AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016



Տեղադրվել է` 2016-12-22 22:37:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 8731, Տպվել է` 1496, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ «ՌԵՅՉԸԼ ՄԵԴՈՈՒ ՇՈՈՒ»

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Թուրքական լոբբին այս օրերին առիթը բաց չի թողնում Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության խայտառակ փաստը հանրությանը հակահայկական սկուտեղի վրա ներկայացնելու, «անմեղ գառան» մորթի հագցնելով միշտ Ռուսաստանի «լավը» ցանկացող Էրդողանին ու նրան սպասարկող թիմին: Դրա համար օգտագործվում են ընտրություններում Քլինթոնին աջակցած եւ այժմ պարտության զայրույթից իրենց տեղը չգտնող որոշ լրատվամիջոցներ, որոնց թողարկումներում հարվածի տակ են թվացյալ բոլոր ռուսամետներն ու թրամփամետները:

Ռուս դիվանագետի սպանությունից մեկ օր հետո ԱՄՆ Արեւմտյան ափում հեռարձակվող MSNBC-ի թողարկած «Ռեյչըլ Մեդոու շոու» -ի համապատասխան անունով հաղորդավարը Անկարայում տեղի ունեցած հարձակման եւ Միջին Արեւելքի թեմային նվիրված իր եթերաժամի զգալի մասը նվիրել է նրա բնորոշմամբՙ «հայ ահաբեկիչներին», որոնք աշխարհի տարբեր երկրներում տասնյակների հասնող թուրք դիվանագետների են սպանել: Մեկնաբան Ռեյչըլն, իրեն լսող անտեղյակ ականջների համար պաթետիկ ոճով ներկայացնում է «հայ ահաբեկիչների» կատարած սպանությունների մասին դետեկտիվ ժանրին հատուկ մանրամասներ, բերում Գրիբոեդովի սպանության մասին անտեղյակ փաստեր, նշում, որ Թուրքիան մի առանձնակի կսկիծով է տանում այս ողբերգությունը, քանզիՙ ինքն է տառապել հայ «ահաբեկիչների» զենքից սպանված իր դիվանագետների կորստից:

Այս եթերի տեսագրությունը YouTube-ով տարածվեց ամերիկահայ համայնքում եւ բարձրացրեց վրդովմունքի եւ բողոքի մեծ ալիք:

Նշենք նորից, որ այսօր զենքի պես վտանգավոր է դարձել հրահրող, մոլորեցնող, ապատեղեկատվություն սփռող մեդիա քարոզչահենությունը: Այն լուրջ վնասներ կարող է հասցնել մանավանդ մեզ, եթե անտեսենք ու զլանանք հակազդել թուրք-ազերական լրատվական շանտաժներին, որոնց մեջ ժամանակ առ ժամանակ ներգրավվում են ահա այսպիսի «լրագրող» Ռեյչըլներ: Այս տիկինը, կամ... ոչ տիկինը (նա միասեռական է) իր եթերաժամի ընթացքում մի քանի անգամ գործածեց «հայ ահաբեկիչներ» բառակապակցությունը, ինչը լրագրողի էթիկայի կոպիտ խախտում է հանդիսանում: Նեմեսիս շարժման մեջ ներգրավված հայ վրիժառուները, սկսածՙ Սողոմոն Թեհլիրյանից մինչեւ ԱՍԱԼԱ, բնութագրվել են մեդիա տիրույթում որպես զինյալներ, ոչՙ ահաբեկիչներ: Ասվածի հավաստիքը «The Washington Post»-ի երեկվա անդրադարձն էր ռուս դիվանագետի սպանությանը, ուր շատ զուսպ հղում կար հայ վրիժառուների մասին, որոնց չէր տրված «ահաբեկիչ» որակավորումը:

Ամերիկայի հայկական համագումարը եւ ԱՄՆ ՀՅԴ Արեւմտյան ափի գրասենյակը անմիջապես արձագանքեցին «Ռեյչըլ Մեդոու շոու»-ի նենգ եւ ապակողմնորոշող եթերային սադրանքին, որոնց իրենց ձայնը միացրեցին հազարավոր ամերիկահայեր: Կազմվեց բողոք-նամակ ուղղված MSNBC հեռուստատեսության գլխավոր գործադիր տնօրենին եւ ղեկավար այլ անձանց: Մեջբերեմ մի քանի տող ԱՀՀ փոխ-նախագահ Էնթընի Բարսամյանի կազմած նամակի բովանդակությունից.

«Եթե Ռեյչըլ Մեդոուն ցանկանում է ներկայացնել թուրք ահաբեկիչների մասին ամբողջական մի պատմություն, ապա նա պետք է ընդգծի հետեւյալ փաստերըՙ

Թուրքը չէ՞ր Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ մահափորձ կատարողը:

Թուրքիան չի՞ արդյոք հովանավորում այն մարդասպաններին, որոնք ահաբեկում են այնտեղ ապրող ազգային փոքրամասնություններին, մասնավորապեսՙ քրդերին եւ հայերին:

Թուրքիայում չի՞ արդյոք սպանվել հայազգի լրագրող Հրանտ Դինքը:

Թուրքիան չի՞ իր սահմանները բացել ԻՊ-ի ահաբեկիչների առջեւ:

Թուրքիան չի՞ ապօրինի շահույթ ստանում ԻՊ-ի ահաբեկիչներից գնված նավթից»:

Հայ համայնքի ազդեցիկ այս կազմակերպությունները պահանջում են MSNBC-ի ղեկավարությունից պատասխան ելույթ եւ ներողություն հայ համայնքին ուղղված վիրավորանքի համար: Կարծում ենք, որ հայ համայնքի արդարացի այս բողոքը պետք է պաշտպանվի նաեւ Ամերիկայում ՀՀ դեսպանատան աջակցությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 23-12-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.