AZG Daily #11, 24-03-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 52. ԱՂԱՆՁԸ ԱՂԱՆԴԵ՞Ր Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017



Տեղադրվել է` 2017-02-17 02:34:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 4215, Տպվել է` 475, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲՈՒԹԱՆՑԻ ՄԵԽԱՆԻԿՆԵՐԸ

Հ. ԱՖՅԱՆ

Հարավային Ասիայումՙ Չինաստանի եւ Հնդկաստանի արանքում գտնվող Բութանի Թագավորությունն, անշուշտ, շատ բաներով է տարբերվում Հայաստանից: Եթե, օրինակ, Հայաստանի հիմնադիր որպես ընդունված է կոչել Հայկ նահապետին, ապա Բութանի թագավորությունը հիմնադրել է բուդդայական քահանա (լամա) Նգավանգ Նամգյալը, եւ ի տարբերություն նույն Հայկ նահապետիՙ ոչ թե անհիշելի ժամանակներում, այլ 16-րդ դարի 2-րդ կեսերին: Ու չնայած այս տարիքային հսկա տարբերությանը եւ գնալով հայու գենի կույր պաշտպանների աննահանջ ցասմանն արժանանալու ռիսկին ասեմ, որ մենք Բութանից սովորելու բաներ ունենք: Բնականաբար խոսքը չի վերաբերում ոչ իրենց լեզվին, որը կոչվում է ձոնգքհա, ոչ էլ իրենց մայրաքաղաքՙ Թհիմփհուի պես մեր մայրաքաղաք Երեւանը մաքուր պահելուՙ քաղաքացիական, կրկնում եմՙ քաղաքացիական մոտեցմանը, ոչ էլ անգամ Բութանում շատ տարածված բրինձ, բամբակեղենի մշակելը սովորելու, կամ, ենթադրենք, ածուխ եւ երկաթ արտահանելու, այլ բոլորովին այլ եւ շատ փոքրիկ, բութանյան առանձնահատկությունը ընդօրինակելուն, ավելի ճիշտՙ այդ առանձնահատկությունըՙ հայկականացնելուն:

Բանն այն է, որ Բութանում քաղաքական բոլոր տեսակի կուսակցություններն արգելված են: Կապ չունիՙ մայր գետակներն են, թե փոքրիկ առվակներ, կամ մանավանդ արտեզյան ջրեր: Ոչ մի տեսակի, անվանման, ուղղության կուսակցություն այս երկրում չկա: Բայց, Բութանն աշխարհում միակ երկիրն է, որն ունի, ուշադրություն, Երջանկության նախարարություն: Ավելին, ինչպես գրված է Բութանի Սահմանադրության 9-րդ հոդվածումՙ «Կառավարությունը պարտավոր է ապահովել երկրի յուրաքանչյուր քաղաքացու երջանկությունը»: Պատահական չէ, որ ամեն անգամ, երբ Բութանում մարդահամար է անցկացվում, բնակիչներին պարտադիր մեկ հարց են տալիսՙ դուք երջանի՞կ եք: Օրինակ, վերջինՙ 2005-ին անցկացված բութանյան մարդահամարի ժամանակ բութանցիների 97 տոկոսն ասել է, որ այո, երջանիկ է: Իհարկե կարող է տպավորություն ստեղծվել, որ վախից են այդպես պատասխանել, բանն այն է, որ Բութանը միապետություն է, եւ կարելի է ենթադրել, որ խեղճ բութանցիներն իրենց արքայից վախեցել են, ու դժբախտությունից ճկռածՙ «երջանի՞կ եք» հարցին պատասխանել ենՙ այո, մանավանդ, որ եթե «ոչ» պատասխանեին, Երջանկության նախարարին արքայի հրամանով կարող էին գլխատել: Բայց իրականում բութանցիները երջանիկ են: Տեսեք, այս երկիրն աշխարհում բնակչության քաղցածության եւ հանցագործությունների ամենացածր մակարդակներից մեկն ունի: Իսկ երբ մարդը կուշտ է եւ իր կողքին մարդ չեն սպանում, նրա տունը չեն կողոպտում, նրա ունեցվածքը չեն հափշտակում, չեն քցում, քցում-թռնում, ուրեմն երջանիկ է, առնվազն պատճառ չունի երջանիկ չլինելու:

