AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 114. ԻՆՉՈ՞Ւ ԿԼՈՆ ԵՎ ՈՉՙ ԿՐԿՆԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-01-12 23:46:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 63435, Տպվել է` 627, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖՐՈՆՏԻԿ ԹԵՎՈՍՅԱՆԸ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՄԱՐՅԱ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԻ ԵՎ «ՉՈՐՍ ՀԱՏ» ՏՂԱ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

1985-ին աշխարհում տեղի ունեցավ երկու իրադարձություն, որոնք, ինչպես ասում են, «հիմնավորապես փոխեցին մարդկանց կյանքը»: Նախ, ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար ընտրվեց Միխաիլ Սերգեյի Գորբաչովը, դա այդ տարվա մարտի 11-ին էր, իսկ ավելի ուշ, բայց նույն տարում, Կոտայքի մարզի (այն ժամանակ մարզ չէր) Նոր գեղի գյուղի գյուղապետ ընտրվեց Ֆրոնտիկ Թեւոսյանը: Եթե հետաքրքրական է, ապա ասեմ, որ նույն 1985-ին Իսրայելը սկսեց հանել իր զորքը Լիբանանից, իսկ Մայք Թայսոնը սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան բռնցքամարտում: Առհասարակ այդ տարին հագեցած էր հետաքրքրական իրադարձություններով, բայց «աշխարհացունցը» Գորբաչովն էր եւ Թեւոսյանը:

Առաջինն, ինչպես գիտեք, սկսեց իր նոր քաղաքականությունը, հանրահայտ` «պերեստրոյկան», երկրորդն էլ սկսեց օգտվել դրանից: Արդյունքում սովետական երկիրը փլուզվեց, բոլոր ղեկավարները փոխվեցին, բայց Ֆրոնտիկ Թեւոսյանը մնաց եւ ահա արդեն 30 տարուց ավել է, ինչ Նոր գեղիի գյուղապետն է:

Ինչ կապ ունի նա Գորբաչովի հե՞տ, ոչ մի, եթե իհարկե մոռանանք, որ երկուսն էլ նույն` սովետական երկրում են ծնվել, Գորբաչովն անգամ իշխել է, Թեւոսյանը` միայն Նոր Գեղիում: Իրականում Թեւոսյանն եւ Գորբաչովը շատ տարբեր մարդիկ են, բայց նրանց միավորում է մի զիլ բան. երկուսն էլ անուրանալի ավանդ ունեն մարդկության պատմության մեջ, ու եթե Գորբաչովի պարագան պարզ է, ապա եկեք խոսենք պարոն Ֆրոնտիկ Թեւոսյանի մասին:

Հիմա պարոն Ֆրոնտիկը անհամբեր սպասում է մի բանի, թե ե՞րբ պետք է նախագահը, նկատի ունեմ` հանրապետության, մեդալ տա իրեն: Հիշում է, որ իր ծննդյան 70-ամյակին, այն ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իրեն հուշամեդալ է տվել, Ազգային ժողովից էլ մեդալ ունի, բայց այ նախագահից չունի, հիմա սպասում է, շատ անհամբեր: Բայց ավելի ուշագրավ բան տեղի է ունեցել պարոն Ֆրոնտիկ Թեւոսյանի 65-ամյակին: Այդ օրը Նոր Գեղիի միակ երաժշտական դպրոցը կոչվել է Ֆրոնտիկ Թեւոսյանի անվան Նոր Գեղիի երաժշտական դպրոց: Ի դեպ, ինքը պարոն Ֆրոնտիկը երաժշտական որեւէ գործիքի չի տիրապետում: Դե իսկ արդեն 75 ամյակին, այսինքն բոլորովին վերջերս, Նոր Գեղիում լուրջ խնդրի առջեւ են կանգնած եղել: Բանն այն է, որ, ինչպես պատմում է պարոն Ֆրոնտիկն ինքը, գյուղի ավագանին, բացառապես գյուղի ավագանին եւ բացառապես ինքնուրույնաբար, որոշել է իրենց սիրելի գյուղապետի անունը տալ գյուղի որեւէ նվիրական բանի: Սկզբում կանգ են առել գյուղի մշակույթի պալատի վրա: Հետո չգիտեմ որտեղից հայտնել են, որ մշակույթի պալատը չի կարելի անվանել կենդանի մարդու անունով, եւ ավագանին որոշել է գյուղի... եկեղեցին կոչել սիրելի գյուղապետի անունով: Հա ի՞նչ, Ֆրոնտիկ Թեւոսյանի անվան Նոր Գեղիի սուրբ եկեղեցի, կամ պարզապես` Սուրբ Ֆրոնտիկ: Բայց դե, ինչպես պարոն Ֆրոնտիկն է ներկայացնում, եկեղեցին էլ չի ստացվել, ստիպված, կրկնում եմ` ստիպված, մարդիկ որոշել են, որ լավ, բերեք գյուղի կենտրոնական փողոցը վերանվանենք Ֆրոնտիկ Թեւոսյանի անվան փողոց: Միաձայն, ես կասեի անգամ` հոտընկայս որոշել են, որ վերանվանում են, ապա իրենց այդ որոշումը ներկայացրել են պարոն սիրելի գյուղապետին, պարոն սիրելին էլ, ինչպես ինքն է ասում` «դե առաջարկեցին, հո չէի՞ մերժելու»: Ու չի մերժել: Եվ այսպես Նոր Գեղիի կենտրոնական, նախկինում Երեւանյան փողոցը դարձել է Ֆրոնտիկ Թեւոսյանի անվան: Իբր Երեւանյանն ի՞նչ անուն է որ... Ե՛ս չեմ ասում, պարոն Ֆրոնտի՛կն է ասում:

