AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 80. ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԾՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017



ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-03-02 22:17:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2785, Տպվել է` 466, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՍԿՎԱՆ ՀԱՆԴԻՊՈՒ՞Մ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Փետրվարի վերջին օրերի լարվածության առթիվ տարածած հայտարարությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում վերադառնալ բանակցությունների ռեժիմին: Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել էր, որ Մոսկվայից ստացել է եռակողմՙ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու առաջարկություն եւ տվել իր համաձայնությունը: Նման հանդիպում չկայացավ: Փետրվարի 21-22-ին Մոսկվա մեկնեց արտգործնախարար Նալբանդյանը: Պաշտոնապես դա տեղի ունեցավ ռուս-հայկական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Նախապատրաստվում է նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցը Մոսկվա, լրանում է նաեւ ռուս-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների 25-րդ տարին:

Ի՞նչ է գործնականում կատարվումՙ այնքան էլ պարզ չէ: Փորձագետները կարծում են, որ Արցախի հարցով բանակցությունների հնարավորություն կբացվի, եթե ռուս-ամերիկյան հարաբերություններում դրական դինամիկա արձանագրվի: Իսկ դա, կարծես, դառնում է բավական հեռավոր ապագայի խնդիր: Մյուս կողմից, որքան կարելի է հասկանալ շփման գծում վերջին իրադարձությունների շուրջ իրանական կողմից արձագանքից, ԱՄՆ-Իրան հարաբերություններում հռետորաբանության կոշտացումը կարող է Ադրբեջանին հակաիրանական քայլերի գայթակղության մղել: Դրան զուգահեռ, ռուսական մամուլում սկսել են ավելի հաճախ խոսել էներգակիրների եվրոպական շուկայում Ռուսաստանին մրցակից դառնալուՙ Ադրբեջանի քայլերի մասին: Խոսքն առաջին հերթին վերաբերում է այսպես կոչված «Հարավային գազային միջանցք» նախագծին, որի իրականացման դեպքում տարեկան 10 մլրդ խմ ադրբեջանական գազ կարտահանվի Եվրոպա: Ի՞նչ հակաքայլեր է նախապատրաստում Ռուսաստանը, կամ նախապատրաստու՞մ է առհասարակ, թե՞ ամեն ինչ գտնվում է ռուս-թուրքական, այդ թվում նաեւՙ «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ, համաձայնությունների ծիրումՙ ենթադրությունների եւ եզրակացությունների բավական մեծ տեղ մնում է: Բայց դրանից էական շատ քիչ բան է ուրվագծվում:

Առարկայական է, որ Հարավային Կովկասում պատերազմի վերսկսումն այլեւս ոչ մեկին ձեռնտու չէ, այդ թվում ՙ նաեւ Թուրքիային: Այդ է վկայում փետրվարի 25-ին այդ երկրի ԱԳՆ տարածած հայտարարությունը: Բայց ակնհայտ է նաեւ, որ բանակցությունների վերսկսումն իրատեսական չէ, պայմանավորված է մի շարք գործոններով եւ հանգամանքներով: Եւ այս անորոշության ֆոնին ստացվում է տեղեկատվություն, որ շտապ նախապատրաստվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպում, իսկ Սերժ Սարգսյանը, ինչպես ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությանն ասել է ՌԴ նախագահի մամլո խոսնակը, Մոսկվա կայցելի մարտի 14-ին: Ընդ որում, դա երկօրյա պաշտոնական այց կլինի, որի ընթացքում նա կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինին: Ըստ տեղեկատվության, կքննարկվեն ինչպես երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, այնպես էլ «իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»:

Չափազանց ինտրիգային է, որ մարտի առաջին տասնօրյակում Մոսկվա պետք է այցելի նաեւ Թուրքիայի նախագահը: Ադրբեջանի նախագահն անցած օրերին եղել է Քաթարում եւ Պակիստանում: Վերջինում նա առանձին հանդժիպում է ունեցել Էրդողանի հետ: Չի բացառվում, որ Ալիեւը կրկին հանդիպի Թուրքիայի նախագահի հետ, բայց ավելի վաղ, քան տեղի կունենա Պուտին-Էրդողան հանդիպումը, իսկ Սերժ Սարգսյանը Պուտինին կհանդիպի Պուտին-Էրդողան բանակցություններից հետո...

Այս խճանկարից, թերեւս, մի էական գիծ կարելի է առանձնացնելՙ Ռուսաստանը նախապատրաստում է նոր եռակողմ հանդիպում: Հնարավոր էՙ առաջին փուլում դա կկազմակերպվի ԱԳ նախարարների մակարդակով, որի հաջողության դեպքում ՌԴ նախագահը հանդես կգա Պուտին-Սարգսյան-Ալիեւ բանակցությունների նախաձեռնությամբ: Տրամաբանորեն ամեն ինչ դասավորվում է ի շահ խաղաղ կարգավորման: Ի՞նչ քայլ կանի Ալիեւը վերջին պահին...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.