AZG Daily #20, 26-05-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 72. ԽՌԻԿ ՏԱԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017



Տեղադրվել է` 2017-02-17 02:34:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2829, Տպվել է` 470, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻՆՉԵՎ ԳԱՐՆԱՆ ԳԱԼԸ

Հ. Ա.

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում վարչապետ Կարեն Կարապետյանի չընդգրկվելը (ոչ թե հնգյակում, կամ տասնյակում, այլ առհասարակ) հիմնավորվեց այն հանգամանքով, որ պարոն վարչապետը վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես չի բնակվել, հետեւաբար չի կարող լինել պատգամավորի թեկնածու, քանի որ Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ պատգամավորի թեկնածու գրանցվելու համար անձը պետք է վերջին չորս տարում մշտապես բնակված լինի Հայաստանի Հանրապետությունում: Այսինքն ՀՀԿ-ն վարչապետի մասով որոշեց չխախտել Սահմանադրությունը, ընդ որում ունենալով Սահմանադրությունը խախտելու ե՛ւ հնարավորություն, ե՛ւ փորձ:

Սա, ընդունենք, հասկանալի եւ անգամ գովելի է: Միեւնույն ժամանակ, սակայն, հայտարարվեց, որ ՀՀԿ-ի կենտրոնական ընտրական շտաբը ղեկավարելու է Սերժ Սարգսյանն անձամբ: Իրավունք ունի՞, նկատի ունեմ գործող նախագահը իրավունք ունի՞ ղեկավարել կուսակցության նախընտրական շտաբ: Սահմանադրությունն այս կապակցությամբ լռում է, ուրեմնՙ ունի: Ընդ որում, նախագահիՙ նախընտրական շտաբ ղեկավարելու մասին լռում են ինչպես հին Սահմանադրության գործող դրույթները, այնպես էլ նոր Սահմանադրության ուժի մեջ մտած դրույթները: Մինչդեռ ընտրությունները կանոնակարգող օրենսդրության մեջ կարդում ենք մի խիստ ուշագրավ ձեւակերպված դրույթ. «Նախընտրական շտաբը կարող է ղեկավարել թեկնածուն, թեկնածուի, կուսակցության վստահված անձանցից մեկը, կուսակցության ղեկավարը»: Դե քանի որ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության ղեկավարն է, ուրեմն ըստ օրենքի իրավունք ունի ղեկավարել ՀՀԿ-ի նախընտրական շտաբը, ավելինՙ ամենեւին էլ Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի խնդիրը չէ, որ օրենքը չի հստակեցնում հետեւյալ տրամաբանական հարցի պատասխանըՙ իսկ եթե կուսակցության ղեկավարը նաեւ երկրի ղեկավարն է, ուրեմն նա կարո՞ղ է ղեկավարել կուսակցության նախընտրական շտաբը: Քանի որ չի հստակեցնում, չի էլ ասում, ուրեմն կարող է: Ամեն դեպքում, եթե ինչ-որ բան օրենքով արգելված չէ, ուրեմն թույլատրելի է:

Բայց կներեք, այն բոլոր հարցերում, որոնք վերաբերում են երկրի նախագահին, այլ կերպՙ պետության խորհրդանիշերից մեկին, պետք է հաշվի առվեն բոլոր մանրուքները: Օրինակ, եթե նախագահը ղեկավարելու է ՀՀԿ-ի նախընտրական շտաբը, այն էլ շուրջ մեկ ամիս ժամկետով, կնշանակի շուրջ մեկ ամիս, ավելի կոնկրետՙ մարտի 5-ից ապրիլի 1-ը, կա՛մ ՀՀԿ-ի նախընտրական շտաբն է վատ աշխատելու, ինչը ՀՀԿ-ի խնդիրն է, կա՛մ էլ երկրի բարձրագույն ղեկավարումն է թույլ լինելու, ինչն արդեն, պետությա՛ն խնդիրն է, մեր բոլորիս խնդիրը: Բանն այն է, որ անկախ կոնկրետ Սերժ Սարգսյանի աշխատունակության մակարդակից, հնարավոր չէ երկու շատ պատասխանատու աշխատանքները մեկտեղել, օրինակ երկիրը ղեկավարել մինչեւ ժամը 18:00-ն, իսկ 18:00-ից հետո եւ շաբաթ-կիրակի օրերինՙ կուսակցության նախընտրական շտաբը: Սա ֆիզիկապես հնարավոր չէ, կա՛մ աշխատանքներից մեկն է տուժելու, կա՛մ էլ երկուսն էլ: Լավ, մի՞թե երկիրը, այն էլ մերի նման երկիրը այդքան հեշտ է ղեկավարելը, որ զուգահեռաբար այլ աշխատանք անելու ցանկություն է առաջանում կամ ներքին ուժեր են ծնվում:

Հնարավոր է, որ նախագահը հաշվետու ժամանակահատվածում արձակուրդ վերցնի, բայց, կներեք, շուրջ մեկ ամի՞ս: Շատ չէ՞, շռայլություն չի՞ լինի, իսկ, եթե Աստված չանի, Իլհամ Ալիեւի մտքին մի բան բրդի, գերագույն գլխավոր հրամանատարը վերադառնալո՞ւ է, թե՞ խնդրելու է Մինսկի խմբինՙ զսպել Ալիեւին, մինչեւ ինքն ավարտի կուսակցական հույժ կարեւոր գործերը, ընդ որում հենց Մինսկի խմբին, քանի որ պաշտպանության մեր նախարարը եւս խիստ զբաղված է լինելու ՀՀԿ-ի ցուցակն առաջ տանելու հարցում, իսկ մեր ԱԳ նախարարը Միջազգային հարաբերությունների մոսկովյան ինստիտուտում «Ինչպե՞ս զսպել դիվանագիտական ճանապարհով» առարկայի դասաժամերին իր ֆրանսերենն է կատարելագործել լուռ: Կամ, եթե Աստված չանի ՀԱՊԿ դաշնակից, ԵՏՄ գործընկեր, ու պարզապես մի սքանչելի երկիր Բելառուսում կարտոֆիլի գները կտրուկ թանկանան, բա Հայաստանի նախագահը չի ցավակցելո՞ւ բելառուս ժողովրդինՙ վրա հասած տնտեսական ճգնաժամի կապակցությամբ... Լավ, եթե Սերժ Սարգսյանը ղեկավարելու է ՀՀԿ նախընտրական շտաբը շուրջ մեկ ամիս ժամկետով, բա ո՞վ է երկիրը ղեկավարելու, չլինի՞ ժողովուրդը, ինչպես ի դեպ սահմանում է Սահմանադրությունը: Եւ իրոք, չբռնե՞նք եւ երկիրը սկսենք մենք ղեկավարել, մանավանդ որ առաջիկայում ընտրություններ են, իսկ դա այն միակ ժամանակահատվածն է, երբ ժողովուրդը հնարավորություն է ստանում երկիր ղեկավարելու: Հաշվի առնելով այն փաստը, որ մեր ժողովուրդն առանձնապես այլ զբաղմունք չունի, ստացվում է, որ երկրի ղեկավարումը ժողովրդի միակ աշխատանքը կլինի, ոչ թե աշխատանքներից մեկը:

Ու այդ աշխատանքը վերջապես լավ կարվի... Շուրջ մեկ ամիսՙ մարտի 5-ից ապրիլի 1-ը, լավՙ 2-ը, ընտրությունների օրը ներառյալ: Հետո՞, հետո անձրեւ կգա, բայց լավ նորություն էլ ունեմՙ գարուն կլինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.