Պարոն Թեւոսյանն ասում է նաեւ, որ մարդու համար նման բաները հաճելի են: Ավելին, չնայած ինքը` «բանկերում համարյա մեկ միլիոն դոլար վարկեր ունի» եւ «չորս հատ տղա», բայց իր քաղաքական կարիերան սկսել է ճիշտ այն ժամանակ, երբ Մայք Թայսոնն է սկսել իր բռնցքամարտիկի կարիերան, Գորբաչովն էլ սկսել է իր «պերեստրոյկան» եւ հիմա այս երեքից միայն ինքն է մնացել իր տեղում, ուրեմն պարոն Ֆրոնտիկի կյանքում ամեն ինչ հաճելի է: Միայն եթե նախագահն էլ մեդալը տա եւ համարյա մեկ միլիոն վարկն էլ մարի, այլեւս վերջ: Չնայած 30 տարուց ավել մի գյուղ է ղեկավարում, ի՞նչ վերջ, հո Գորբաչովը չի՞...

Իմիջիայլոց, Ֆրոնտիկ Թեւոսյանը կոչ է անում գնալ Նոր Գեղի եւ բնակիչներից հարցնել, թե ինչ կարծիքի են, որ գյուղի երաժշտական դպրոցն ու կենտրոնական փողոցը կրում են սիրելի պարոն գյուղապետի անունը: Ինքն իր կողմից միայն ասում է, որ ինչքան կարողացել է` օգնել է ժողովրդին, իր հնարավորությունների սահմաններում, դեռ մի բան էլ ավել: Այ հենց այդ պատճառով էլ, ինչպես նշել է պարոն Ֆրոնտիկը, ինքը ընկել է համարյա մեկ միլիոն դոլար վարկերի մեջ, ժողովրդին է օգնել, համարյա մեկ միլիոն դոլարի չափ է կարողացել, այդքան է օգնել, ավելին կարողանար, ավելի կօգներ: Հիմա էլ ժողովուրդը հավանաբար պետք է օգնի գյուղապետին, որ իրենց պատճառով կուտակած համարյա մեկ միլիոն վարկերը մարի:

Բայց, այնուամենայնիվ, ժամանակն է վերանայել մշակույթի պալատներն եւ եկղեցիները կենդանի մարդկանց անունով չանվանելու պրակտիկան: Չմոռանամ ասել, որ անցյալ տարվա` 2016-ի հունվարի 20-ին, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցներ Մայքլ Բրաունն եւ Կոնստանտին Բատիգինը հայտարարեցին, որ արեգնակային համակարգում նոր մոլորակ է հայտրաբերվել: Բայց սա իմիջիայլոց, եթե ձեզ հետաքրքրում է նորը, նորությունը եւ զարգացումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.