AZG Daily #11, 24-03-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 85. ԽԱՆԴՈՏ ԱՄՈՒՍԻՆԸ ՎԵՐՑՐԵՑ ՄԻ ԽԱՆՁՈՂ, ԾԽԱԽՈՏ ՎԱՌԵՑ ԵՎ ՆԱԽԱՆՁՈՎ ՆԱՅԵՑ ԿՐԱԿԻ ՇՈՒՐՋԸ ԽԱՆԴԱՂԱՏԱՆՔՈՎ ԻՐԱՐ ԳԳՎՈՂ ԶՈՒՅԳԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017



Տեղադրվել է` 2017-02-17 02:34:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 3441, Տպվել է` 473, Ուղարկվել է էլ.փոստով` 0

6-ՐԴ ԱՆԳԱՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ընթերցասրահների բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի Ազգային գրադարանը հրատարակել են «Հայաստանի գրադարանները (վիճակագրական վերլուծություն) 2015» գրքույկը: Այստեղ ի մի են բերված հանրապետության գրադարանային համակարգի (թե՛ հանրային, թե՛ բուհական) 2015 թվականի աշխատանքային վիճակագրական տվյալները: Մանրամասնորեն ներկայացված են պետական համակարգի 17 բուհական գրադարաններ, որոնց թվում նաեւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը: Ուրախությամբ պետք է արձանագրել, որ Մանկավարժականի գիտական գրադարանը 6-րդ անգամ անընդմեջ գրադարանային հիմնական ցուցանիշներով բուհական եւ հասարակական գրադարանների համակարգում առաջինն է:

2015 թվականին գրադարանն ունեցել է 21313 ընթերցող, 1.328.338 հաճախում, 3.825.198 տպագիր նյութի (գիրք, ամսագիր, հանդես, թերթ) շրջանառություն-տացք: Տարվա միջին ծանրաբեռնվածությամբ յուրաքանչյուր ընթերցող գրադարանից օգտվել է 62 անգամ (նախորդ տարվա 56 դիմաց) եւ օգտագործել է 179 տպագիր նյութ (նախորդ տարվա 146-ի դիմաց): Տարվա ընթացքում գրադարանն իր գրքային պաշարը հարստացրել է 10883 միավոր նոր ուսումնական ձեռնարկներով եւ ամենաժամանակակից հայկական եւ արտասահմանյան գրականությամբ (նախորդ տարվա 7778-ի դիմաց): Բացի թղթային տպագիր նյութերից գրադարանը իր համակարգչային բազայի օգնությամբ հնարավորություն է տվել ընթերցող ուսանողների, դասախոսների գրել եւ սեփական հասցեին փոխանցել 1.599.821 միավոր ռեֆերատ, կուրսային աշխատանք, մագիստրոսական թեզ, թղթապանակ (նախորդ տարվա 950.000-ի դիմաց): Մանկավարժական համասարանի գիտական գրադարանի ցուցանիշներըՙ հիմնական մրցակից Երեւանի պետական համալսարանի Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գիտական գրադարանի ընթերցողների ցուցանիշը գերազանցում են 3069-ով. հաճախումըՙ 2,9 անգամ, տացքըՙ 2 անգամ:

Գրադարանային ցուցանիշներով Մանկավարժականի գիտական գրադարանը առաջինն է նաեւ հանրապետության հասարակական գրադարանների համակարգում:

Ընթերցողների թվով զիջում է միայն Ազգային գրադարանին, սակայն 5 անգամ գերազանցում է վերջինիս հաճախումների թվով (Ազգային գրադարանի 2015 թ-ի հաճախումներն ընդամենը 262.513 են), 2,4 անգամ տացքի թվով: Հասարակական մյուս գրադարաններիՙ ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի, Խնկո Ապոր անվան Ազգային մանկական գրադարանի վիճակագրական տվյաներն ավելի ցածր են:

Մանկավարժական համասարանի գիտական գրադարանի հաջողությունները համալսարանի ղեկավարության արդյունավետ ղեկավարման եւ կոլեկտիվի նվիրված աշխատանքի արդյունք են, ինչպես նաեւ գրադարանում իրականացվող ու տպագիր նյութի պրոպագանդմանը նվիրված միջոցառումները (ամենամյա լավագույն ընթերցող միջոցառում եւ նույնանուն գրքույկի հրատարակում, «Չորեքշաբթի» գրական ակումբի ամենշաբաթյա հանդիպում եւ«Չորեքշաբթի» գրական ժողովածուի հրատարակություն, երկարացված աշխատակարգ, շաբաթ եւ կիրակի օրերին քաղաքացիների սպասարկում):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.