ՄԱՀԱՑԵԼ Է ՀՈԼԱՆԴԱՑԻ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԵՆԱԳԵՏԸ Ի. Պ. Նիդերլանդներում ապրիլի 14-ին վախճանվել է հոլանդացի նշանավոր հայերենագետ, Լեյդենի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Յոհանես Վայտենբերգը : Նա ծնվել էր 1943 թվին, եղել է Լեյդենի համալսարանի հայոց լեզվի ամբիոնի առաջին ու վերջին ղեկավարը: Հայերենագիտության մեջ պրոֆեսոր Վայտենբերգն ունի իր ավանդը. գրել է մի շարք մենագրություններ ու բազմաթիվ հոդվածներ, կազմակերպել է գիտաժողովներ, ստեղծել հայագիտական իր նշանավոր բազան: Հայերենագետ Վայտենբերգի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 20-ին: |