Հիմա կարելի՞ է արդյոք պնդել, որ Բութանը երջանիկ երկիր է, քանի որ քաղաքական կուսակցություններ չունի: Իմ կարծիքովՙ կարելի է. բանն այն է, որ քաղաքական կուսակցությունների գոյությունը ենթադրում է քաղաքական պայքար, իսկ քաղաքական պայքարը ծնում է անձնական մրցակցություն: Վերջինս կարող է առաջացնել միմյանց ունեցվածքը խլելու փոխադարձ ցանկություն, թշնամանք, ատելություն, իսկ վերջիններս ոչ միայն երջանկության բաղադրիչ չեն, այլեւ երջանկության հերն անիծում են: Ուրեմն ի՞նչ անել: Նկատի ունեմՙ մեր քաղաքացիներին երջանիկ դարձնելու համար: Կարելի է, անշուշտ, մարտի 3-ն օրինակ հռչակել Գործարարի օր եւ առանձնապես մեծ հաճույք չստանալ լրագրողների հետ շփվելիս, կամ արտաքին քաղաքական անտեսանելի քայլեր անել, սրա-նրա ողնաշարը ջարդելու ցուցումներ տալ,... Մանավանդ վերջինից ժողովրդի ինչ-որ հատված անպայման կերջանկանա, քանի որ այս ժողովրդին սովորեցրել են, որ իրենց երջանկությունը ոչ թե իր ձեռքերում է, այլ դրան պետք է սպասել: Ուշանում է, քանի որ չեն թողնում, իսկ քանի որ չեն թողնում եւ երկար չեն թողնում, ուրեմն պետք է ողնաշարները ջարդել, եւ ոչ միայն ողնաշարները... Բայց հասկանալի է, որ ջարդելը, եթե անգամ այն սրիկայի գլուխ է, երջանկություն չէ, րոպեական հաճույք է, ընտրակաշառքի պես: Ուրեմն առաջարկում եմ մեր քաղաքացիներին երջանկացնելու համար... Չէ, ամենեւին էլ չփակել բոլոր կուսակցությունները, այլՙ խստորեն պահպանել ազգային մշակույթը, այդ թվումՙ տարազը: Բութանում, ի դեպ, օրենքով սահմանվում է, որ երկրի քաղաքացիները պարտավոր են պահպանել իրենց մշակույթը, սովորություններն ու տարազը: Ավելին, բոլոր նրանք, ովքեր չեն անի դա, նույն օրենքի մեկ այլ մասով կստանան համապատասխան պատիժ:

Մի բան էլ կա, բութանցիները, սա արդեն ոչ թե օրենքով, այլՙ ուղղակի, արտաքին աշխարհի հետ մեծ շփումներ չունեն... Ու հիմա ինձ անչափ հետաքրքրում է, թե նրանք ինչո՞ւ են երջանիկ, որովհետեւ քաղաքական կուսակցություններ չունե՞ն, քանի որ պահպանում են ազգային մշակույթը, սովորույթները եւ տարա՞զը, թե՞ որովհետեւ արտաքին աշխարհի հետ մեծ շփումներ չունեն: Գուցե այս բոլորը միասի՞ն...

Ամեն դեպքում մենք քաղաքական կուսակցություններ ունենք, ազգային մշակույթը, սովորություններն ու տարազը չենք պահպանում, արտաքին աշխարհի հետ էլ, բացի Բութանից, մեծ կապեր ունենք: Եւ երջանիկ չենք...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 17-02-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.