«ԱՌԱՎԵԼ ԳՈՐԾԱԾԱԿԱՆ ԲԱՌԵՐԻ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԻ» ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊԼՀ-ՈՒՄ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան Այսօր, ժ. 13.00, ԵՊԼՀ գրադարանի 3-րդ հարկի դահլիճում (Թումանյան 42) տեղի կունենա Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գերմաներենի ամբիոնի դասախոսներՙ Մանուշակ Հարությունյանի եւ Հայկանուշ Բարսեղյանի համատեղ ջանքերով կազմած եւ լույսընծայած «Առավել գործածական բառերի գերմաներեն-հայերեն բառարանի» շնորհանդեսը: Բացման խոսքերով հանդես կգան ԵՊԼՀ ռեկտոր պրոֆ. Ս. Զոլյանը, բառարանի համահեղինակ Հ. Բարսեղյանը: Շնորհանդեսի հյուրերն ենՙ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը, Երեւանում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության գրասենյակի ղեկավար տկն. Թինե Լաուֆերը, հյուպատոսներ, ՀՀ-ում տարբեր գերմանական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ, տարբեր համալսարանականներ եւ ուսանողներ: |