ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԻԱՆԱ «ՄՈԼՈՐԱԿԻ ԺԱՄ» ԱԿՑԻԱՅԻՆ Ի. Պ. Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը բնապահպանության նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը հերթական անգամ կազմակերպում են «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան Հայաստանում: Այս մասին տեղեկացանք «Արմենպրեսից»: Ակցիային այս տարի միանում են մայրաքաղաք Երեւանը, Վանաձոր ու Կապան քաղաքները: «Մոլորակի ժամը» տեղի կունենա ամբողջ աշխարհում մարտի 31-ին: Ժամը 20.30-21.30 (տեղական ժամանակով) մեր քաղաքներում նույնպես մեկ ժամով անջատվելու են խորհրդանիշ հանդիսացող շենքերի, հրապարակների ու մյուս կառույցների արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան, նաեւ պողոտաների ու փողոցների լուսավորությունը: Համաշխարհային ակցիայի նպատակն է միավորել հասարակությանը, կառավարություններին ու համայնքներինՙ մեկ ժամով անջատելու լույսերը հանուն մեր մոլորակի կենսական պայմանների ու ռեսուրսների պահպանման: |