ԿՐԹԱԿԱՆ ՌՈԲՈՏԻՔՍԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ Է ՍՏԵՂԾԱՐԱՐ ՄԻՏՔԸ Ի. Պ. Երեկ ավարտվեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպված «Թումո Ռոբոտիքս» դասընթացը: «Թումո» կենտրոնից տեղեկացանք` դասընթացն անցկացվել է փետրվարի 10-22-ը, մասնակցել են 12-18 տարեկան 60 պատանիներ: Դասընթացի շնորհիվ նրանք սովորել են` ինչպես ծրագրավորել ու կառավարել ռոբոտը: Թիմերի բաժանված մասնագետները ստեղծել ու ծրագրավորել են նաեւ իրենց ռոբոտը: Թե ինչքանո՞վ է կարեւոր է կրթական ռոբոտիքսը, սրան իր «Mindstorms» գրքում անդրադարձել է պրոֆեսոր Սեյմուր Փեյփերթը. «Այն կարող է դառնալ շատ հարմար փորձադաշտ, որտեղ կարելի է դրսեւորել ստեղծարար մտածողություն եւ զարգացնել սեփական նախաձեռնությունը»: Դասընթացը վարելու համար մասնագետ էր հրավիրվել Իսպանիայից, մասնագիտությամբ ճարտարապետ Ջուզեպ Ֆարգասը: |