AZG Daily #9, 24-04-2014

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

Armenian Genocide

ВАРДГЕС АРЦРУНИ: "Я знаю секрет, как вывести Армению из тяжелого положения и благоустроить ее"

Սրբագրում եւ խմբագրում ամեն ծավալի ու բովանդակության հայերեն տեքստերի, գրքերի
E-mail: xachagox@mail.ru
հեռ.ՙ 094 48-68-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#083, 2012-05-09 > #084, 2012-05-11 > #085, 2012-05-12 > #086, 2012-05-15 > #087, 2012-05-16
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 12-05-2012



Տեղադրվել է` 2012-05-11 23:06:55 (GMT +04:00)

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՏԱԲԸ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔԻ ՄԱՍԻՆ ԲԱՆ ՉԻ ԱՍՈՒՄ

Մ. Խ.

Երեկ փաստորեն ոչ մի թարմ բան չասվեց ընտրությունների վերահսկման միջկուսակցական միասնական շտաբի նիստում` հետագա գործողությունների առումով: Ուղղակի վերստին արձանագրվեց ընտրությունների` բազմաթիվ կեղծիքներով անցկացումը ե՛ւ հայտարարությամբ, ե՛ւ երեք քաղաքական ուժերի` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների եզրահանգումներով: Ըստ այդ հայտարարության` 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններն անցել են համատարած օրինախախտումներով. ԿԸՀ-ն չի ապահովել բազմակի քվեարկությունը բացառող դրոշմակնիքի պատշաճ կիրառումը, անարժանահավատ են եղել ընտրացուցակներն ու ընտրություններին մասնակցած ընտրողների պաշտոնապես հրապարակված թիվը: Ըստ հայտարարության` այս ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը:

Վերը մեր նշած վերնագրին մասամբ կարելի է հակադրել հայտարարության այն վերջաբանը, թե շտաբը շարունակելու է համատեղել ջանքերը երկրում ստեղծված արատավոր ընտրական համակարգի վերափոխման եւ իրապես ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմների հաստատման ուղղությամբ, բայց սա ընդհանուր ձեւակերպում է, ու անհասկանալի է, թե ի՞նչ կա սրա տակ:

Ասենք միայն, որ վերը նշված եզրահանգումները ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը , ՀԱԿ-ից Լեոն Զուրաբյանը եւ ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը մի անգամ եւս ամրապնդեցին ընտրությունների օրվա պատկերը նկարագրելով եւ սեփական եզրահանգումներով: Օսկանյանը նշեց կեղծիքների նորարությունը (ուռճացված ցուցակներ, ցնդող կնիք` բազմակի քվեարկության նախապայման, առավոտյան կուտակումներ), Լեւոն Զուրաբյանն այդ բոլորը պետության կողմից կազմակերպված հանցագործություն որակեց, իսկ Արմեն Ռուստամյանը կուսակցության եւ իշխանության նույնացման արդյունքը որակեց որպես պլուտոկրատիայի հաղթանակ դեմոկրատիայի հանդեպ:

Այս բոլորով հանդերձ` նրանց ներկայացրած քաղաքական ուժերը իրավիճակը գնահատելուց հետո հետագա քայլերն ինքնուրույն են անելու:

Մինչդեռ երեկ Հայաստանի Ազգային ժողովին կից մոնիտորինգի խումբը, որը նույնպես հետեւել է ընտրությունների ընթացքին, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նիստ է արել եւ խոսել իրականացված աշխատանքների մասին, վերը նշված մասնակիցներն էլ դրական են գնահատել խմբի աշխատանքը: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն էլ կարեւորել է, թե աշխատանքային խմբի հիմնական առաքելություններից մեկը ընտրական օրենսգրքի նոր դրույթների կիրարկման մոնիտորինգն է եղել, ընտրական գործընթացում դրանց կենսունակությունը բացահայտելը: Առաջիկայում սպասվում է այս խմբի աշխատանքի վերաբերյալ միասնական հայտարարություն:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 12-05-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.