AZG Daily #11, 24-03-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 109. ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԳԻՆԻ ԼՑՆՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03 > #009, 2017-03-10 > #010, 2017-03-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017



Տեղադրվել է` 2017-03-02 22:17:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 3673, Տպվել է` 474, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՊԱՀՊԱՆՎԻ՞ ՀՈՒՆՎԱՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հունվար ամիսը Հայաստանի տնտեսության համար հաջող կարելի է համարելՙ արձանագրվեց 6,5 տոկոս տնտեսական ակտիվության աճ նախորդ տարվա հունվարի նկատմամբ: Ընդ որում, դա տեղի ունեցավ նախորդ տարվա դարձյալ բարձրՙ 5,5 տոկոս աճի համեմատ: Իհարկե, միայն մեկ ամսվա ցուցանիշով չի կարելի կանխատեսումներ անել տարվա ընթացքում տնտեսության վարքագծի մասին: Նախորդ տարի, նույնպես առաջին կեսին, բարձր աճ էր արձանագրվում, իսկ տարեվերջին այն մոտեցավ զրոյական վիճակի: Սակայն, այս անգամ կան առանձնահատկություններ, որոնք հույսեր են ներշնչում: Խոսքը արդյունաբերության 12,2 տոկոս եւ արտահանման 35,4 տոկոս աճի, ինչպես նաեւ 800-850 մլն դոլար ներդրումային այն ծրագրերի մասին է, որոնք կառավարությունը իրատեսական է համարել:

Այսպիսով, հունվարին Հայաստանի տնտեսությունում աճ ապահովվել է հիմնականում արդյունաբերության եւ մասամբ նաեւ ծառայությունների եւ առեւտրի ճյուղերի շնորհիվ: Հատկապես կարեւոր է, որ արդյունաբերության 12,2 տոկոս աճը առավելապես պայմանավորվել է մշակող արդյունաբերության, այսինքնՙ պատրաստի արտադրանք թողարկող ճյուղի բարձրՙ 19,4 տոկոս աճով: Մասնավորապես, լուրջ աճ են արձանագրել հիմնային մետաղների արտադրությունը, ոսկերչությունը, խմիչքների, սննդամթերքի, մանածագործական արտադրատեսակների, հագուստի, էլեկտրական սարքավորանքի, պատրաստի մետաղե արտադրատեսակների, համակարգիչների, էլեկտրոնային եւ օպտիկական սարքավորանքի արտադրությունները: Փոխարենը, սակայն, մեր արդյունաբերության խոշորագույն ճյուղումՙ հանքարդյունաբերությունում 2,8 տոկոս անկում է գրանցվել:

Արտահանման աճը ընդհանուր առմամբ համապատասխանում է արդյունաբերությունում արձանագրված աճին եւ կառուցվածքային փոփոխություններին, բացառությամբ հանքարդյունաբերության, որտեղ արտահանման ծավալները ավելացել ենՙ 40,9 տոկոսով: Մյուս ճյուղերից գրեթե համապատասխանաբար ավելացել է պատրաստի սննդի արտադրանքի, մանածագործական իրերի եւ թեթեւ արդյունաբերության, թղթի, էլէկտրական սարքավորանքների, սարքերի եւ ապարատների, քիմիական արդյունաբերության, ինչպես նաեւ թանկարժեք եւ ոչ թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալները:

Հիմնական հարցը, կպահպանվի՞ բարձր տնտեսական աճը մինչեւ տարեվերջ: Եթե նկատի ունենանք, որ հունվար ամիսը ամենապասիվն է առեւտրի, գյուղատնտեսության, շինարարության եւ որոշ չափով նաեւ ծառայությունների համար, ապա ստացվում է, որ այս ամսվա տնտեսական ակտիվության մեջ որոշիչ դեր է խաղում արդյունաբերության աճը: Եթե այն շարունակվի, ապա դա միայն դրական կարելի է համարել, բայց եթե մնացած ճյուղերից, օրինակՙ գյուղատնտեսությունում եւ շինարարությունում գրանցվի անկում կամ փոքր աճ, ապա դա բացասաբար կազդի տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշի վրա: Սակայն, եթե, օրինակՙ բնակլիմայական պայմանները ավելի նպաստավոր լինեն, ապա գյուղատնտեսությունում աճը կարող է հավելյալ նպաստ բերել տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշին:

Ինչ վերաբերում է առեւտրին, ապա նրա աճն առանձնապես ոչինչ չի նշանակում, քանի որ այստեղ ավելացված արժեք չի ստեղծվում: Ծառայությունների ոլորտում, ընդհակառակը, կան ճյուղեր, մասնավորապես զբոսաշրջությունը եւ դրան առնչվող ոլորտները, որ արժեք ստեղծող են եւ այդ առումովՙ խրախուսելի: Շինարարությունում ներդրումային ծրագերի իրականացումը նույնպես տնտեսական աճին նպաստող գործոն կարող է լինել: Ամեն դեպքում, դեռեւս վաղ է կանխատեսումներ անել, քանի որ բացառված չեն ներքին եւ արտաքին քաղաքական ու տնտեսական անկանխատեսելի զարգացումները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 03-03-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.