AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 42. ԱՅԾ ԵՎ ԱՔԱՂԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017



Տեղադրվել է` 2017-01-12 23:46:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 63040, Տպվել է` 634, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՎԻՍԲԱԴԵՆՈՒՄ

Հ. Ծ.

Հեսսենի երկրամասի (Գերմանիա) Վիսբադեն քաղաքում գտնվող «Haus der Heimat» (Հայրենի տուն) մշակույթի կենտրոնը տասնամյակներ շարունակ ծառայել է որպես հանդիպման վայր փախստականների (հիմնականում գերմանացիների, որոնք Ռուսաստան են արտագաղթել եւ Երկրորդ համաշխարհայինից հետո վերադարձել Գերմանիա) համար: Այնտեղ 1988-ին Վիսբադենում հաստատված Վերա Մայերի ղեկավարությամբ կազմակերպվում են ցուցահանդեսներ, լեզվի դասընթացներ, պարի եւ երաժշտության գործնական պարապմունքներ:

Այս անգամ կենտրոնը հյուրընկալել է 4 հայ երիտասարդ նկարիչների 65 աշխատանքները: «Գույնի մեղեդին: Հայկական արվեստ» ընդհանուր խորագրի ներքո ներկայացված են Գայ Ղազանչյանի (ծնված 1991-ին) «Oratorium» եւ «Duet N1», Ժորա Գասպարյանի (26 տարեկան) «Ներդաշնակություն» եւ «Վերջին թագավորը» կտավները, ինչպես նաեւ Արման Համբարձումյանի (ծնված 1988-ին) եւ Հակոբ Վարդանյանի (ծնված 1988-ին) համապատասխանաբար «Հեկտոր», «Ժայթքում» եւ «Դեմք», «Ես եւ նա» բրոնզաձույլ քանդակները: Ցուցահանդեսը գործել է մինչեւ դեկտեմբերի 25-ը:

«Մինչ մենք Հայաստանի անկախության 25-ամյակն ենք նշում, այստեղ ներկայացված 4 արվեստագետներըՙ ծնված 1988-1991 թվերինՙ այսինքն աղետալի երկրաշարժի, ղարաբաղյան պատերազմի, բեռլինյան պատի անկումի եւ Խորրհդային Միության փլուզման տարիներին, մարմնավորում են այն ուժը, լավատեսությունն ու ստեղծագործական ավյունը, որ հատկանշական են մեր ժողովրդին: Նրանք մրցանակակիր արվեստագետներ են, որոնք անցյալի մեծերի դասերը յուրացնելով իրենց ստեղծագործական նորարարություններով ներկայացնում են մեր լավագույն ավանդույթները աշխարհի ժողովուրդներին», գրում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված իր հոդվածում Մուրիել Միրաք-Վայսբախը:

Նկար 1. Արման Համբարձումյան եւ «Հեկտոր»

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.