AZG Daily #15, 21-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 24. ԷՍՏԵՂ ԹԱԳԱՎՈՐԻ ՏՂԵՆ ՄԱՏԸ ԿԾԵՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017



Տեղադրվել է` 2017-02-17 02:34:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 3720, Տպվել է` 474, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՏՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

Ա. Բ.

Անցյալ տարեվերջին «Բյոհլաու» հրատարակչությունը (Քյոլն-Վայմար-Վիեննա) հրատարակել է «Հայերը հետսոցիալիստական Եվրոպայում» հոդվածների ժողովածուն (անգլերեն): Այն խմբագրել են մարդաբան Կոնրադ Շիկիերսկին (Լեհաստան) եւ Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան, սլավոնագետ, հրապարակախոս Շտեֆան Թրեբսթը (Գերմանիա): Կոնրադ Շիկիերսկին եղել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հայցվոր, զբաղվում է մերօրյա հայ Սփյուռքի, Հայաստանի կրոնական իրավիճակի ուսումնասիրությամբՙ սոցիալ եւ մշակութային մարդաբանության տեսանկյուններից: Մշակութային մարդաբանության, սոցիոլոգիայի եւ տարածաշրջանային ուսումնասիրությունների մասնագետները ներկայացրել են Արեւելյան Եվրոպայի երկրներում հայ համայնքների ներկա զարգացումները: Այդ համայնքները թեեւ գտնվում են ընդհանուր հետսոցիալիստական ժամանակի եւ տարածության մեջ, միմյանցից նշանակալիորեն տարբերվում են իրենց պատմության, ինքնության եւ սոցիալ-մշակութային առանձնահատկությունների առումով:

Հատորը բացվում է Շտեֆան Թրեբսթի առաջաբանով: Ժողովածուում ընդգրկված են հոդվածներ տարբեր երկրների հեղինակներից, որոնք ենՙ Կոնրադ Շիկիերսկիի «Ուսումնասիրելով հայությունը հետսոցիալիստական Եվրոպայում. խնդիրներ եւ հեռանկարներ», Վիկտոր Դյատլովի «Ժամանակակից Ռուսաստանի հայերը. ինտեգրման սփյուռքյան ռազմավարությունը», Ուլրիքե Ցիմերի «Չկայունացած ինքնության բանակցություններ. Կրասնոդարի երկրամասի հայ համայնքը», Անեթ Ֆլայշերի «Հայ վերադարձողները Ռուսաստանից. պայքար վերաինտեգրման եւ վերատարագրման միջեւ», Թիմոթի Ք. Բլաուվելթի եւ Քրիսթոֆեր Բերգլունդի «Հայերը ժամանակակից Վրաստանի կայացման գործում», Դավիթ Դավթյանի «Հայ համայնքը հետսոցիալիստական Ուկրաինայում», Լիդիա Պրիսացի եւ Յոն Քսենոֆոնտովի «Հայերը Մոլդովայի հանրապետությունում. ժողովրդագրական, մշակութային եւ կրոնական ասպեկտները», Անջեյ Տիխոմիրովի «Հայերը Բելառուսում երեկ եւ այսօր», Աղասի Թադեւոսյանի եւ Ալինա Պողոսյանի «Միջմշակութայնությունը որպես մասնատված երկխոսություն. մի հայ տարագիր ընտանիքի ամենօրյա պրակտիկան Լատվիայում», Բրիգիտտա Դավիդյանցի «Ինքնության կազմումը պատմությունների մեջ. Էստոնայի հայ համայնքի գործունեությունը», Լուկաչ Լոտոցկիի «Հետխորհրդային հայկական տարագրությունը Լեհաստանում», Հակոբ Ասատրյանի «Հայերը Չեխիայի Հանրապետությունում. համայնքի կազմավորումը», Հակոբ Մաթեւոսյանի «Հայ սփյուռքյան համայնքները Հունգարիայում», Իշտվան Հորվաթի եւ Իլքա Վերեսի «Ռումինիայի հայերը. մշակութային ռազմավարություն եւ պետական քաղաքականություն», Սիրանուշ Փափազյան-Դանիելյանի «Հայերի համայնքային կյանքը հետսոցիալիստական Բուլղարիայում» եւ Կոնրադ Շիկիերսկիի «Ամբողջացնելով պատմությունը. հայերը հետսոցիալիստական Եվրոպայի այլ երկրներում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.