AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 103. ՄԱԶԱՊՈՒՐԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017



Տեղադրվել է` 2017-01-12 23:46:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 64647, Տպվել է` 633, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐԻ՛ ԵՐԹ, «ՊԱՅՔԱՐ»

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Սկսած «Ազդարարից» պարբերական մամուլը մեծ դերակատարություն է ունեցել հայության կյանքում, դարձել դրա յուրատեսակ հայելին: Տարբեր ժամանակներում լույս տեսած հայ պարբերականների ամբողջությունը նաեւ մեր պատմության համար առատ կենսաղբյուր է, փաստերի շտեմարան: Իսկ յուրաքանչյուր պարբերական, լինելով այդ ամբողջի մասնիկը, նաեւ իր դեմքն ու գույնն ունի, ասելիքն ու դերակատարությունը:

Հայ մամուլի ընդհանուր ներկապնակում իր հարյուրամյա անցած ճանապարհով ու կենսափորձով, նոր ու նորովի ասելիքով 2017 թ. հունվարի 1-ից սկսեց վերահրատարակվել Ռամկավար Ազատական Կուսակցության գաղափարական օրգան «Պայքար» շաբաթաթերթը: Շուրջ մեկ դար դրվատելի որակով եւ բարձրաժեք հրապարակումներով ծառայելով Ամերիկայի Արեւելյան ափի հայությանը` թերթը միաժամանակ իր աշխույժ գործունեությամբ ու հրատապ ասելիքով ներդաշնակ համագործակցում էր կուսակցության մյուս պարբերականների հետ: «Պայքար»-ը մշտապես ու անխաթար քարոզեց ՌԱԿ գաղափարախոսությունը, մերժելով կեղծիքն ու օտարամոլությունը` տեր կանգնեց հայեցի արժեքներին, զգաստ պահելով հայության ժողովրդական զանգվածներին` հրատապ հարցերի նկատմամբ Սփյուռքում, դառնալով կուսակցական մտավորականության կարեւորագույն հարթակներից մեկը:

Մերօրյա համաշխարհայացման գործընթացների ու էլեկտրոնային լրատվամիջոցների բազմազանության մեջ «Պայքար»-ն ասպարեզ է վերադառնում իր առաքելության եւ ՌԱԿ-ի գաղափարախոսությունը համայն հայությանը հասցնելու հստակ գիտակցությամբ: Խիստ պատվավոր մի ընթացք, որը պետք է ապահովի գործին քաջատեղյակ, այդ ասպարեզում բեղմնավոր ճանապարհ անցած եւ ճիշտ ընտրված խմբագրակազմը` Երվանդ Ազատյանը, Հակոբ Վարդիվառյանը, Հակոբ Ավետիքյանը, դոկտ. Հարություն Արզումանյանը, Զավեն Գրիգորյանը, դոկտ. Ավետիս Եափուճյանը, Վաչե Սեմերճյանը, Պայծիկ Գալայճյանը:

Լավագույնս գիտակցելով, որ մեր օրերում տպագիր մամուլը որոշ նահանջ է ապրում, խմբագրակազմն իրավացիորեն որոշել է միաժամանակ հրապարակել նաեւ թերթի էլեկտրոնային տարբերակը: Դրանով այն հասանելի կդառնա աշխարհասփյուռ ողջ հայությանը, իր ձայնը կհնչեցնի հօգուտ հայանպաստ գործերի եւ որպես ՌԱԿ-ի գաղափարական պատգամախոս, անկասկած իր նպաստավոր ազդեցությունը կունենա կուսակցական վերակառուցման եւ հիմնովին առողջացման գործընթացներում: Գաղտնիք չէ, որ տեղեկատվության պակասի կամ միակողմանիության հետեւանքով, երբեմն կուսակցական շրջանակները հայտնվում են թյուր իրողության շրջապտույտներում: Հենց այդտեսակ թյուրիմացություններից խուսափելու, կուսակցության գաղափարախոսությունն ու գործելակերպը ճիշտ ներկայացնելու անհրաժեշտության ըմբռնումով էլ խմբագրակազմը ճանապարհ է դուրս գալիս:

ՌԱԿ Կենտրոնական վարչությունը եւ «Ազգ» թերթը, ողջունելով սպասված վերադարձը, բարի երթ են մաղթում «Պայքար»-ին եւ հավատացած են, որ այն ազնիվ ու անզիջում կպայքարի ստի ու խաբեության, հոսոսական դրսեւորումների, ազգավնաս ու կուսակցադավ բոլոր դրսեւորումների դեմ, ինչպես նախկինում է արել: Միաժամանակ կփոխի որոշ կարեւոր հարցերի նկատմամբ իր մոտեցումները: Նախկին եղեռնվածի ու խեղճի փոխարեն` կներկայացնի սեփական ուժեղ պետության տիրոջ եւ պահանջատեր ժողովրդի դիմագիծը: Որպես ամենամոտ ապագայում հիմնովին առողջ ու միասնական կուսակցության պաշտոնաթերթՙ կարեւոր դերակատարություն կունենա մեզ նետված մարտահրավերներին արժանիորեն պատասխանելու եւ նշագծելու այն ուղիները, որոնցով հայ ժողովուրդը կկերտի նորանոր հաղթանակներ:

Մեկ անգամ էլ բարի երթ մաղթենք «Պայքար»-ին, թերթի խմբագրակազմին, բոլոր աշխատակիցներին, ներկա ու գալիք թղթակիցներին եւ սպասենք նոր համարների ու թարմ, իրատեսական, լուսառատ ու կառուցողական խոսքի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 13-01-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.