Հինգշաբթի, Հուլիսի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԿ ՕՐՈՒՄՙ 3200 ԴԻՊԼՈՄ

26/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունվար, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մանկավարժական համալսարանում մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ 2012-2013 ուսումնական տարվա ավարտական դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը:

10 ֆակուլտետներից ուսումնառության ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած 2-ական շրջանավարտի, ինչպես նաեւ հեռակա համակարգի երկու շրջանավարտի կարմիր դիպլոմներ հանձնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանը :

Վերջինս, կառավարության եւ համալսարանի խորհրդի անունից, շնորհավորելով օրվա հերոսներին, նշեց. «Սիրելի ներկա եւ ապագա մանկավարժներ, սա պատմական օր է ձեզ համար. դուք ստանում եք առհավատչյան այն բանի, որ ունեք գիտելիքներ եւ ի զորու եք դրանք փոխանցել հաջորդ սերունդներին: Դարեր շարունակ ուսուցիչը եղել է մեր ազգի գոյատեւման եւ հզորացման կարեւորագույն երաշխիքը: Դուք կրում եք ծանր, բայց հաճելի` ուսուցչի նվիրական կոչումը. առավել դժվար գործ, քան լինել ուսուցիչ, կրթել ապագա սերունդներին, դժվար է պատկերացնել: Շրջանավարտներդ այլեւս պատրաստ եք մեր` ազատ, անկախ Հայաստանում լծվել ապագա սերնդի կրթման կարեւորագույն եւ ազնիվ գործին»:

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը , օրհնելով ներկաներին եւ շնորհավորելով ամենաբարձր` մանկավարժի կոչմանն արժանանալու առթիվ, մաղթեց, որ Տիրոջ խաչը պահապան, ուղեցույց եւ մարդակից լինի նրանց:

Պաշտոնական մասին հաջորդած տոնական համերգի ընթացքում ջազային-էստրադային կատարումներով հանդես եկավ Հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը` դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:

Ի դեպ, մեկ օրում բուհի բոլոր շրջանավարտներին դիպլոմ հանձնելու արարողությունը դարձել է գեղեցիկ ավանդույթ: Մեկ օրում Մանկավարժական համալսարանը բակալավրի եւ մագիստրոսի դիպլոմ առկա եւ հեռակա բաժիններում շնորհեց 3200 շրջանավարտի:

Տոնական միջոցառմանը ներկա էին Մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի անդամներըՙ պատգամավորներ, նախարարներ, ՀՊՄՀ ռեկտորը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու բարձրաստիճան այլ հյուրեր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔ. ԿՃՈՅԱՆ. ՕՖՇՈՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՈՒ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՈՒ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նման միջանցքը, նունիսկ եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք. Օսկանյան

16/07/2025

Այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համեմատեց Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու գաղափարը՝ երրորդ կողմին, ազգային ենթակառուցվածքների՝ օրինակ՝ օդանավակայանի, երկաթուղու կամ...

ԿարդալDetails

Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի

16/07/2025

Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան

16/07/2025

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում են. դրանք այլևս չեն լինի այնպիսին, ինչպին եղել են նախկինում. Փաշինյան

16/07/2025

Պատրաստվում ենք Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքել․ Փաշինյան

16/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական