հետո, տարբեր մարզերից ընկերություն ժամանած ուսանողները հնարավորություն են ունենում երկամսյա ժամանակահատվածում բուհական գիտելիքները դրսեւորել գործնականում եւ սպասարկման կենտրոններում ձեռք բերել բաժանորդների հետ արդյունավետ, քաղաքակիրթ եւ պրոֆեսիոնալ շփման հարուստ փորձ:

«VivaStart»-ի արդյունավետությունը շահառուների տեսանկյունից գնահատելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավարությունը 2016 թվականի շրջանավարտ ուսանողների առջեւ խնդիր էր դրել. մասնակցել մրցույթի եւ էլեկտրոնային փոստով ուղարկել 4-5 էջի ծավալով դիտարկումներՙ ծրագրից քաղած արդյունքի մասին: Ակնկալվում էին նաեւ առաջարկություններ:

Առաջադրանքի նկատմամբ հետաքրքրություն դրսեւորած 40 ուսանողի աշխատանքներից մասնագիտական հանձնաժողովն առանձնացրել եւ հաղթող է ճանաչել երեքը: Դրանց հեղինակներըՙ Արմինե Սողոմոնյանը, Հովհաննես Թադեւոսյանն ու Արփինե Փանոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ավարտական արարողության ժամանակ արժանացել են մրցանակիՙ Huawei Honor 6X սմարթֆոնների:

«Որեւէ հարցի շուրջ ամենահստակ տպավորությունը ձեւավորվում է կոնկրետ իրավիճակից ստացած եզրակացության եւ վերլուծության արդյունքում: Որպես բիզնես օղակ, մեզ համար անչափ կարեւոր են ծրագրից օգտվող ուսանողների արձագանքը, գնահատականը եւ առաջարկությունը: Ամենակարեւոր արժեքը, որը ձեզ հաջողվել է բացահայտել, բաժանորդամետ մոտեցումն է: Վստահ եմ, որ դուք կկարողանաք լինել նաեւ ճկուն եւ գիտելիքները համապատասխանեցնել շուկայի պահանջներին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, տարբեր ծրագրերի միջոցով, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ուսանողությանը: Բարձր որակավորում ունեցող մասնագետները աշխատաշուկայի կայուն զարգացման կարեւորագույն նախապայման են եւ որպես այդպիսինՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կարիերայի զարգացման ծրագրի նպատակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.