AZG Daily #87, 25-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#051, 2012-03-22 > #052, 2012-03-23 > #053, 2012-03-24 > #054, 2012-03-27 > #055, 2012-03-28
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 24-03-2012



Տեղադրվել է` 2012-03-24 00:03:59 (GMT +04:00)

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆ ՄԵՏՐՈՅՈՒՄ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բազմիցս գրել ենք վերգետնյա տրանսպորտի անկարգ, անկանոն վիճակից, երթուղային տաքսիներում ուղեւորների հանդեպ անբարեկիրթ վերաբերմունքից, մի խոսքով` մարդավայել երթեւեկության ու մարդավարի ծառայության բացակայությունից:

Երեկ հերթը ստորգետնյա տրանսպորտինն էր: Բարեբախտաբար որեւէ դժբախտ պատահար տեղի չի ունեցել, իսկ մետրոյում ստեղծվել էր խառնաշփոթՙ գնացքների ուշացման պատճառով:

Ցերեկը ժամը 13:30-14:00-ի ընթացքում մետրոյի «Բարեկամություն» կայարան որեւէ գնացք չէր ժամանում, մինչդեռ այդ ժամին գնացքները ժամանում են ամենաուշը 5 -6 րոպե ընդմիջումներով: Ուղեւորներն ուշանում էին, սակայն ոչ ոք չէր պատասխանում ինչո՞ւ է գնացքն ուշանում, դեռ ինչքա՞ն կուշանա եւ ի՞նչն է պատճառը:

Ուղեւորներին ոչ միայն պատասխանող չկար, այլեւ ավելի վատ` «Բարեկամություն» կայարանի մուտքի ու դրամարկղի մոտ, որտեղից ժետոն են գնում, ոչ ոք չէր զգուշացնում, որ գնացքն ուշանում է, ու ներքեւում նորմայից շատ մարդիկ են հավաքվել: Եվ ներքեւ էր իջել միայն մի ոստիկան, այն էլ կարծես ավելի շատ հետաքրքրությունից դրդված, քան կարգը պահպանելու ու անվտանգության համար: Բնավ զարմանալի չէր` նա էլ անտեղյակ էր: Իսկ վերեւից իջնող մարդկանց չէին կանգնեցնում, այն դեպքում, երբ տեսնում էին` անհանգիստ ուղեւորները գերադասում էին այլեւս չսպասել ու բարձրանալ վերեւ` հաշվի չառնելով արդեն վճարված ճանապարհածախսը:

Խառնաշփոթի պայմաններում` ժամը 14.00-ին գնացքը ժամանեց, արդեն հասկանալի էր` նույն վիճակն է եղել եւ մյուս կայարաններում:

Թե ի՞նչն էր անկարգության պատճառը, Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը պատասխանեց. «Գծի սլաքների անկարգություն է եղել, տեխնիկական պատճառով գնացքների հոսքը ընդմիջվել է 8-10 րոպեով: Ամեն ինչ արվել է, որ գնացքները չբախվեն իրար»:

Մամուլի քարտուղարն ընդգծում է «8-10 րոպե», մինչդեռ երեկ անձամբ մետրոյում էի ու ստիպված էի կես ժամ սպասել գնացքին: Հարցիսՙ ինչո՞ւ վերեւից չէին կանգնեցնում մարդկանց հոսքը, Ն. Վարդանյանն ասում է` հնարավոր է, որ վերեւում այդ մասին չեն իմացել:

Ինչպե՞ս կարող էին չիմանալ, եթե ուղեւորները բարձրանում էին վերեւ, իսկ խցիկներում նստած կանայք, որոնք վերեւից ներքեւ անընդհատ խոսում են իրար հետ, հազիվ թե նման լուրը բաց թողնեին: Պատասխանն անտրամաբանական էր, իսկ ոստիկանության ու մետրոպոլիտենի աշխատակիցների գործելաձեւն ու վերաբերմունքն ուղեւորների հանդեպ` անհարգալից եւ անտարբեր:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 24-03-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua