AZG Daily #29, 28-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 93. ՊԱՐԵԳՈՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017



Տեղադրվել է` 2017-02-17 02:34:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2187, Տպվել է` 167, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2017 թ. փետրվաի 24-ին, ուրբաթ օրը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի համաժողովների դահլիճում տեղի կունենա կլոր սեղան «Եվրասիականության ակունքները եւ եվրասիական ինտեգրման կոնցեպտուալ հիմքերը» խորագրով: Միջոցառման կազմակերպչներն են «Ինտեգրում եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպությունը, Եվրասիական փորձագիտական ակումբը, Սոցիալական ծրագրերի աջակցության ռուսաստանյան ազգային հիմնադրամը եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը:

Ելույթ կունենան «Նորավանք» ԳԿՀ տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Հարությունյանը, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, «Նորավանք» ԳԿՀ տնօրենի խորհրդական, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Ալտերնատիվա» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ինտեգրացիոն գործընթացներ ուսումնասիրող հեղինակային կոլեկտիվի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը: Նրանց ելույթներում կլուսաբանվեն հետեւյալ թեմաները.

Եվրասիական ինտեգրման դերն ու նշանակությունը ժամանակակից աշխարհում: Եվրասիականության կոնցեպտուալ հիմքերը:

Եվրասիական տարածքում եվրասիականության եւ ինտեգրացիոն գործընթացների նախադրյալները եւ քաղաքակրթական (սոցիալ-մշակութային եւ այլ) հիմունքները:

Եվրասիական ինտեգրման բովանդակային բնութագրերը: Եվրասիական քաղաքակրթության, որպես եզակի անտրոպոհամակարգի, ինքնատիպությունն ու ինքնաբավությունը:

Եվրասիական ինտեգրման հիմնական ձեւաչափերը: Նրանց նշանակությունը, բովանդակությունը եւ կիրառական էությունը:

Կլոր սեղանը կազմակերպված է Հայաստանի բուհերի, ուսանողների, ասպիրանտների եւ երիտասարդ գիտնականների, հետաքրքրված հասարակական կազմակերպությունների անդամների, փորձագիտական հանրության ներկայացուցիչների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.