Հինգշաբթի, Հուլիսի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԵՌՈՒՍՏԱՍՏՈՒԴԻԱՅԻ ԵՎ ԼՍԱՐԱՆԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄԸ ՀԱՎԵՐԺ ԿԱՊՐԵՑՆԻ ՄԵԾԱՆՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ»

21/03/2014
- 21 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում տեղի ունեցավ թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Արմեն Հովհաննիսյանի անվան հեռուստաստուդիայի եւ պատմաբան, պետական ու մշակութային գործիչ Ստեփան Պողոսյանի անվան լսարանի հանդիսավոր բացումը:

Բացմանը ներկա էին նրանց ընտանիքների անդամները, հյուրեր, այդ թվում նաեւՙ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանըՙ Ստեփան Պողոսյանի դուստրը:

Հյուրերը շրջեցին տեսախցիկներով եւ տեսամոնտաժման համար նախատեսված սարքավորումներով հագեցած նորաբաց ստուդիայում ու լսարանում: Ի դեպ, Ստեփան Պողոսյանի ընտանիքը բուհին է նվիրել նրա հեղինակած գրքերը. լսարանն առաջիկայում ծառայելու է նաեւ որպես հեռուստալրագրության բաժնի ընթերցասրահ, ուր ուսանողները կարող են օգտվել իրենց անհրաժեշտ գրականությունից:

«Ստեփան Պողոսյանՙ ժողովրդի տանգնապներն ու ցավերն իր մեջ ամբարած մարդ, որ եկել է գիտությունից: Այդ փորձառությամբ իմաստնացածՙ մշակույթի եւ պատմության մեծ գիտակը անջնջելի հետք թողեց. նրա անունը ոսկե տառերով է գրված հայկական հեռուստատեսության պատմության մեջ», – ողջույնի խոսքում նշեց ՀՊՄՀ Հեռուստալրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանը եւ հավելեցՙ Ստեփան Պողոսյանը եւ Արմեն Հովհաննիսյանն այն հազվագյուտ երջանիկներից են, ովքեր հաջողությունների են հասել ոչ միայն իրենց բնագավառներում, այլեւ կերտել են ամբողջական համակարգեր:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համար միջոցառումը հուզիչ էր եւ անսպասելի, քանի որ Մանկավարժական համալսարանը գնահատեց եւ ստեղծեց այնպիսի պրակտիկ անկյուններ, որտեղ մշտապես վառ կմնան երկու մեծանուն անհատների անունները:

Մշակույթի նախարարի համար հաճելի զարմանք էր նաեւ բարերարներիՙ ազգային արժեքները գնահատելու հանգամանքը. «Նրանց շնորհիվ կդաստիարակվեն այնպիսի սերունդներ, որոնց մասին մենք երազում ենք»:

ՀՊՄՀ Թանգարանագիտության եւ հուշարձանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանն իրեն համարեց երջանիկ մարդ, քանի որ ճանաչում է երկուսին էլ:

Անդրադառնալով Ստեփան Պողասյանի գործունեությանըՙ Լ. Բարսեղյանը նշեց. «Նա ազգային մեծ գործիչ էր. թողել է պատմագիտական այնպիսի ժառանգություն, ինչպիսին չէր կարող թողնել անգամ մի ամբողջ ինստիտուտ: Որքան հեռանում ենք նրանից տարածության եւ ժամանակի մեջ, այնքան ավելի ենք զգում նրա մեծությունը»:

Մանկավարժական համալսարանում ստուդիայի եւ լսարանի բացումը մեծագույն ձեռքբերում համարեց բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ՙ նշելով. «Այս իրադարձության մեջ մեծ խորհուրդ կա. այն ոչ միայն կնպաստի կրթական գործընթացի լիարժեք կազմակերպմանը, այլեւ հավերժ կապրեցնի մեծանուն մարդկանց անունները»:

Միջոցառման ավարտին ռեկտորը Հասմիկ Պողոսյանին եւ ստուդիայի հիմնադրմանն աջակցած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանին շնորհեց բուհի բարձրագույն պարգեւՙ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալ:

Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին Ստեփան Պողոսյանի եւ Արմեն Հովհաննիսյանի մասին պատմող ֆիլմեր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՓԱՌԱՏՈՆԸ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ «ՀԱՆԿԱՐԾ» ԲՈՂՈՔ ԱՌԱՋԱՑԱՎ 5 ՏՈԿՈՍԻ ԴԵՄ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ «ՀԱՆԿԱՐԾ» ԲՈՂՈՔ ԱՌԱՋԱՑԱՎ 5 ՏՈԿՈՍԻ ԴԵՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նման միջանցքը, նունիսկ եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք. Օսկանյան

16/07/2025

Այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համեմատեց Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու գաղափարը՝ երրորդ կողմին, ազգային ենթակառուցվածքների՝ օրինակ՝ օդանավակայանի, երկաթուղու կամ...

ԿարդալDetails

Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի

16/07/2025

Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան

16/07/2025

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում են. դրանք այլևս չեն լինի այնպիսին, ինչպին եղել են նախկինում. Փաշինյան

16/07/2025

Պատրաստվում ենք Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքել․ Փաշինյան

16/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական