AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 32. ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՄԲԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017



ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-02-17 02:34:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2823, Տպվել է` 471, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՀՈՎԱՆ ԴՊՐՈՑ Է ՀԱՍԵԼ, Ո՞Վ Է ՏԵՐԸ

ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱԴՅԱՆ

Միլիոնավոր ներդրումների տեսլականն անկարող է ուղղել մեր կրթական համակարգի ծուռ ողնաշարը: Կրթադաստիարակչական հստակ հայեցակարգ մշակելու փոխարեն նախարար Լեւոն Մկրտչյանն էլ իր հերթին է համակարգի կիսախարխուլ պատերը տաշում. տնօրենների նշանակման ձեւաչափ մշակումՙ կոռուպցիոն ռիսկերի մեծ հեռանկար բացելով, ավարտական դասարանների առարկայական «բեռնաթափում» ծրագրումՙ կրկնուսույցի անհրաժեշտությունը մնում է անխուսափելի, խրթին ու անմատչելի քանի՞ անուն դասագիրք է հրատարակվել ու շրջանառության մեջ չի դրվումՙ պետբյուջեին մեծ վնաս պատճառելով:

Որպես չգրված օրենքՙ Հայաստանին հասցված նյութական վնասի համար վերադասը պատասխանատվության չի ենթարկվում, առավելագույնըՙ «կուժը կոտրվում է» ենթակայի գլխին: Հայաստանում պատգամավորական մանդատը շատերի համար կենսական անհրաժեշտություն է, անձեռնմխելիության երաշխավոր: Նրանց հոգը չէ մատաղ սերնդի կրթադաստիարակչության ռազմավարական նշանակությունը պետականաշինության գործում: Աթոռների ամրագրման խայտառակ պայքարի ստվերում, աղանդները բացահայտ շարունակում են իրենց որսը. «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության քարոզիչները այժմ անարգելք հոգեորսություն են անում դպրոցների տարածքներումՙ խեղելով մատաղ սերնդի ներաշխարհը, նրա ազգային-հոգեւոր աշխարհընկալումը:

Անտարբերության անամոթ շղարշով աչք փակեցինք ամեն ինչի դիմաց. աղանդավորական կառույցներին պատվեցինք ինքնադրսեւորվելու եւ ազատ գործելու հնարավորությամբՙ հանուն անբարո եվրոբարքերի հաճոյության ու նրանց տված հոնորարների: Աղանդների միջազգային ֆինանսական աղբյուրներից օգտվելովՙ մեր պետական եւ հոգեւոր այրերը շարունակում են անտեսել ազգային եւ հոգեւոր արժեքների խեղումը Հայաստանում:

Աղանդավոր «առաքյալներին»ՙ հաճախ ճամփադ կտրող «եհովայի վկաներին», հասուն մարդը կարող է ընդդիմանալ, հակադարձել գիտելիքներով, վանել իրենից, իսկ մանկահասակ երեխաները խոցելի են եւ անպաշտպան անգամ դպրոցի բակում:

Մատաղ սերնդի հոգեւոր կրթությունն ու դաստիարակությունը այլեւս եկեղեցու խնդիրը չէ. պետական եւ եկեղեցական տոնակատարություններում հնչած հայրապետական խոսքն առ ոչինչ է, եթե գործ չի դառնում: Պաթետիկ խոսքերով հնարավոր չէ սատարել ժողովրդին, ով ոչ միայն տնտեսական, այլեւ հոգեւոր ճգնաժամ է ապրում: Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր դասը ձեռնպահ է մնում մասնակցություն ունենալ հայ ժողովրդի ազգային, հոգեւոր ու պետականաշինության գործում, առավելագույնըՙ դրանք որպես ցանկություն մնում են Կոնդակի վրա:

Աղանդավորական կառույցները, մի շարք արտոնություններից օգտվելով, տնավորվել են մեր երկրում: «Եհովայի վկաները» փոխել են իրենց մարտավարությունը, այժմ թիրախում մանկահասակ երեխաներն ենՙ դպրոցահասակ երեխաների շրջանում տարածվող «Իմ դասը Աստվածաշնչից» գրքույկը դրա վառ օրինակն է: Պատկերազարդ գրքույկում նշված է, որ այն նախատեսված է երեք տարեկան եւ ավելի փոքր տարիքի երեխաների համար, սակայն իր պատկերազարդ գրավչությամբ ու պարզ ընթեռնելիությամբ հասանելի է նաեւ տառաճանաչ փոքրիկներին: Առաջին թեման ուսումնասիրելուց հետո, երեխայի ստացած ինֆորմացիան ստուգելու համար տրված առաջին հարցին եմ ուզում հրավիրել ձեր ուշադրությունը «Հարցրեք ձեր երեխային, թե... ինչ է Աստծու անունը, որտեղ է ապրում Եհովան, ինչ է նա ստեղծել»:

Ակնհայտ է, այս գրքույկը չափազանց լուրջ մարտահրավեր է ուղղված հայ ժողովրդի ազգային անվտանգությանը, նրա հոգեւոր արժեքներին: Մինչ Հայ եկեղեցու պատմություն առարկան դասավանդվում է հանրակրթական դպրոցների միջին դասարաններում, «Եհովայի վկաները» ծրագրավորված, մեկ քայլ առաջ անելով, անցել են գրոհիՙ թիրախում ունենալով տարրական դասարանների առավել խոցելի ու անպաշտպան երեխաներին: Գրքույկն ավարտվում է այս փոքրիկ բանաստեղծությունով.

«Հայելու մեջ նայիր քեզ,

Ու տեսՙ ինչքան լավիկն ես,

Եհովայի ստեղծածն ես,

Նրա փոքրիկ հրաշքն ես»:

Տեւական ժամանակ զբաղեցնելով ՀՀ կրթության նախարարի պաշտոնը, պարոն Լ. Մկրտչյանը նոր է նկատում դասագրքերում (եւ ոչ միայն) «բեկումնային փոփոխություններ» կատարելու հրամայականը: Ավա՜ղ, Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումներ ասվածը միայն գեղեցիկ հայերեն արտահայտություն է եւ ուրիշ ոչինչ...

Եհովան դպրոց է հասել, ո՞վ է տերը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.