ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՔՍ-ԿԱՅՔԸ ՓԱԿՎԱԾ Է Մ. ՄԱԿԱՐՅԱՆ Օրեր առաջ «Ազգի» ընթերցողներին տեղեկացրել էինք հայկական սեքս-կայքի մասին, որտեղ զետեղված էին մարմնավաճառների լուսանկարները, հեռախոսահամարներն ու անգամ մատուցվող ծառայությունների գները: Այդ կայքը հսկողության էր վերցրել նաեւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումը: Երեկ «Ազգը» ոստիկանությունից տեղեկացավ, որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն է հրավիրվել 22-ամյա Անդրանիկ Հ.-ն: Վերջինս խոստովանել է, որ ինքն է ստեղծել www.armgirls.am սեքս-կայքը, որտեղ տեղադրել է ինտերնետային ծանոթությունների տարբեր կայքերից վերցված հայ մարմնավաճառների տվյալները, ավելացրել ինտիմ ծառայությունների համար սահմանված արժեքները, լուսանկարներ, ինչպես նաեւ հեռախոսահամարներըՙ պայմանավորվելով մարմնավաճառների հետՙ նրանց հնարավորություն ընձեռելով ուղղակի կապ հաստատել հաճախորդների հետՙ նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն: Արթուր Հ.-ն ներկայացրել է համակարգիչը, որի միջոցով ստեղծել եւ խմբագրել է նշված կայքը: Համակարգիչն ուղարկվել է Փորձաքննությունների ազգային բյուրոՙ համակարգչատեխնիկական փորձաքննության: Կայքն արգելափակված է: Կատարվում է քննություն: |